Jump to content

Բևեռային գլխարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտարկտիդա

Բևեռային գլխարկ, մոլորակի կամ բնական արբանյակի մակերևույթին բարձր լայնությունների վրա շրջան[1], որը ունի ցածր ջերմաստիճան, պայմանավորված Արեգակի էներգիայի փոքր քանակով։ Բևեռային գլխարկները ծածկված են որոշակի քիմիական կազմության սառույցով։

Բևեռային գլխարկներ կան Երկրի (Արկտիկա և Անտարկտիդա) և Մարսի վրա։ Ինչպես նաև գիտնականները ենթադրում են որ գոյություն ունի բևեռային գլխարկ Մերկուրիի հյուսիսային բևեռում, որը չի լուսավորվում Արեգակի կողմից, իսկ ջերմաստիճանը ամբողջ տարի մոտ −50 աստիճան է Ցելսիուսի սանդղախով։

Մարս

Բևեռային գլխակների չափին կամ կազմությանը վերաբերվող առանձնահատուկ բնութագրիչ պայմաններ չկան, կամ պարտադիր չէ որ այս սառցե կազմությունները լինեն տեղաբաշխբած հողի վրա։ Միակ պայմանն է, որ այն լինի պինդ վիճակում գտնվող մարմին բևեռային շրջանում։ Այստեղից էլ առաջացել է եզրը՝ բևեռային գլխարկ, ի տարբերություն սառցե գլխարկ եզրին, որը ավելի խիստ բնորոշում ունի՝ պետք է լինի անպայման գետնի վրա, կազմի ոչ պակաս 50,000 կմ² մակերես. ավելի մեծ մարմինները անվանվում են սառցե շերտեր։

Սառույցի կազմությունը տարբեր է։ Օրինակ՝ Երկրի բևեռային գլխարկները կազմված են ջրային սառույցիս, իսկ Մարսի գլխարկները իրենցից ներկայացնում են ածխաթթու գազի և ջրի սառույցների խառնուրդ։

Բևեռային գլխարկները առաջանում են այն պատճառով, որ բարձր լայնությունները ստանում են ավելի քիչ Արեգակի ճառագայթում քան հասարակածային շրջանները, որը բերում է ավելի ցածր մակերևույթի ջերմաստիճանի։

Երկրի սառցե բևեռային գլխարկները մեծապես փոփոխվել են վերջին 12,000 տարիների ընթացքում։

Բևեռային գլխարկները փոփոխվում են նաև սեզոնային կամ կլիմատիկ եղանակային փոփոխություններին համընթաց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ազգային ձյան և սառույցի տվյալների կենտրոնի բառարան, ԱՄՆ». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բևեռային գլխարկ» հոդվածին։