Լի Ցինյուն
Լի Ցինյուն չինարեն՝ 李清云 | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1][2] |
Ծննդավայր | Qijiang, Մին դինաստիա, Ցին կայսրություն |
Մահացել է | մայիսի 6, 1933 |
Մահվան վայր | Kaizhou District, Չինաստանի Հանրապետություն |
Քաղաքացիություն | Մին դինաստիա, Ցին կայսրություն և Չինաստանի Հանրապետություն |
Կրոն | Դաոսականություն |
Մասնագիտություն | herbalist և բժիշկ |
Լի Ցինյուն (չինարեն ավանդ. 李清雲 , պինին: Lǐ Qīngyún, պալլ.: Լի Ցինյուն, անհայտ[1][2], Qijiang, Մին դինաստիա, Ցին կայսրություն - մայիսի 6, 1933, Kaizhou District, Չինաստանի Հանրապետություն), չհաստատված չինացի երկարակյաց[3][4]։
Լիի կյանք և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լի Ցինյունը հաստատել է, որ ծնվել է 1737 թվականին Ցիցզյանսյանում, Սիչուան նահանգում[5], սակայն որոշ աղբյուրներ հանգում են նույնիսկ 1677 թվականին։ Կյանքի մեծ մասը նա անցկացրել է Սիչուանի լեռներում, հավաքել բուժող խոտաբույսեր և երկարակեցության գաղտնիքը բացահայտել[5]։ 1748 թվականին, երբ Ցինյուն 71 տարեկան էր, տեղափոխվել է Կայսյան` որպեսզի զինվորագրվի չինական բանակ ու դառնա մարտարվեստների ուսուցիչ և ռազմական խորհրդական[5]։
179 տարի անց՝ 1927 թվականին, Լի Ցինյունին հրավիրել են Վանսյան՝ հանդիպելու Սիչուանի նահանգապետ, Ազգային-հեղափոխական բանակի 43-ամյա գեներալ Յան Սենի հետ (նաև ապացուցվել է, որ նրա հետ հանդիպել է ռազմամոլ Ու Պեյֆուն, հույս ունենալով իմանալ երկարակեցության գաղտնիքը)[5]։ Գեներալն անչափ տպավորված է եղել ծերունու երիտասարդ տեսքով, ուժով ու խիզախությամբ։ Զորահրամանատարի մոտ հյուրընկալվելիս էլ արվել է Ցինյուանի ամենահայտնի լուսանկարը։ Այդ հանդիպումից հետո Լի Ցինյունը վերադարձել է հարազատ տարածքներ և վեց տարի անց` 1933 թվականի մայիսի 6-ին, մահացել է[6][7]։ Գոյություն ունի լեգենդ, որ մահից առաջ նա ընկերներին ասել է. «Ես արել եմ այն ամենը, ինչ պետք է անեի այս աշխարհում։ Ես ուղևորվում եմ տուն», — և դրանից հետո մահացել է։
Լիի մահից հետո գեներալ Յան Սենը որոշել է պարզել ճիշտը նրա կյանքի և տարիքի մասին։ Նա արել է գրություններ, որոնք հետո հրատարակվել են։ Գեներալն այսպես է նկարագրել իր 250-ամյա հյուրին․ «Նա լավ տեսողություն ու առույգ քայլվածք ուներ։ Նրա հասակը մոտ 2 մետր էր, շատ երկար եղունգներ ուներ և կարմրաթուշ դեմք»[8]։ 1933 թվականին մարդիկ հարցազրույց են վերցրել Լիի բարեկամներից և երեխաներից։ Մի մասը ասել է, որ ինչ նրան հիշում ենք, միշտ ծեր է եղել, մյուսները տեղեկացրել են, որ Լին ընկերություն է արել իրենց պապիկների հետ։
Թեկուզ որոշ պատմիչներ հաստատում են, որ այդպիսի մարդ գոյություն ունեցել է, տվյալների մեծամասնությունը թույլ չի տալիս նրա պատմությունը համարել ավելի ճիշտ, քան կեղծիք։
Երկարակեցության գաղտնիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթե ճիշտ են խոսակցությունները, Լի Ցինյունը 200 երեխա է ունեցել 24 կանանցից, որոնցից 23-ից երկար է ապրել, իսկ 24-րդը դարձել է նրա կինը։ Եվ եթե նա 256 տարի ապրել է, դա հավանական է։ Երկարակեցության գաղտնիքի մասին հարցին նա պատասխանել է.
զսպեք ձեր սիրտը,
նստեք կրիայի պես,
քայլեք առույգ, ինչպես աղավնին
ու քնեք շան պես։
Հավանաբար այս կերպ նա ցանկանում էր ընդգծել մարդու հոգեբանական վիճակի և լավ քնի կարևորությունը։ Հայտնի է նաև, որ իր կյանքի ողջ ընթացքում Լի Ցինյունը հատուկ շնչառական ցիգուն վարժությունն է արել, ինչպես նաև պարբերաբար խմել է խոտային թուրմ, որի բաղադրատոմսը կորել է ու այժմ անհայտ է։
Տարիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպեսզի լավ գիտակցել նրա տարիքը, կարելի է ներկայացնել փաստեր.
- Եթե Լին ապրել է 256 տարի, ուրեմն դա ռեկորդ է իրական, այլ ոչ հորինված մարդկանց կյանքում։
- Լին կարող է տեսած լինել ռուս բոլոր կայսրերին, սկսած Պետրոս I-ից (ով ընդամենը 5 տարով է մեծ Լիից) և վերջացրած Նիկոլայ II-ով, և ևս 16 տարի ապրել է սովետական իշխանության ժամանակ։
- Լին, եթե այդքան ապրել է, ուրեմն նա կարող է լինել միակը, ով տեսել է իր երեխաներին, թոռներին, ծոռներին, ծոռոնրդիներին, ծոռների թոռներին, ծոռների ծոռներին և հնարավոր է նաև հաջորդ սերունդներին։
- Թվագրումների հետ կան խնդիրներ։ Օրինակ, ռուսական աղբյուրներում Լիի ծննդյան տարեթիվ նշվում է 1680 թվականը, իսկ անգլիականներում՝ 1677 թվականը։ Նաև Ռունետի որոշ աղբյուրներում նրա մահվան տարեթիվ նշվում է 1934 թվականը։ Իսկ չինական աղբյուրներում նշվում է, որ Լին ապրել է 256 տարի (1677-1933)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3062986/
- ↑ 2,0 2,1 https://www.snopes.com/fact-check/li-ching-yuen/
- ↑ «史上第一長壽!256歲的李青雲 長壽秘訣只有一個字». Likenews.tw. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
- ↑ «256歲娶24妻 李慶遠長壽秘訣公開 | 即時新聞 | 20130927 | 蘋果日報». Appledaily.com.tw. 2013 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Yang, Jwing-Ming (1989). Muscle/Tendon Changing and Marrow/Brain Washing Chi Kung: The Secret of Youth (PDF). YMAA Publication Centre. ISBN 0-940871-06-8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Harris, Timothy (2009). Living to 100 and Beyond. ACTEX Publications. էջ 70. ISBN 978-1-56698-699-1.
- ↑ Miami Herald (1929 թ․ հոկտեմբերի 12). «Living forever». The Evening Independent.
- ↑ Yang, Sen. A Factual Account of the 250 Year-Old Good-Luck Man. Taipei, Թայվան: Chinese and Foreign Literature Storehouse.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1933 թվականի մայիսի 15-ին Time ամսագրի կողմից արված «Կրիա-աղավնի-շուն» հոդվածը Արխիվացված 2011-02-03 Wayback Machine
- Դաոսական յոգայի մասին Յան Ցզիմինի գրքից մեջբերում (1989)
- Մարտական արվեստների մասին Յան Ցզիմինի գրքից մեջբերում Արխիվացված 2011-07-18 Wayback Machine