Հյուսիսարևմտյան արշավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսարևմտյան արշավանք
Թվական հոկտեմբեր 1934—հոկտեմբեր 1936
Վայր Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Հակառակորդներ
Հրամանատարներ
Չան Կայշի Մաո Ցզե-Դուն

Հյուսիսարևմտյան արշավանք (չինարեն՝ 长征, բառացիորեն՝ երկար արշավանք) Չինաստանի կարմիր բանակի (ՉԿԲ) հիմնական ուժերի նահանջը Գոմինդանի ուժերից՝ Կենտրոնական և Հարավային Չինաստանի խորհրդային շրջաններից հյուսիսարևմտյան՝ Շենսի և Դանսու նահանգներ։

Կենտրոնական խորհրդային շրջանում գտնվող ՉԿԲ գոմինդանական բանակի շրջապատումից դուրս բերելու նպատակով ՉԿԿ ԿԿ 1934 թվականի սեպտեմբերին որոշեց ճեղքել շրջապատումը ՉԿԲ 1-ին ռազմաճակատի գլխավոր ուժերով։ ՉԿԲ 1-ին ռազմաճակատի ուժերը (ՉԿԿ ԿԿ հետ) 1934 թվականի հոկտեմբերի 16-ից, մարտեր մղելով գոմինդանական զորքերի դեմ, շարժվեցին հյուսիսարևմտյան, անցնելով մի քանի նահանգ, 1935 թվականի հունիսի սկզբին Սիչուան նահանգի արևմուտքում միավորվեցին ՉԿԲ 4-րդ ռազմաճակատի զորքերի հետ։ 1935 թվականի օգոստոսի սկզբին ՉԿԿ ԿԿ-ի Քաղբյուրոյի խորհրդակցությունում որոշվեց շարունակել արշավանքը երկու զորասյուների (արլ. և արմ.) միացյալ ուժերով հս.՝ ԽՍՀՄ սահմանի մոտ գտնվող շրջաններ։ Մակայն ՉԿԿ ղեկավարության մեջ պայքարի սրման (Մաո Ցզե Դունի, որը ձգտում էր զավթել կուսակցության և բանակի ղեկավարությունը, և 4-րդ ռազմաճակատի հրամանատարներից Չժան Դո Տաոյի ու նրա կողմնակիցների միջև) հետևանքով կուսակցությունը և նրա զինված ուժերը պառակտվեցին։ 1-ին ռազմաճակատի 1-ին և 3-րդ կորպուսները (մտնում էին արլ. զորասյան մեջ), որոնց հետ էին ՉԿԿ ԿԿ-ի և Քաղբյուրոյի անդամների մի մասը, այդ թվում՝ Մաո Ցզե Դունը, 1935 թվականի հոկտեմբերին հասան Շենսի և Դանսու նահանգների սահմանագծի մոտ գտնվող խորհրդային շրջանը։ ՉԿԲ մնացած զորամիավորումները (արմ. զորասյուն), 2-րդ և 6-րդ կորպուսների (2 ռազմաճակատ) հետ, 1936 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին հասան Շենսի և Դանսու նահանգների սահմանամերձ շրջանը։ Հյուսիսարևմտյան արշավանքն ավարտվեց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 449