Jump to content

Պրոքսիմա Կենտավրոսի b

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրոքսիմա Կենտավրոսի b-ի ենթադրվող լանդշաֆտը

Պրոքսիմա Կենտավրոսի[1] b (հայտնի է նաև որպես Պրոքսիմա b), երկրային տիպի էկզոմոլորակ, որը պտտվում է Արևին ամենամոտ գտնվող աստղի՝ կարմիր թզուկ Կենտավրոսի Պրոքսիմայի շուրջ։ Գտնվում է Երկրից մոտավորապես 4,22 լուսային տարի (1,3 պարսեկ, 40 տրլն կմ) հեռավորության վրա՝ Կենտավրոս համաստեղությունում։ Համարվում է ամենամոտ հայտնի էկզոմոլորակը[2], և միաժամանակ ամենամոտ էկզոմոլորակը, որը գտնվում է բնակելիության գոտում։

Բացահայտման մասին հայտարարվել էր 2016 թվականի օգոստոսի սկզբին` Եվրոպայի հարավային աստղադիտարանի աշխատակիցների կողմից։ Մոլորակը նկատվել էր ճառագայթային արագության մեթոդով, որի դեպքում աստղի դոպլերային սպեկտրի շարունակական շարժումները թույլ են տալիս որոշել դրա ուղեծրի վրա եղած օբյեկտների առկայությունը։

Բացահայտման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլորակի առկայության մասին առաջին վկայությունը ստացվել է 2013 թվականին, Պրոքսիմա Կենտավրոսիի շարժումների արխիվային տվյալների հավաքագրման ժամանակ։ Որպեսզի հաստատվեր նոր էկզոմոլորակի բացահայտման հնարավորությունը 2016 թվականի հունվարին Եվրոպական հարավային աստղադիտարանը թողարկեց արշավանք, որը ստացավ «Բաց կարմիր կետ» անվանումը։ 2016 թվականի օգոստոսի 24-ին Պրոքսիմա Կենտավրոսի b-ի գոյությունը հաստատվեց թագուհի Մարիայի Լոնդոնի համալսարանի աստղագետների խմբի կողմից՝ Գիլլեմ Անգլադ-Էսկուդեի գլխավորությամբ։ Չափումներն իրականացվեցին HARPS և UVES սպեկտոգրաֆների միջոցով[3]։

Բացահայտման մասին առաջին հաղորդագրությունը հայտնվեց Der Spiegel ամսագրի 2016 թվականի օգոստոսի 12-ի թողարկման մեջ[4]։ Օգոստոսի 24-ին տեղեկությունը հաստատվեց Եվրոպայի հարավային աստղադիտարանի աշխատակիցների կողմից[5]։

Բնութագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողական աստղ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլորակը պտտվում է Պրոքսիմա Կենտավրոսի Մ-տիպի կարմիր թզուկի շուրջը։ Աստղ ունի 0,12 M զանգված և 0,14 R շառավիղ։ Աստղը 4,85 միլիարդ տարեկան է, մակերևույթի ջերմաստիճանը՝ 3042 Կ։ Չնայած, որ այն Արևին ամենամոտ մոլորակն է, սակայն Երկրից անզեն աչքով տեսանելի չէ իր քիչ լուսատվության պատճառով (0,0015 L), տեսանելի աստղային մեծությունը՝ 11,13m[6]։

Մոլորակը պտտվում է 11,2 երկնային օրերի շրջանով Պրոքսիմա Կենտավրոսիից մոտավորապես 7 միլիոն կիլոմետր հեռավորության վրա (0,05 ա․մ․)։ Չնայած այդքան մոտ հեռավորությանը, նկատի ունենալով աստղի թույլ լուսատվությունը, մոլորակը ստանում է ջերմության այնքան քանակություն, որը թույլ է տալիս մակերևույթի վրայի ջուրը մնալ հեղուկ վիճակում, այլ ոչ թե վերածվել հավերժ սառույցների[7]։

Զանգված և շառավիղ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոքսիմա Կենտավրոսի b-ի նվազագույն զանգվածը հավասար է 1,27 M։ Եթե դիտարկվի, որ մոլորակն ունի քարե կազմվածք և խտություն՝ հավասար Երկրի խտությանը (5,51 գ/սմ³), ապա նվազագույն շառավիզը հավասար է Երկրի 1,1 շառավղին[8]։

Պրոքսիմա Կենտավրոսի b-ն ստանում է իր ծնողական աստղի լույսի մոտավորապես 65% -ը՝ ի տարբերություն այն լույսի, որը Երկիրը ստանում է Արևից։ Մոլորակն ունի կայուն ջերմաստիճան՝ 234 K (-39 °С)[9]։

Կյանքի պիտանիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի չէ, թե արդյոք մոլորակը պիտանի է կյանքի համար։ Հայտարարվել էր, որ ուղեծիրը գտնվում է Պրոքսիմա Կենտավրոսիի Բնակելիության գոտում, այն շրջանում, որտեղ մթնոլորտի պատշաճ պայմաններում և հատկություններում հեղուկ ջուրը կարող է գոյություն ունենալ մոլորակի մակերևույթին։ Դրա գոյությունը չի հակաճառում հայտնի կլիմայական մոդելներին և մթնոլորտի բաղադրության տարբեր տարբերակներին՝ սկսած մակերևույթի լիովին պատումը CO2-ով ≳ 1 բար Պարցիալ ճնշման դեպքում, մինչև Բևեռային գլխարկների վրա սառույցների ոչ մեծ կուտակումը CO2-ի ∼0.5 բար ճնշման ժամանակ[10]։

Եթե ուղեծրի էքսցենտրիսիտետը հավասար է 0-ի, այն կարող է հանգեցնել միաժամանակյա պտտման, ըստ որի դեպի աստղն ընկած կողմը շիկացած է, իսկ հակառակ կողմում մշտական մթություն և սառեցնող ցուրտ։ Այնուամենայնիվ, այդ ծայրամասային շրջանների մեջտեղում կլինի տերմինատորի գծի երկայնության մարզը, որտեղ ջերմաստիճանը համեմատաբար կլինի ընդունելի՝ մոտ 0 °C[11]։

Պրոքսիմա Կենտավրոսի b-ին հասնում է 400 անգամ ավել ռենտգենյան ճառագայթ, քան Երկրին[12], ինչը թույլ է տալիս կենսոլորտի գոյության հնարավորություն, որն օգտագործում է բիոլոգիական ֆլուորեսցենցիան որպես Պրոքսիմա Կենտավրոսիյի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանական մեխանիզմ։ Այդ երևույթը, որը հայտնի է որոշ կորալյան պոլիպների մոտ, տեսականորեն կարող է դիտվել էկզոմոլորակների վրա որպես ժամանակավոր բիոսիգնատուրա՝ շրջապտույտ կատարելով ակտիվ ՈւՄ-ճառագայթավոր աստղերի շուրջը[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Պրոքսիմա Կենտավրոսի» հոդվածը ՀՍՀ-ում
  2. «Обнаружена ближайшая планета земного типа». Meduza. 2016 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
  3. Владимир Королёв (2016 թ․ օգոստոսի 24). «Невозможно быть ближе». N+1. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
  4. SPIEGEL ONLINE, Hamburg Germany. «Wissenschaftliche Sensation: Mögliche zweite Erde in unserer Nachbarschaft entdeckt». SPIEGEL ONLINE. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  5. information@eso.org. «Planet Found in Habitable Zone Around Nearest Star - Pale Red Dot campaign reveals Earth-mass world in orbit around Proxima Centauri» (բրիտանական անգլերեն). www.eso.org. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  6. Wei-Chun Jao, Todd J. Henry, John P. Subasavage, Jennifer G. Winters, Douglas R. Gies The Solar Neighborhood XXXI: Discovery of an Unusual Red+White Dwarf Binary at ~25 Parsecs via Astrometry and UV Imaging // The Astronomical Journal. — 2014-01-01. — В. 1. — Т. 147. — С. 21. — doi:10.1088/0004-6256/147/1/21
  7. Сергей Васильев (2016 թ․ օգոստոսի 24). «У ближайшей к Солнцу звезды обнаружена потенциально обитаемая планета». Naked Science. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
  8. S. Seager, M. Kuchner, C. A. Hier-Majumder, B. Militzer Mass-Radius Relationships for Solid Exoplanets(անգլ.) // The Astrophysical Journal. — 2007-01-01. — В. 2. — Т. 669. — С. 1279. — ISSN 0004-637X. — doi:10.1086/521346
  9. Guillem Anglada-Escudé, Pedro J. Amado, John Barnes, Zaira M. Berdiñas, R. Paul Butler A terrestrial planet candidate in a temperate orbit around Proxima Centauri // Nature. — В. 7617. — Т. 536. — С. 437–440. — doi:10.1038/nature19106
  10. Martin Turbet, Jeremy Leconte, Franck Selsis, Emeline Bolmont, Francois Forget, Ignasi Ribas, Sean N. Raymond, Guillem Anglada-Escudé (2016 թ․ օգոստոսի 24). «The habitability of Proxima Centauri b II. Possible climates and Observability».{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. Ashok K. Singal Life on a tidally-locked planet // arXiv:1405.1025 [astro-ph, physics:physics]. — 2014-05-04.
  12. «У ближайшей к Солнцу звезды нашли похожую на Землю планету». Slon Magazine. 2016 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
  13. Jack T. O'Malley-James, Lisa Kaltenegger (2016 թ․ օգոստոսի 24). «Biofluorescent Worlds: Biological fluorescence as a temporal biosignature for flare star worlds».