Լորան Լյուկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լորան Լյուկա
ֆր.՝ Laurent Lucas
Laurent Lucas.jpg
Ծնվել էհունիսի 20, 1965
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան

Լորան Լյուկա (ֆր.՝ Laurent Lucas), ֆրանսացի դերասան։

Կենսագրական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորան Լյուկան ծնվել է 1965 թվականի հունիսի 20-ին, Փարիզում: Նրա դերասանական դեբյուտը տեղի է ունեցել 1989 թվականին «Les sirènes de minuit» ֆիլմում։ 1997 թվականին նա կատարեց «Ինձ վախեցնում է սերը» կինոյի գլխավոր դերերից մեկը։ Սիմոնի դերը «Եղիր խիզախ» (1999 թվական) ֆիլմում Լորանին բերեց Փարիզի «Սեզար» ազգային կինոմրցանակաբաշխության մրցանակը «Լավագույն սկսնակ դերասան» անվանակարգով[1]: 2010 թվականին Լորան Լյուկը կատարեց «Հարի՝ ընկեր, ով բարություն է ձեզ մաղթում» ֆիլմի գլխավոր դերը։ Այդ ֆիլմը պարգևատրվել էր շատ պարգևներով՝ «Սեզար» և առաջադրվել «Կաննի կինոփառատոնին»[2]: 2002 թվականին Լորանը «Իմ կաշվի մեջ» ֆիլմում կատարեց գլխավոր հերոսուհու՝ Մարինա դե Վանի ամուսնու դերը։ 2003 թվականին հեռարձակվեցին իր մասնակցությամբ մի քանի ֆիլմեր՝ «Ծիծաղ և պատիժ», «Ո՞վ է սպանել Բեմբիին», «Տերեզիա», «Փոխանակումների դաժանությունը բարեխառն միջավայրում» Ներկայումս հեռարտադրության փուլում է գտնվում «V comme Vian» ֆիլմը, որտեղ Լորան Լյուկը կատարում է գլխավոր դերակատարներից մեկը[3]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դերը
2010 Քեյտ Լոգանի հետ սիրավեպը The Kate Logan Affair Բենուա Գանդո
2008 Պատերազմում De la guerre Լորան Լյուկ
Մայրիկը՝ վարսավիրի մոտ Maman est chez le coiffeur Գոուեն
2007 Գրավում La Capture հայր
Հանդիպակած հետաքննություն Contre-enquête Դանիել
Մասնակիից մասնակիցթյունից մասնավորություն De particulier à particulier Ֆիլիպպե
2006 Իգոր Ռիցիի հետքերով Sur la trace d"Igor Rizzi Ժան-Մարկ Տոմա
2005 Լեմինգ Lemming Ալեն Գետի
2004 Տանջանք Calvaire Մարկ Սթիվենս
Փոխանակումների դաժանությունը բարեխառն միջավայրում Violence des échanges en milieu tempéré Հուգո
2003 Տիրեզիա Tiresia Տերանովա- Ֆրենսիսի հայրը
Ո՞վ է սպանել Բեմբիին Qui a tué Bambi? բժիշլ Ֆիլիպ
Ծիծաղ և պատիժ Rire et Châtiment Ժակ
2002 Իմ կաշվի մեջ Dans ma peau Վինսենթ
2001 Պոռնոգրաֆ Le Pornographe Կարլ
2000 30 տարի 30 ans Ավրելիան
Հարի․ ընկեր, ով բարություն է ձեզ մաղթում Harry, un ami qui vous veut du bien Մայքլ
1999 Եղիր խիզախ Haut les cœurs! Սիմոն
Պոլա Իկս Pola X Տիբո
Ոչինչ Ռոբերի մասին Rien sur Robert Ջերոմ Սովեր
1997 Ինձ վախեցնում է սերը J’ai horreur de l’amour Լորան Բլոնդել

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]