Լուբնա Աբիդար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուբնա Աբիդար
ֆր.՝ Loubna Abidar
Ծնվել էսեպտեմբերի 20, 1985(1985-09-20) (38 տարեկան)
ԾննդավայրՄարաքեշ, Մարոկկո
Քաղաքացիություն Մարոկկո
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Լուբնա Աբիդար (ֆր.՝ Loubna Abidar. ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 20-ին), մարոկկոցի դերասանուհի։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբիդարը ծնվել է Մարաքեշում։ Կինոյում նրա նորամուտը եղել է «Չափազանց սիրված» ֆիլմում, որի ռեժիսորն էր Նաբիլ Այուշը։ Ֆիլմը, որ բացահայտում է պրոստիտուցիան արաբական աշխարհում, արգելվել է Մարոկկոյում՝ սեքսի գրաֆիկական տեսարանների պատճառով[2]։

2015 թվականի նոյեմբերին Աբիդարը վայրագ հարձակման է ենթարկվել Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում և կարճ ժամանակ անց երկիրը լքել է ու մեկնել Ֆրանսիա[3][4]։ 2016 թվականի հունվարին նա «Սեզար» մրցանակի է առաջադրվել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Չափազանց սիրված» ֆիլմում իր դերակատարման համար[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2015 թ Չափազանց սիրված Նոա Խիխոնի միջազգային կինոփառատոն - Լավագույն դերասանուհի



</br> Առաջադրվել է - Սեզար մրցանակի լավագույն դերասանուհու համար
2018 թ Ամին Առաջին մատուցողուհին
Սեքսթեյփ Մայրը
Ֆիերտես Ֆարահ Հեռուստատեսային մինի սերիալ
2019թ Հեշտ աղջիկ Դունյա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://filmfrancophone.fr/fr/festival/palmares
  2. «Cannes Exec 'Stupefied' by Morocco's Ban on Prostitution Drama 'Much Loved'». Variety.
  3. Rebourg, Amandine (2015 թ․ նոյեմբերի 6). «Loubna Abidar, star du film "Much Loved", victime d'une violente agression au Maroc (French)». Metro International. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  4. Much Loved : après son agression, Loubna Abidar se réfugie en France (French), lefigaro.fr, 8 novembre 2015
  5. «'Golden Years,' 'Marguerite,' 'Dheepan,' 'Mustang' Lead Cesar Nominations». Variety. 2016 թ․ հունվարի 27.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուբնա Աբիդար» հոդվածին։