Jump to content

Լիկոսի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիկոսի ճակատամարտ
Միհրդատյան երրորդ պատերազմ
Թվական մ․ թ․ ա․ 66 թվական
Վայր Լիկոս գետ, Պոնտոս
Արդյունք հռոմեացիների հաղթանակ
Հակառակորդներ
Պոնտոսի Թագավորություն Հռոմեական Հանրապետություն
Հրամանատարներ
Միհրդատ VI Գնեոս Պոմպեոս

Լիկոսի ճակատամարտ[1] ( մ․ թ․ ա․ 66թ.), ճակատամարտ Միհրդատյան Երրորդ պատերազմի ընթացքում Հռոմեական և Պոնտական զորքերի միջև։

Մ․ թ․ ա․ 66 թվականի գարնանը Պոմպեոսը ստանձնել է հռոմեական զորքերի հրամանատարությունը և սկսել է նախապատրաստվել հարձակման։ Զորք հավաքելու ժամանակ ստանալու համար նա դեսպաններ է ուղարկել Միհրդատ VI-ի և պարթև արքա Հրահատ III-ի մոտ։ Այդ ժամանակ պարթև թագավորի արքունիքում էր Մեծ Հայքի թագավոր Տիգրան II-ի որդին՝ Տիգրան Կրտսերը, ով փորձել է զավթել իշխանությունը Հայաստանում, բայց պարտվել և փախել է Պարթևաստան։ Այն փաստը, որ նա՝ Տիգրանի որդին, Կլեոպատրայից էր, ով Միհրդատ VI Եվպատորի դուստրն էր, վատթարացրեց հարաբերությունները հայ և պոնտացի արքայազնների միջև։ Հաշվի առնելով դա՝ Հրահատը որոշեց դաշինք կնքել հռոմեացիների հետ և հարձակվել Հայաստանի վրա[2]։

Ստանալով Միհրդատի հրաժարականը անվերապահ կապիտուլյացիայից, Պոմպեոսը նրա դեմ դուրս է եկել 40-50 հազարանոց բանակով։ Միհրդատի զորքերը բաղկացած էին 30000 հետևակներից և 3000 հեծելազորից։ Պոմպեոսի և Միհրդատի հեծյալների միջև առաջին բախումն ավարտվել է հօգուտ հռոմեացիների։ Պոնտոսի թագավորը ստիպված էր հետ նահանջել։ Դաստեյրա լեռան մոտ Միհրդատը կանգ է առել և ամրապնդել իր ճամբարը։ Պոմպեոսը պաշարել է նրա ճամբարը, պոնտական ​​ճամբարում սով է սկսվել, բայց 45 օր անց պոնտացիներին հաջողվել է խորամանկության օգնությամբ փախչել[3]։ Հռոմեացիները երրորդ օրը հասան Միհրդատին և կտրեցին նրա նահանջի ճանապարհը։ Հաջորդ օրը Պոմպեոսն անցել է հարձակման։ Անկազմակերպվածության և կարգապահության բացակայության պատճառով պոնտացիները ջախջախիչ պարտություն են կրել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Шамбаров, Валерий Евгеньевич Великие империи Древней Руси. — М.: Эксмо, 2007. — С. 164. — 576 с. — (Древнейшая история Руси). — ISBN 978-5-9265-0423-8
  2. Молев, 1995, էջ 127
  3. Молев, 1995, էջ 128

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Аппиан. Митридатовы войны
  • Плутарх. Сравнительные жизнеописания. Лукулл
  • Елисеев М. Б. Митридат против римских легионов. Это наша война!. — М.: Эксмо, 2013. — 320 с. — (Предыстория Руси). — ISBN 978-5-699-62993-0
  • Молев Е. А. Властитель Понта. — Н. Новгород: Изд-во Нижегородского ун-тa, 1995. — 145 с. — ISBN 5-230-04333-4(չաշխատող հղում)
  • Наумов Л. А. Митридатовы войны. — М.: Волшебный фонарь, 2010. — 512 с. — ISBN 978-5-903505-38-8