Լուիջի Կառլո Բորրոմեո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուիջի Կառլո Բորրոմեո
Pesaro cathedral grave bishop borromeo.JPG
Լուիջի Կառլո Բորրոմեոյի գերեզմանաքարը
Ընդհանուր տեղեկություններ
Եկեղեցի Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Տիտղոս Չոմայի եպիսկոպոս
Ծնվել է հոկտեմբերի 26, 1893
Ծննդավայր Գրաֆինյանա, Իտալիա
Մահացել է հուլիսի 4, 1975(1975-07-04) (տարիքը 81),
Պեզարո, Իտալիա
Հոգևոր աստիճան Եպիսկոպոս


Լուիջի Կառլո Բորրոմեո (իտալ.՝ Luigi Carlo Borromeo, հոկտեմբերի 26, 1893(1893-10-26)[1], Գրաֆինյանա, Լոդի, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - հուլիսի 4, 1975(1975-07-04)[1], Պեզարո, Մարկե, Իտալիա), իտալացի Հռոմի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս։ Պիուս XII պապի կողմից 1952 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է Պեզարոյի արքեպիսկոպոսական թեմի առաջնորդ և այն ղեկավարել մինչ իր վախճանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիջի Կառլո Բորրոմեոն ծնվել է 1893 թվականին Գրաֆինյանայում[2]։ Կաթոլիկ քահանա է ձեռնադրվել 1918 թվականի մարտի 20-ին։ 1951 թվականի նոյեմբերի 4-ին նշանակվել է Լոդիի թեմի օգնական եպիսկոպոս և ձեռնադրություն ստացել նույն թվականի դեկտեմբերի 2-ին Չոմայի եպիսկոպոսի տիտղոսով։ Հռոմի Պիուս XII պապի կողմից 1952 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է Պեզարոյի արքեպիսկոպոսական թեմի առաջնորդ[3] և այն ղեկավարել մինչև իր մահը։ Վատիկանի երկրորդ ժողովի 4 նստաշրջանների համակարգող ղեկավարն էր։ 1971 թվականին Պեզարոյում նոր ծխական համայնք է հիմնել կաթոլիկ սուրբ Կառլո Բորրոմեոյի անվամբ։[4]։

Մահացել է 1975 թվականի հուլիսի 4-ին՝ 81 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ernestus Preziosi; "La marea che sale…" Mons. Luigi Borromeo vescovo di Pesaro e l’apertura a sinistra; Pisaurum; From: Frammenti. Quaderni per la ricerca, n. 11/2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]