Jump to content

Լուիջի Կառլո Բորրոմեո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լուիջի Կառլո Բոռոմեոից)
Լուիջի Կառլո Բորրոմեո

Ընդհանուր տեղեկություններ
Եկեղեցի Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Տիտղոս Չոմայի եպիսկոպոս
Ծնվել է հոկտեմբերի 26, 1893
Ծննդավայր Գրաֆինյանա, Իտալիա
Մահացել է հուլիսի 4, 1975(1975-07-04) (տարիքը 81),
Պեզարո, Իտալիա
Հոգևոր աստիճան Եպիսկոպոս


Լուիջի Կառլո Բորրոմեո (իտալ.՝ Luigi Carlo Borromeo, հոկտեմբերի 26, 1893(1893-10-26)[1][2], Գրաֆինյանա, Լոդի, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - հուլիսի 4, 1975(1975-07-04)[1][2], Պավիա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի Հռոմի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս։ Պիուս XII պապի կողմից 1952 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է Պեզարոյի արքեպիսկոպոսական թեմի առաջնորդ և այն ղեկավարել մինչ իր վախճանը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիջի Կառլո Բորրոմեոն ծնվել է 1893 թվականին Գրաֆինյանայում[3]։ Կաթոլիկ քահանա է ձեռնադրվել 1918 թվականի մարտի 20-ին։ 1951 թվականի նոյեմբերի 4-ին նշանակվել է Լոդիի թեմի օգնական եպիսկոպոս և ձեռնադրություն ստացել նույն թվականի դեկտեմբերի 2-ին Չոմայի եպիսկոպոսի տիտղոսով։ Հռոմի Պիուս XII պապի կողմից 1952 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է Պեզարոյի արքեպիսկոպոսական թեմի առաջնորդ[4] և այն ղեկավարել մինչև իր մահը։ Վատիկանի երկրորդ ժողովի 4 նստաշրջանների համակարգող ղեկավարն էր։ 1971 թվականին Պեզարոյում նոր ծխական համայնք է հիմնել կաթոլիկ սուրբ Կառլո Բորրոմեոյի անվամբ[5]։

Մահացել է 1975 թվականի հուլիսի 4-ին՝ 81 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://pantheon.world/profile/person/Luigi_Carlo_Borromeo
  2. 2,0 2,1 2,2 BeWeB
  3. Correva l'anno
  4. Mons. Luigi Carlo Borromeo a Pesaro negli anni Cinquanta
  5. «La storia della parrocchia». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ernestus Preziosi; "La marea che sale…" Mons. Luigi Borromeo vescovo di Pesaro e l’apertura a sinistra; Pisaurum; From: Frammenti. Quaderni per la ricerca, n. 11/2007.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիջի Կառլո Բորրոմեո» հոդվածին։