Լիվ Սիգնե Նավարշեթե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիվ Սիգնե Նավարշեթե
 
Կուսակցություն՝ Կենտրոնի կուսակցություն[1]
Կրթություն՝ Sogn og Fjordane University College?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր հոկտեմբերի 23, 1958(1958-10-23)[1] (65 տարեկան)
Ծննդավայր Սոգնդալ, Սոգն-օգ-Ֆյուրանե, Նորվեգիա[1]
Քաղաքացիություն  Նորվեգիա
Ամուսին Lars Petter Nesse?
 
Պարգևներ

Լիվ Սիգնե Նավարշեթե (նորվ.՝ Liv Signe Hundere Navarsete, հոկտեմբերի 23, 1958(1958-10-23)[1], Սոգնդալ, Սոգն-օգ-Ֆյուրանե, Նորվեգիա[1]), նորվեգացի քաղաքական գործիչ, 2008 թվականից Նորվեգիայի Կենտրոնամետ կուսակցության նախագահ։ 2009 թվականից մինչև 2013 թվականը Նորվեգիայի տեղական ինքնակառավարման և տարածաշրջանային զարգացման նախարար։ Առաջին անգամ պաշտոնավարել է 2005 թվականին՝ Սթոլթենբերգի երկրորդ կառավարությունում։ Փետրվարի 11-ին նա հայտարարել է, որ 2014 թվականի ապրիլին կդադարեցնի կուսակցության առաջնորդի պարտականությունը։ Նրան հաջորդել է Թրիգվե Սլագսվոլդ Վեդումը։

1999 թվականից մինչև 2000 թվականը եղել է Առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի (հասարակական գործերի) քաղաքական խորհրդական։ 2008 թվականի սեպտեմբերին Լիվ Նավարշեթեն նշանակվել է Կենտրոնամետ կուսակցության առաջնորդ, մինչ այդ եղել է կուսակցության փոխնախագահ[2]։

ԶԼՄ-ներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիվ Սիգնե Նավարշեթեն իր բնավորության պատճառով, պաշտոնավարման ընթացքում հայտնվել է լրատվամիջոցների գլխագրերում։ Առաջին անգամ նրա մասին գրել են, երբ 2011 թվականի ապրիլին նա բղավել է մի կնոջ վրա՝ Նորվեգիայի շրջանների դավաճանության մեջ մեղադրվելուց հետո[3]։ 2012 թվականի սեպտեմբերին նա բղավել է իր կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Սանդրա Բորչի վրա, ենթադրաբար, այն բանի համար, որ Բորչը աջակցել է Կենտրոնամետ կուսակցության պատգամավոր Օլա Բորթեն Մոեին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.stortinget.no/no/Representanter-og-komiteer/Representantene/Representantfordeling/Representant/?perid=LSN&tab=Biography
  2. Solholm, Rolleiv (2008 թ․ սեպտեմբերի 13). «Navarsete new leader of the Agrarian Party». The Norway Post. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 15-ին. (չաշխատող հղում)
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  4. http://www.dn.no/forsiden/politikkSamfunn/article2485723.ece

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիվ Սիգնե Նավարշեթե» հոդվածին։