Լուան Վիեյրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիեյրա Լուան
Luan Guilherme de Jesus Vieira
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 27, 1993(1993-03-27)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր São José do Rio Preto, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 180 սմ
Քաշ 65 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գրեմիո
Համար 7
Պատանեկան կարիերա
Բրազիլիա Գրեմիո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014—մ.հ. Բրազիլիա Գրեմիո 160 (41)
Ազգային հավաքական
2014 Բրազիլիա Բրազիլիա (մինչև 21) 4 (3)
2016 Բրազիլիա Բրազիլիա (մինչև 23) 11 (6)
2017—մ.հ. Բրազիլիա Բրազիլիա 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վիեյրա Լուան (պորտ.՝ Luan Guilherme de Jesus Vieira; մարտի 27, 1993(1993-03-27)[1][2], São José do Rio Preto, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ։ «Գրեմիո» ակումբի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուանը «Գրեմիոյի» կազմում
Լուանը Բրազիլիայի օլիմպիական հավաքականի կազմում

Լուանը «Գրեմիո» ակումբի սան է։ Ապրիլի 27-ին «Ատլետիկո Մինեյրոյի» հետ հանդիպման ժամանակ նա կատարել է իր նորամուտը բրազիլական Սերիա A-ում[3]։ Փետրվարի 26-ին Լիբերտադերեսի գավաթի խաղարկության՝ «Ատլետիկո Նասիոնալ» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[4]։ Օգոստոսի 17-ին «Կրիսիումա» ակումբի հետ խաղում նա խփել է իր  առաջին գոլը առաջնությունում՝ իրացնելով տուգանայինը[5]։ 2016 թվականին Լուանը օգնել է ակումբին նվաճել Բրազիլիայի գավաթը։

2017 թվականի Լիբերտադորեսի գավաթի խաղարկության՝ Վենեսուելայի «Սամորա»[6][7], Չիլիի «Դեպորտես Իկիկե»[8] և Էկվադորի «Բարսելոնա»[9] և Արգենտինայի «Լինուս»[10] ակումբների դեմ խաղերում խփել է ութ գոլ և դարձել մրցաշարի երկրորդ ռմբարկու Խոսե Սանդից հետո։ 2017 թվականի օգոստոսին Լուանը հրաժարվել է տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակ» ակումբ, քանի որ ցանկանում էր նվաճել Լիբերտադորեսի գավաթը «Գրեմիոյի» կազմում։ Արդյունքում «եռագույններ» իրենց պատմության մեջ երրորդ անգամ հաղթել են Լիբերտորեսի գավաթի խաղարկությունում, իսկ Լուանը ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող[11]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում Լուան Վիեյրան հաղթել է Տուլոնի մրցաշարում։  2016 թվականին Բրազիլիայի օլիմպիական հավաքականի կազմում հաղթել է Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերին։  Մրցաշարում նա խաղացել է Հարավաֆրիկյան Հանրապետության[12], Իրաքի[13], Դանիայի[14], Կոլումբիայի[15], Հոնդուրասի[16] և Գերմանիայի[17] հավաքականների դեմ։ Դանիացիների, կոլումբիացիների և Հոնդուրասի հավաքականի դեմ խաղերում Լուան երեք գոլ է խփել։

2017 թվականի հունվարի 26-ին Կոլումբիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Լուան իր դեբյուտն է կատարել Բրազիլիայի հավաքականի կազմում[18].

Գոլերը Բրազիլիայի մինչև 23 տարեկանների հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամիս Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. 2016 թվականի օգոստոսի 10 Ֆոնտե Նովա, Սալվադոր, Բրազիլիա Դանիա Դանիա 0:4 0:4 Օլիմպիական խաղեր - 2016
2. 2016 թվականի օգոստոսի 13 Արենա Կորինտիանս, Սան Պաուլո, Բրազիլիա Կոլումբիա Կոլումբիա 2:0 2:0 Օլիմպիական խաղեր - 2016
3. 2016 թվականի օգոստոսի 17 Մարականա, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա Հոնդուրաս Հոնդուրաս 0:6 0:6 Օլիմպիական խաղեր - 2016

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբաին

Բրազիլիա Գրեմիո

Միջազգային

Բրազիլիա Բրազիլիա (մինչև 20)

Բրազիլիա Բրազիլիա (մինչև 23)

  • 1st Օլիմպիական խաղեր — 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Гремио VS. Атлетико Минейро 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ ապրիլի 27.
  4. «Гремио VS. Атлетико Насьональ 3:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ փետրվարի 26.
  5. «Гремио VS. Крисиума 2:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 17.
  6. «Самора Баринас VS. Гремио 0:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մարտի 9.
  7. «Гремио VS. Самора Баринас 4:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 26.
  8. «Гремио VS. Депортес Икике 3:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ ապրիլի 12.
  9. «Барселона Гуаякиль VS. Гремио 0:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հոկտեմբերի 26.
  10. «Ланус VS. Гремио 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ նոյեմբերի 30.
  11. «Луан: «Отказался от переезда в Россию, чтобы выиграть Кубок Либертадорес»» (ռուսերեն). Еженедельник «Футбол». 2017 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.
  12. «Бразилия (до 23) VS. ЮАР (до 23) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 4.
  13. «Бразилия (до 23) VS. Ирак (до 23) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 8.
  14. «Дания (до 23) VS. Бразилия (до 23) 0:4» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 11.
  15. «Бразилия (до 23) VS. Колумбия (до 23) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 14.
  16. «Бразилия (до 23) VS. Гондурас (до 23) 6:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 17.
  17. «Бразилия (до 23) VS. Германия (до 23) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 20.
  18. «Бразилия VS. Колумбия 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 27.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուան Վիեյրա» հոդվածին։