Լի Ջու Ին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Ջու Ին
Ի ծնե անունկորեերեն՝ 이주은
Ծնվել էհունիսի 7, 1995(1995-06-07) (28 տարեկան)
Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներաժիշտ և երգչուհի
ԼեյբլMBK Entertainment
ԿրթությունKorea Nazarene University?
ԱնդամակցությունDIA?
 Lee Ju-eun Վիքիպահեստում

Լի Ջու Ին (հունիսի 7, 1995(1995-06-07), Հարավային Կորեա), հարավկորեացի երգչուհի և դերասանուհի։ Համարվում է DIA գըրլ բենդի վոկալիստը։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Ջու Ինը ծնվել է 1995 թվականի հունիսի 7-ին` Հարավային Կորեայի Գյոնգի նահանգի Սուվոն քաղաքում։ Նա սովորել է կորեական Նազարեթ համալսարանում, որտեղ մասնագիտացել է գործնական երաժշտության մեջ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախադեբյուտ. K-pop Star 2[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Լին հայտնվել է K-pop Star 2-ում` որպես մրցույթի մասնակից։ Նա համարվում է Polaris Entertainment-ի նախկին ստաժորը, որտեղ նա մարզվում էր LOONA-ի մասնակիցների հետ` նախքան MBK Entertainment-ին միանալը։

2017. դեբյուտ և անհատական ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ապրիլին MBK Entertainment-ը հայտարարեց Dia-ի կազմում 2 նոր մասնակցի` Ջուին և Սոմիին ավելացնելու իր պլանների մասին։ DIA-ն վերջնական արդյունքում դարձավ 9 մասնակցից կազմված խումբ։ Երկուսը համարվում են ուժեղ վոկալիստներ, ինչը օգնեց ամրացնել խմբի վոկալային գիծը[1]։ Լին պաշտոնապես հանդես է եկել` որպես Yolo խմբի երկրորդ ստուդիական ալբոմի մասնակից։

2018 թվականի Լին ցույց է դրվել UNB "Black Heart" ֆիլմում` որպես բեք-պարող։

2018. դերասանական դեբյուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին դեբյուտ է կատարել KBS-ի «Մեր միջև մնացած ժամանակը» դորամայում` Փաք Սե Հիի դերում։

Լին երկրորդ պլանի դեր է խաղացել Netflix-ի «My First First Love» երիտասարդական ռոմանտիկ դորայմում` Չեյոնի ընկերուհու դերում[2][3]։

2019. V-1[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերին Լին մասնակցել է V-1-ի գոյատևման ծրագրի շոուին, որպեսզի ընտրի կանանց խմբի տարբեր անդամների շրջանում վոկալ թագուհուն, որտեղ կանանց խմբի միայն 12 լավագույն անդամները կարողացան առաջ շարժվել և հանդես գալ շոուում[4][5]։ Նա զբաղեցրել է տասներորդ հորիզոնականը։

2020-ներկա ժամանակ. երգերի տեքստերի հորինում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ողջ կարիերայի ընթացքում, բացի DIA-ի երգերի վոկալից, նա զբաղվել է տեքստերի գրմամբ։ Նա գրել է «To You (네게 로 (路))» երգի տեքստը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Ալիք Գրառումներ
2018 The Time Left Between Us Փակ Սե-Հի KBS2 Երկրորդական դեր
2019 My First First Love Լի Ջու Ին Netflix Երկրորդական դեր

Հեռուստատեսային շոու[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Ալիք Դեր
2012 K-pop Star 2 SBS Մրցակից
2019 V-1 tvN Մրցակից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «DIA Officially Adds 2 New Members». Koreaboo. 2017 թվականի ապրիլի 7.
  2. «지수X정채연X진영, '첫사랑은 처음이라서' 출연확정(공식)». Herald Corporation (կորեերեն). 2018 թվականի սեպտեմբերի 14.
  3. «Netflix announces cast for new mini-series». Korea JoongAng Daily. 2018 թվականի սեպտեմբերի 15.
  4. «걸그룹 보컬 서바이벌 'V-1', 누적 득표수 22만 표 돌파» (կորեերեն). Ilgan Sports. 2019 թ․ հուլիսի 19. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  5. «'V-1' 본선 진출자 12인 공개…걸그룹 보컬퀸 누가 될까» (կորեերեն). TV Report. 2019 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Ջու Ին» հոդվածին։