Լի Ցինյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լի Ցինյուն
Li chingYuen.jpeg
Ծնվել է ենթադր. մայիսի 3, 1677(1677-05-03)
Ծննդավայր Chongqing, Ցին կայսրություն
Մահացել է մայիսի 6, 1933(1933-05-06) (256 տարեկանում)
Մահվան վայր Սիչուան, Չինաստանի Հանրապետություն
Քաղաքացիություն Ցին կայսրություն
Կրոն Դաոսականություն
Մասնագիտություն herbalist և բժիշկ

Լի Ցինյուն (չինարեն ավանդ. 李清雲 , պինին: Lǐ Qīngyún, պալլ.: Լի Ցինյուն, 1677 կամ 1736 - մայիսի 6, 1933), չհաստատաված չինացի երկարակյաց[1][2]:

Լիի կյանք և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Ցինյունը հաստատել է, որ ծնվել է 1737 թվականին Ցիցզյանսյանում, Սիչուան նահանգում[3], սակայն որոշ աղբյուրներ հանգում են նույնիսկ 1677 թվականին: Կյանքի մեծ մասը նա անցկացրել է Սիչուանի լեռներում, հավաքել բուժող խոտաբույսեր և երկարակեցության գաղտնիքը բացահայտել[3]: 1748 թվականին, երբ Ցինյուն 71 տարեկան էր, տեղափոխվել է Կայսյան` որպեսզի զինվորագրվի չինական բանակ ու դառնա մարտարվեստների ուսուցիչ և ռազմական խորհրդական[3]։

179 տարի անց՝ 1927 թվականին, Լի Ցինյունին հրավիրել են Վանսյան՝ հանդիպելու Սիչուանի նահանգապետ, Ազգային-հեղափոխական բանակի 43-ամյա գեներալ Յան Սենի հետ (նաև ապացուցվել է, որ նրա հետ հանդիպել է ռազմամոլ Ու Պեյֆուն, հույս ունենալով իմանալ երկարակեցության գաղտնիքը)[3]: Գեներալն անչափ տպավորված է եղել ծերունու երիտասարդ տեսքով, ուժով ու խիզախությամբ: Զորահրամանատարի մոտ հյուրընկալվելիս էլ արվել է Ցինյուանի ամենահայտնի լուսանկարը։ Այդ հանդիպումից հետո Լի Ցինյունը վերադարձել է հարազատ տարածքներ և վեց տարի անց` 1933 թվականի մայիսի 6-ին, մահացել է[4][5]: Գոյություն ունի լեգենդ, որ մահից առաջ նա ընկերներին ասել է. «Ես արել եմ այն ամենը, ինչ պետք է անեի այս աշխարհում: Ես ուղևորվում եմ տուն», — և դրանից հետո մահացել է:

Լիի մահից հետո գեներալ Յան Սենը որոշել է պարզել ճիշտը նրա կյանքի և տարիքի մասին: Նա արել է գրություններ, որոնք հետո հրատարակվել են: Գեներալն այսպես է նկարագրել իր 250-ամյա հյուրին․ «Նա լավ տեսողություն ու առույգ քայլվածք ուներ։ Նրա հասակը մոտ 2 մետր էր, շատ երկար եղունգներ ուներ և կարմրաթուշ դեմք»[6]։ 1933 թվականին մարդիկ հարցազրույց են վերցրել Լիի բարեկամներից և երեխաներից: Մի մասը ասել է, որ ինչ նրան հիշում ենք, միշտ ծեր է եղել, մյուսները տեղեկացրել են, որ Լին ընկերություն է արել իրենց պապիկների հետ:

Թեկուզ որոշ պատմիչներ հաստատում են, որ այդպիսի մարդ գոյություն ունեցել է, տվյալների մեծամասնությունը թույլ չի տալիս նրա պատմությունը համարել ավելի ճիշտ, քան կեղծիք:

Երկարակեցության գաղտնիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե ճիշտ են խոսակցությունները, Լի Ցինյունը 200 երեխա է ունեցել 24 կանանցից, որոնցից 23-ից երկար է ապրել, իսկ 24-րդը դարձել է նրա կինը: Եվ եթե նա 256 տարի ապրել է, դա հավանական է: Երկարակեցության գաղտնիքի մասին հարցին նա պատասխանել է.

զսպեք ձեր սիրտը,

նստեք կրիայի պես,
քայլեք առույգ, ինչպես աղավնին

ու քնեք շան պես:

Հավանաբար այս կերպ նա ցանկանում էր ընդգծել մարդու հոգեբանական վիճակի և լավ քնի կարևորությունը։ Հայտնի է նաև, որ իր կյանքի ողջ ընթացքում Լի Ցինյունը հատուկ շնչառական ցիգուն վարժությունն է արել, ինչպես նաև պարբերաբար խմել է խոտային թուրմ, որի բաղադրատոմսը կորել է ու այժմ անհայտ է։

Տարիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպեսզի լավ գիտակցել նրա տարիքը, կարելի է ներկայացնել փաստեր.

  • Եթե Լին ապրել է 256 տարի, ուրեմն դա ռեկորդ է իրական, այլ ոչ հորինված մարդկանց կյանքում:
  • Լին կարող է տեսած լինել ռուս բոլոր կայսրերին, սկսած Պետրոս I-ից (ով ընդամենը 5 տարով է մեծ Լիից) և վերջացրած Նիկոլայ II-ով, և ևս 16 տարի ապրել է սովետական իշխանության ժամանակ:
  • Լին, եթե այդքան ապրել է, ուրեմն նա կարող է լինել միակը, ով տեսել է իր երեխաներին, թոռներին, ծոռներին, ծոռոնրդիներին, ծոռների թոռներին, ծոռների ծոռներին և հնարավոր է նաև հաջորդ սերունդներին:
  • Թվագրումների հետ կան խնդիրներ: Օրինակ, ռուսական աղբյուրներում Լիի ծննդյան տարեթիվ նշվում է 1680 թվականը, իսկ անգլիականներում՝ 1677 թվականը: Նաև Ռունետի որոշ աղբյուրներում նրա մահվան տարեթիվ նշվում է 1934 թվականը: Իսկ չինական աղբյուրներում նշվում է, որ Լին ապրել է 256 տարի (1677-1933):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «史上第一長壽!256歲的李青雲 長壽秘訣只有一個字»։ Likenews.tw։ Վերցված է 2015-03-10 
  2. «256歲娶24妻 李慶遠長壽秘訣公開 | 即時新聞 | 20130927 | 蘋果日報»։ Appledaily.com.tw։ 2013-09-27։ Վերցված է 2015-03-10 
  3. 3,0 3,1 3,2 3,3 Yang Jwing-Ming (1989)։ Muscle/Tendon Changing and Marrow/Brain Washing Chi Kung: The Secret of Youth (PDF)։ YMAA Publication Centre։ ISBN 0-940871-06-8 
  4. Harris Timothy (2009)։ Living to 100 and Beyond։ ACTEX Publications։ էջ 70։ ISBN 978-1-56698-699-1 
  5. Miami Herald (12 October 1929)։ «Living forever»։ The Evening Independent 
  6. Yang Sen։ A Factual Account of the 250 Year-Old Good-Luck Man։ Taipei, Թայվան: Chinese and Foreign Literature Storehouse 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]