Լորան Լյուկան ծնվել է 1965 թվականի հունիսի 20-ին, Փարիզում։ Նրա դերասանական դեբյուտը տեղի է ունեցել 1989 թվականին «Les sirènes de minuit» ֆիլմում։ 1997 թվականին նա կատարեց «Ինձ վախեցնում է սերը» կինոյի գլխավոր դերերից մեկը։ Սիմոնի դերը «Եղիր խիզախ» (1999 թվական) ֆիլմում Լորանին բերեց Փարիզի «Սեզար» ազգային կինոմրցանակաբաշխության մրցանակը «Լավագույն սկսնակ դերասան» անվանակարգով[3]։
2010 թվականին Լորան Լյուկը կատարեց «Հարի՝ ընկեր, ով բարություն է ձեզ մաղթում» ֆիլմի գլխավոր դերը։ Այդ ֆիլմը պարգևատրվել էր շատ պարգևներով՝ «Սեզար» և առաջադրվել «Կաննի կինոփառատոնին»[4]։ 2002 թվականին Լորանը «Իմ կաշվի մեջ» ֆիլմում կատարեց գլխավոր հերոսուհու՝ Մարինա դե Վանի ամուսնու դերը։ 2003 թվականին հեռարձակվեցին իր մասնակցությամբ մի քանի ֆիլմեր՝ «Ծիծաղ և պատիժ», «Ո՞վ է սպանել Բեմբիին», «Տերեզիա», «Փոխանակումների դաժանությունը բարեխառն միջավայրում»
Ներկայումս հեռարտադրության փուլում է գտնվում «V comme Vian» ֆիլմը, որտեղ Լորան Լյուկը կատարում է գլխավոր դերակատարներից մեկը[5]։