Jump to content

Լուի Նիկոլյա Կլերամբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուի Նիկոլյա Կլերամբո
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունֆր.՝ Louis-Nicolas Clérambault
Ծնվել էդեկտեմբերի 19, 1676(1676-12-19)[1][2][3]
Փարիզ
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մահացել էհոկտեմբերի 26, 1749(1749-10-26)[1][2][3] (72 տարեկան)
Փարիզ
Մասնագիտություներգահան, երաժիշտ,
Գործիքներջութակ, կլավեսին
ԱշխատավայրՖրանսուազա դ'Օբինյե
 Louis-Nicolas Clérambault Վիքիպահեստում

Լուի Նիկոլյա Կլերամբո (ֆր.՝ Louis-Nicolas Clérambault, դեկտեմբերի 19, 1676(1676-12-19)[1][2][3], Փարիզ - հոկտեմբերի 26, 1749(1749-10-26)[1][2][3], Փարիզ), ֆրանսիացի միջնադարյան պալատական երաժիշտ, երգահան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի Նիկոլյա Կլերամբոն ապրել և ստեղծագործել է 17-18-րդ դարերում, եղել է Լյուդովիկոս XIV-ի պալատական երաժիշտը։

Սերել է երաժիշտների գերդաստանից. նրա երկու որդիներն ու հայրը նույնպես երաժիշտներ էին[4]։ Շատ վաղ տարիքից նվագել է ջութակ, կլավեսին։

Կլերամբոյի ուսուցիչը եղել է ժամանակի նշանավոր երաժիշտ Անդրե Ռեզոնին։

Աշխատել է որպես երգեհոնահար Փարիզի Սեն Ժակ և Սեն Սուլփիս եկեղեցիներում, արքայական կապելլայում։

Երաժշտական գործիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ջութակ
  • կլավեսին

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջին ստեղծագործություններից է Motet du Saint Sacrement սոլ մաժոր, և բեմադրվել է Ֆիլադելֆիայում[5]։

Լուի Նիկոլյա Կլերամբոն հեղինակել է մի շարք արքունական ներկայացումների երաժշտություններ.

  • «Արև հաղթանակող» / Le soleil vainqueur/1721
  • «Դոբրոդետել հաղթանակը» / Le triomphe de le vertu/1723
  • «Իդիլլիան Սեն Սիրում» / Idillla à Saint-Cyr

Կլերամբոն գրել է նաև հոգևոր երգեր երգչախմբի համար, հիմներ, մոտետներ, կանտատներ (շուրջ 30, ամենահայտնին՝ «Օրփեոս»), արիաներ, պիեսների համար երաժշտություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Micheline Cumant, Musicien et professeur de musique au XVIIIe siècle : la pédagogie musicale en France au XVIIIe siècle et son application dans les ouvrages théoriques pour instrument à archet, Paris : Books on demand, DL 2013, 978-2-32203-463-5, p. 29
  5. Annals of Music in Philadelphia
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Նիկոլյա Կլերամբո» հոդվածին։