Լի Ջու Ին
Լի Ջու Ին | |
---|---|
Ի ծնե անուն | կորեերեն՝ 이주은 |
Ծնվել է | հունիսի 7, 1995 (29 տարեկան) Հարավային Կորեա |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | քեյ փոփ |
Մասնագիտություն | երաժիշտ և երգչուհի |
Լեյբլ | MBK Entertainment |
Կրթություն | Korea Nazarene University? |
Անդամակցություն | DIA? |
Lee Ju-eun Վիքիպահեստում |
Լի Ջու Ին (հունիսի 7, 1995, Հարավային Կորեա), հարավկորեացի երգչուհի և դերասանուհի։ Համարվում է DIA գըրլ բենդի վոկալիստը։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լի Ջու Ինը ծնվել է 1995 թվականի հունիսի 7-ին` Հարավային Կորեայի Գյոնգի նահանգի Սուվոն քաղաքում։ Նա սովորել է կորեական Նազարեթ համալսարանում, որտեղ մասնագիտացել է գործնական երաժշտության մեջ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախադեբյուտ. K-pop Star 2
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Լին հայտնվել է K-pop Star 2-ում` որպես մրցույթի մասնակից։ Նա համարվում է Polaris Entertainment-ի նախկին ստաժորը, որտեղ նա մարզվում էր LOONA-ի մասնակիցների հետ` նախքան MBK Entertainment-ին միանալը։
2017. դեբյուտ և անհատական ելույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի ապրիլին MBK Entertainment-ը հայտարարեց Dia-ի կազմում 2 նոր մասնակցի` Ջուին և Սոմիին ավելացնելու իր պլանների մասին։ DIA-ն վերջնական արդյունքում դարձավ 9 մասնակցից կազմված խումբ։ Երկուսը համարվում են ուժեղ վոկալիստներ, ինչը օգնեց ամրացնել խմբի վոկալային գիծը[1]։ Լին պաշտոնապես հանդես է եկել` որպես Yolo խմբի երկրորդ ստուդիական ալբոմի մասնակից։
2018 թվականի Լին ցույց է դրվել UNB "Black Heart" ֆիլմում` որպես բեք-պարող։
2018. դերասանական դեբյուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լին դեբյուտ է կատարել KBS-ի «Մեր միջև մնացած ժամանակը» դորամայում` Փաք Սե Հիի դերում։
Լին երկրորդ պլանի դեր է խաղացել Netflix-ի «My First First Love» երիտասարդական ռոմանտիկ դորայմում` Չեյոնի ընկերուհու դերում[2][3]։
2019. V-1
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի սեպտեմբերին Լին մասնակցել է V-1-ի գոյատևման ծրագրի շոուին, որպեսզի ընտրի կանանց խմբի տարբեր անդամների շրջանում վոկալ թագուհուն, որտեղ կանանց խմբի միայն 12 լավագույն անդամները կարողացան առաջ շարժվել և հանդես գալ շոուում[4][5]։ Նա զբաղեցրել է տասներորդ հորիզոնականը։
2020-ներկա ժամանակ. երգերի տեքստերի հորինում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ողջ կարիերայի ընթացքում, բացի DIA-ի երգերի վոկալից, նա զբաղվել է տեքստերի գրմամբ։ Նա գրել է «To You (네게 로 (路))» երգի տեքստը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստասերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր | Ալիք | Գրառումներ |
---|---|---|---|---|
2018 | The Time Left Between Us | Փակ Սե-Հի | KBS2 | Երկրորդական դեր |
2019 | My First First Love | Լի Ջու Ին | Netflix | Երկրորդական դեր |
Հեռուստատեսային շոու
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Ալիք | Դեր |
---|---|---|---|
2012 | K-pop Star 2 | SBS | Մրցակից |
2019 | V-1 | tvN | Մրցակից |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «DIA Officially Adds 2 New Members». Koreaboo. 2017 թվականի ապրիլի 7.
- ↑ «지수X정채연X진영, '첫사랑은 처음이라서' 출연확정(공식)». Herald Corporation (կորեերեն). 2018 թվականի սեպտեմբերի 14.
- ↑ «Netflix announces cast for new mini-series». Korea JoongAng Daily. 2018 թվականի սեպտեմբերի 15.
- ↑ «걸그룹 보컬 서바이벌 'V-1', 누적 득표수 22만 표 돌파» (կորեերեն). Ilgan Sports. 2019 թ․ հուլիսի 19. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «'V-1' 본선 진출자 12인 공개…걸그룹 보컬퀸 누가 될까» (կորեերեն). TV Report. 2019 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Ջու Ին» հոդվածին։ |
|