Լուիզա Ռասմուսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզա Ռասմուսեն
Դիմանկար
Ծնվել էապրիլի 21, 1815(1815-04-21)[1][2][3]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա
Մահացել էմարտի 6, 1874(1874-03-06)[1][2][3] (58 տարեկան)
Մահվան վայրՋենովա, Իտալիա
ԳերեզմանQ108742426?
Քաղաքացիություն Դանիա
Մասնագիտությունբալետի պարող, գլխարկագործ, դերասանուհի և թատրոնի դերասանուհի
ԱմուսինFrederick VII of Denmark?
Ծնողներհայր՝ Gotthilf Ludewig Köppen?[2], մայր՝ Juliane Caroline Rasmussen?[2]
ԵրեխաներFrederik Carl Christian Berling?[2]
 Grevinde Danner Վիքիպահեստում

Լուիզա Ռասմուսեն (անգլ.՝ Louise Rasmussen, ապրիլի 21, 1815(1815-04-21)[1][2][3], Կոպենհագեն, Դանիա - մարտի 6, 1874(1874-03-06)[1][2][3], Ջենովա, Իտալիա), դանիացի բալետի պարուհի և թատրոնի դերասանուհի, Դանիայի թագավոր Ֆրեդերիկ VII-ի սիրուհին և հետագայում մորգանատիկ կինը։ Նա կոնսորտ թագուհի չի եղել, բայց կրել է Դանիայի կոմսուհի (Countess Danner) տիտղոսը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզա Ռասմուսենը աղախին Յուլիանա Կարոլինա Ռասմուսենի և վաճառական Գոտիլֆ Լ. Կոպենի արտամուսնական դուստրն է եղել։ Նա 1826 թվականին ընդունվել է Կոպենհագենի բալետի օպերայի դպրոց, 1830 թվականին պայմանագիր է կնքել, իսկ 1835 թվականին դարձել է բալետի դերասանուհի։ Նա փորագրիչ Կառլ Բերլինգից (1812-1871)[4] ունեցել է որդի՝ Կառլ Քրիստիանին (1841-1908)։ 1842 թվականին Լուիզան հեռացել է բալետից և բացել է նորաձև հագուստի խանութ։

Մորգանատիկական ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1830-ական թվականներին Լուիզա Ռասմուսենը հանդիպել է Դանիայի թագաժառանգ Ֆրեդերիկին Բերլինգի միջոցով և նրա հետ հարաբերություններ հաստատել 1840 -ական թվականներին։ Ֆրեդերիկը 1848 թվականին դարձել է թագավոր։ Նա ցանկանում էր ամուսնանալ Լուիզայի հետ, բայց կառավարությունն արգելել է այս ամուսնությունը, քանի որ Ֆրեդերիկն անզավակ էր, իսկ Լուիզայի երեխան գահի իրավունք չէր ունենա։ Այնուամենայնիվ, 1849 թվականի բարեփոխումները թագավորին դարձրեցին այնքան հայտնի, որ նա կարողացավ կատարել իր ցանկությունը։

1850 թվականի օգոստոսի 8 -ին Լուիզա Ռասմուսենը ստացել է «Դանիայի կոմսուհի» տիտղոսը և ամուսնացել Ֆրեդերիկի հետ Ֆրեդերիկսբորգ ամրոցում։ Նա Ֆրեդերիկ թագավորի մորգանատիկ կինն էր և դրանով իսկ թագուհի չէր, և այդ միության երեխաներից ոչ մեկը գահի իրավունք չէր կարող ունենալ։

Պալատական արհամարհանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանց ամուսնությունն ընդունվել է մեծ հակակրանքով և դիմադրություն է առաջացրել, հատկապես բարձր խավի և ազնվականների կողմից, ովքեր այն համարել են սխալ դաշինք։ Սոցիալական շրջանակներում Լուիզան հանդիպել է նվաստացման և արհամարհանքի։ Մի առիթով, օրինակ, երբ Ֆրեդերիկն ու Լուիզան բարձրագույն ազնվականության բազմաթիվ անդամների հետ մասնակցում էին մեծ հանդիսավոր ընթրիքի։ Նման առիթների դեպքում ազնվականության սովորույթն էր կենաց առաջարկել միապետի ամուսնուն։ Այս անգամ, սակայն, ոչ ոք կենաց չառաջարկեց, չնայած Ֆրեդերիկն ու Լուիզան սպասում էին, որ դա տեղի ունենա։ Ի վերջո, Ֆրեդերիկը կորցրեց իր համբերությունը, ոտքի կանգնեց և բացահայտ ասաց. «Քանի որ այստեղ ոչ մեկ կենաց չառաջարկեց կնոջս համար, ես ինքս դա կանեմ»։ Դրանից հետո ազնվականներն իրենց գավաթները բարձրացրեցին[5]։

Լուիզային չէին ընդունում որպես բարձրաշխարհիկ հասարակության անդամ և այդ միջավայրում լինելու իրավունք չուներ։ Նա երբեք դեբյուտանտ չի եղել կամ պաշտոնապես չի ներկայացվել թագավորական արքունիքում և բարձր հասարակությունում այնպես, ինչպես սովորաբար ազնվական կանանց էին ներկայացնում, և նրա ներկայությունը դրանով իսկ հիմնականում համարվել է ինկոգնիտո։

Ֆրեդերիկն ամեն կերպ փորձել է պաշտոնապես ներկայացնել Լուիզային բարձր հասարակությանը։ Նա նրան ծանոթացրել է իր խորթ մոր՝ այրիացած թագուհի Քերոլայն Ամալիի հետ՝ նրանց միջև պաշտոնական այց կազմակերպելով, այնուհետև պահանջել է, որ թագուհու սպասուհիները վերադառնան Լուիզայի մոտ, ինչը սովորական գործընթաց էր։ Սակայն, Քերոլայն Ամալին նամակով հայտարարել է, որ ինքը ընդունել էր Լուիզային բացառապես թագավորի հանդեպ բարյացակամ վերաբերմունքից ելնելով և համարելով, որ այցը ոչ պաշտոնական բնույթ էր կրելու, և որ Լուիզան դրանով իսկ չի կարող համարվել հասարակությանը պաշտոնապես ներկայացված և մնում է մասնավոր անձ, որին իր տիկինները պարտավոր չեն այցելել[6]։ Թագուհին Ֆրեդերիկին հիշեցրել է, որ նրանց հարսանիքին ոչ մի պաշտոնյա ներկա չի եղել, քանի որ ինքն է ցանկացել, որ դա ոչ պաշտոնական հարսանիք լինի, և եթե իր տիկնայք այցելեն Լուիզային, ամբողջ հարցը պաշտոնական կդառնար։ Թագուհու նամակը ընդունվել է որպես վիրավորանք և մերժում Լուիզային և կատաղեցրել է Ֆրեդերիկին, ով անպատասխան թողեց նամակը[6]։

Յոգերսպրիսի ամրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիայի կոմսուհու գերեզմանը Յոգերսպրիսի ամրոցում:

1854 թվականին զույգը գնել է առանձնատուն՝ Յոգերսպրիսի ամրոց (Jægerspris)՝ անձնական կյանքն անցկացնելու համար։ 1863 թվականին Ֆրեդերիկի մահից հետո Լուիզան այնտեղ ապրել է համեստ կյանքով։ 1873 թվականին նա հիմնադրել է «Աշխատավոր դասի աղքատ կանանց Ֆրեդերիկ VII-ի հիմնադրամը», և տունը կոչվել է «Դանիայի տուն» («The Danner House»):

Լուիզայի մահից հետո, ըստ նրա վերջին կտակի, Յոգերսպրիսի ամրոցը ծառայել է «ի շահ աղքատ և անտուն ծառա աղջիկների»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Dansk Biografisk Lexikon (դան.)
  4. Person Page
  5. Alf Henrikson: Dansk historia (Danish history) 1989 (in Swedish)
  6. 6,0 6,1 Müller, Frederik Gotthold von; Bodenhoff, E: Kongesorger: Hoflif under Frederik VII, 1913

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jægerspris Slot og Kong Frederik den syvendes Stiftelse af Roar Skovmand, 1974.
  • Stiftelsestøser — Kongebørn, af Lis Petersen, 1987.
  • Grevinde Danner — en oprørsk kvinde af Morten Meisner, 1990.
  • Grevinden af Bodil Wamberg, 2004.
  • Kvinderummet. Dannerhuset som kvindepolitisk forum og krisecenter af Britta M. Lindqvist, Kari Helene Partapuoli og Lea Holst Spenceley, 2004. Se også hjemmeside om bogen.
  • Louise længe leve — Maria Helleberg, 1994.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Countess Danner». www.kongernessamling.dk (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին. {{cite web}}: Text "The Royal Danish Collection" ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Ռասմուսեն» հոդվածին։