Լիվ Սիգնե Նավարշեթե (նորվ.՝ Liv Signe Hundere Navarsete, հոկտեմբերի 23, 1958(1958-10-23)[1], Սոգնդալ, Սոգն-օգ-Ֆյուրանե, Նորվեգիա[1]), նորվեգացի քաղաքական գործիչ, 2008 թվականից Նորվեգիայի Կենտրոնամետ կուսակցության նախագահ։ 2009 թվականից մինչև 2013 թվականը Նորվեգիայի տեղական ինքնակառավարման և տարածաշրջանային զարգացման նախարար։ Առաջին անգամ պաշտոնավարել է 2005 թվականին՝ Սթոլթենբերգի երկրորդ կառավարությունում։ Փետրվարի 11-ին նա հայտարարել է, որ 2014 թվականի ապրիլին կդադարեցնի կուսակցության առաջնորդի պարտականությունը։ Նրան հաջորդել է Թրիգվե Սլագսվոլդ Վեդումը։
1999 թվականից մինչև 2000 թվականը եղել է Առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի (հասարակական գործերի) քաղաքական խորհրդական։ 2008 թվականի սեպտեմբերին Լիվ Նավարշեթեն նշանակվել է Կենտրոնամետ կուսակցության առաջնորդ, մինչ այդ եղել է կուսակցության փոխնախագահ[2]։
Լիվ Սիգնե Նավարշեթեն իր բնավորության պատճառով, պաշտոնավարման ընթացքում հայտնվել է լրատվամիջոցների գլխագրերում։ Առաջին անգամ նրա մասին գրել են, երբ 2011 թվականի ապրիլին նա բղավել է մի կնոջ վրա՝ Նորվեգիայի շրջանների դավաճանության մեջ մեղադրվելուց հետո[3]։ 2012 թվականի սեպտեմբերին նա բղավել է իր կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Սանդրա Բորչի վրա, ենթադրաբար, այն բանի համար, որ Բորչը աջակցել է Կենտրոնամետ կուսակցության պատգամավոր Օլա Բորթեն Մոեին[4]։