Լյու Բոչեն
Լյու Բոչեն 劉伯承 | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1892 թվական |
Ծննդավայր | Կաիսյան, Սիչուան, Ցին կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 7, 1986 թվական[1] (93 տարեկան) կամ դեկտեմբերի 7, 1986 թվական[2] (94 տարեկան) |
Մահվան վայր | Պեկին, ՉԺՀ |
Քաղաքացիություն | Չինաստան |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Աշխատավայր | Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակ |
Ամուսին | Wang Ronghua? |
Զբաղեցրած պաշտոններ | Ազգային Ժողովրդական Կոնգրեսի անդամ |
Կուսակցություն | Չինաստանի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Liu Taihang? և Liu Taichi? |
Liu Bocheng Վիքիպահեստում |
Լյու Բոչեն (չին. ավանդ. 劉伯承, պարզ. 刘伯承, փինյին Liú Bóchéng, դեկտեմբերի 4, 1892, Kaizhou District, Sichuan, Ցին կայսրություն - հոկտեմբերի 7, 1986[3] կամ դեկտեմբերի 7, 1986[4], Պեկին, Չինաստան), չինացի ռազմական գործիչ, ՉԺՀ-ի մարշալ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել 1892 թվականի դեկտեմբերի 4-ին Սիչուան նահանգի Կաիսյան գավառում։ 1912 թվականին ընդունվել է Չունցինի Ռազմական ակադեմիա։ 1914 թվականին միացել է Չինական հեղափոխական կուսակցությանը, որը հետագայում վերանվանվեց Գոմինդան։ 1916 թվականին, Ֆենդուի դեմ հարձակման ժամանակ կորցրեց իր աջ աչքը։ Նա ծառայել է Ժողովրդական հեղափոխական բանակում և մասնակցել է Հյուսիսային արշավին։ 1926 թվականին միացել է Չինաստանի կոմունիստական կուսակցությանը։
1927թվականի օգոստոսին Չժու Դեի, Չժոու Էնլայի ևՀե Լոնգի հետ նա մասնակցեց Նանչանգի ապստամբությանը։ 1928-1930 թվականներին սովորել է ԽՍՀՄ-ում Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։ 1930 թվականին վերադառնալով Չինաստան, ղեկավարում էր Չինական կարմիր բանակի ռազմական գործողությունները։ Մասնակցել է Մեծ երթին։
Չին-ճապոնական պատերազմի ժամանակ ղեկավարել է 8-րդ բանակի 129-րդ դիվիզիան։
Քաղաքացիական պատերազմի ժամանակ նա ղեկավարում էր կոմունիստական բանակներից մեկը, որի ընթացքում 1947 թվականի հունիսին Դեն Սյաոպինի հետ 120,000-անոց բանակի գլխավորությամբ գրավեց Դաբիի լեռների ռազմավարական կարևոր մի տարածքը։
1951 թվականի հունվարին նշանակվեց Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի ռազմական ակադեմիայի ղեկավար։ 1955 թվականին ստացել է մարշալի կոչում։ 1956 թվականից նա Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի քաղբյուրոյի անդամ էր։ 1966 թվականի հունվարին դառնում է ՉԺՀ Կենտրոնական ռազմական կոմիտեի նախագահի տեղակալ։ Ընտրվել է 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ Ազգային ժողովրդական համագումարի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
1982 թվականին տարիքի և առողջության պատճառով, նա թողեց իր բոլոր պաշտոնները։ Մահացել է 1986 թվականի հոկտեմբերի 7-ին Պեկինում, 93 տարեկան հասակում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1936 թվականին Լյուն ամուսնանում է Վան Ժինհուայի հետ, ով ծնվել էր Անհոյ նահանգում, մի աղքատ գյուղացու ընտանիքում։ Նրանք միասին ապրեցին 50 տարի և ունեցան 6 երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Liu Bocheng // Munzinger Archiv (нем.) — 1913.
- ↑ Library of Congress Authorities (англ.) — Library of Congress.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Library of Congress Authorities — Library of Congress.