Լեոնիդա Լարի
Լեոնիդա Լարի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1949[1] |
Ծննդավայր | Bursuceni, Sîngerei District, Մոլդովա |
Վախճանվել է | դեկտեմբերի 11, 2011[2][1] (62 տարեկան) |
Վախճանի վայր | Քիշնև, Մոլդովա |
Գերեզման | Հայկական կենտրոնական գերեզմանատուն |
Մասնագիտություն | լրագրող, քաղաքական գործիչ, թարգմանչուհի, բանաստեղծուհի և գրող |
Լեզու | Մոլդովերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Մոլդովա և Ռումինիա |
Կրթություն | Մոլդովայի պետական համալսարան |
Կուսակցություն | Christian-Democratic National Peasants' Party? |
Պարգևներ | |
Leonida Lari Վիքիպահեստում |
Լեոնիդա Լարի, նաև՝ Լեոնիդա Լարի-Յորգա (ռումիներեն՝ Leonida Lari, նաև՝ Leonida Lari-Iorga, ծնյալ Լյուբով Տուչիլատու (ռումիներեն՝ Liubovi Tuchilatu[3]), հոկտեմբերի 26, 1949[1], Bursuceni, Sîngerei District, Մոլդովա - դեկտեմբերի 11, 2011[2][1], Քիշնև, Մոլդովա[4]), մոլդովացի և ռումին բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի և քաղաքական գործիչ, Մոլդովայի Ժողովրդական ճակատի ակտիվիստուհի, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր՝ Մոլդովական ԽՍՀ-ից, հետագայում՝ Ռումինիայի խորհրդարանի բազմիցս ընտրված պատգամավոր
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է մանկավարժի ընտանիքում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Քիշնևի պետական համալսարանում, որտեղ ուսումնասիրել է ռումինական բանասիրություն[3]։ Այնուհետև աշխատանքի է անցել Դմիտրի Կանտեմիրի անվան գրականության թանգարանում (1971-1973 թթ.): 1985-1988 թվականներին աշխատել է «Գրականություն և արվեստ» ամսագրի խմբագրությունում՝ որպես մշակույթի և արվեստի բաժնի խմբագիր, 1988-ից 2003 թվականներին խմբագրել է "Głos narodu" ամսագիրը, որը Մոլդովական ԽՍՀ-ում ռումինատառ-լատինատառ հրատարակվող առաջին պարբերականն էր։
Լեոնիդա Լարին հեղինակել է չափածո և արձակ բազմաթիվ գեղարվեստական ստեղծագործություններ, որոնք ամփոփվել են 24 հատորներում։ Բացի այդ, ռումիներեն է թարգմանել համաշխարհային պոեզիայի մի ամբողջ շարք նմուշներ[5];
Մոլդովայի Ժողովրդական ճակատի ստեղծման պահից եռանդուն կերպով, ողջ նվիրումով մասնակցել է նրա ձեռնարկումներին ու պայքարին, դարձել 1980-ական թվականների վերջերի մոլդովական ազգային շարժման ամենահայտնի դեմքերից մեկը[3][6]։ Հնչեցնում էր Մոլդովան Ռումինիայի հետ միավորելու, համաեվրոպական ընտանիքում ներգրավելու կոչեր, ինչպես նաև հակառուսական լոզունգներ[7]։ 1988-1990 թթ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր էր Մոլդավական ԽՍՀ-ից, 1990-ից 1992 թվականներին՝ Մոլդովայի Ժողովրդական ճակատի մշտական ներկայացուցիչը։ 1990-ից 1997 թվականներին ղեկավարել է Մոլդովայի Կանանց քրիստոնեա-ժողովրդավարական լիգան[3]։
1992 թվականից իր քաղաքական գործունեությունը շարունակել է Ռումինիայում։ 1996 թվականին ռումինական խորհրդարանի պատգամավոր է ընտրվել ազգային-գյուղացիական քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունից, այնուհետև անդամագրվել է «Մեծ Ռումինիա» կուսակցությանը, որի ցուցակներով երկու անգամ՝ 2000 և 2004 թթ. ընտրվել է խորհրրդարանի պատգամավոր[8][9], բայց որոշ ժամանակ անց լքել է այդ կուսակցությունը[5] [10][11].
- 2006 թվականին վերադարձել է ազգային-գյուղացիական քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն[12][13]։
Մահացել է 2011 թվականին՝ 60 տարեկան հասակում, քաղցկեղից[14] : Թաղվել է Քիշնևի Կենտրոնական (Հայկական) գերեզմանատանը[15]։
Ընտանիքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոնիդա Լարին ամուսնացել էր դերասան, ռեժիսոր Միհայ Յորգայի հետ, ունեցել երեք երեխա[5]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Piața Diolei (1974)
- Marele vânt (1980)
- Mitul trandafirului (1985)
- Scoica solară (1987)
- Insula de repaus (1988)
- Lumina grăitoare (1989)
- Dulcele foc (1989)
- Anul 1989 (1990)
- Lira și păianjenul (1991)
- Govorâŝij svet (1992)
- Al nouălea val (1993)
- Epifanii (1994)
- Scrisori de pe strada Maica Domnului (1995)
- Lunaria (1995)
- Aldebaran (1996)
- Între îngeri și demoni (1998)
- Învingătoarele spații (1999)
- Insula de repaus (2000)
- Răstignirea porumbeilor (2003)
- Epifanii și teofanii (2005)
- Infinitul de aur (2006)
- Sibila (2006)
- Traduceri din lirica universala (2009)
- 101 poeme (2009)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- România Mare («Մեծ Ռումինիա») մրցանակ
- Flacăra, Totuși iubirea մրցանակ
- "Cronica" ամսագրի (Յասի) մրցանակ
- Tibiscus մրցանակ (Սերբիա)
- Ռումինիայի ակադեմիայի Mihai Eminescu մրցանակ՝ պոեզիայի համար
Շքանշաններ, կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 https://web.archive.org/web/20120112205423/http://bucharestherald.com/dailyevents/41-dailyevents/28485-poet-leonida-lari-dies-aged-62-she-was-dreaming-about-basarabia-being-united-with-romania
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 A militat pentru unirea Basarabiei cu România şi s-a logodit cu Ştefan cel Mare. Vezi cine a fost Leonida Lari|czasopismo=adevarul.ro|data dostępu=2017-01-18|url=http://adevarul.ro/moldova/actualitate/a-militat-unirea-basarabiei-romania-s-a-logodit-Stefan-mare-vezi-fost-leonida-lari-1_50abce537c42d5a66380752a/index.html%7Cjęzyk=ro}}(չաշխատող հղում)
- ↑ |publisher=România liberă|date=11 decembrie 2011|title=Scriitoarea Leonida Lari a murit din cauza cancerului mamar|url=http://www.romanialibera.ro/actualitate/eveniment/scriitoarea-leonida-lari-a-murit-din-cauza-cancerului-mamar-247394.html%7Cfirst=Andra%7Clast=Dumitru}}(չաշխատող հղում)
- ↑ 5,0 5,1 5,2 STRUCTURA PARLAMENTULUI ROMÂNIEI 2004-2008|data dostępu=2017-01-18|opublikowany=www.cdep.ro|url=http://www.cdep.ro/pls/parlam/structura.mp?idm=304&cam=2&leg=2004&pag=0&idl=1%7Cjęzyk=ro}}(չաշխատող հղում)
- ↑ Leonida Lari, keen supporter of Romanian-Moldovan union, dies|data dostępu=2017-01-18|opublikowany=www.nineoclock.ro|url=http://www.nineoclock.ro/leonida-lari-keen-supporter-of-romanian-moldovan-union-dies/%7Cjęzyk=en-US}}(չաշխատող հղում)
- ↑ P. Oleksy, Mołdawski nacjonalizm vs. naddniestrzańska państwowotwórczość — przesłanki społecznej mobilizacji w konflikcie naddniestrzańskim, "Sensus Historiae", vol. XI, s. 166.
- ↑ |titre=STRUCTURA PARLAMENTULUI ROMÂNIEI 2004-2008|url=http://www.cdep.ro/pls/parlam/structura.mp?idm=304&cam=2&leg=2004&pag=0&idl=1%7Csite=www.cdep.ro%7Cconsulté(չաշխատող հղում) le=2020-02-29}}
- ↑ «Leonida Lari a demisionat din PRM». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
- ↑ «articol în "Monitorul de Suceava"». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
- ↑ «articol în "Jurnal de Chișinău"». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
- ↑ Leonida Lari-Iorga se reîntoarce la PNţCD|czasopismo=adevarul.ro|data dostępu=2017-01-18|url=http://adevarul.ro/news/politica/leonida-lari-iorga-reintoarce-pntcd-1_50ac21467c42d5a6638521db/index.html%7Cjęzyk=en}}(չաշխատող հղում)
- ↑ Leonida Lari-Iorga se reîntoarce la PNȚCD, 20 mai 2006, Sebastian Dan, Adevărul, accesat la 12 iulie 2012
- ↑ Scriitoarea Leonida Lari a murit, la 62 de ani|czasopismo=Mediafax.ro|data dostępu=2017-01-18|url=http://www.mediafax.ro/cultura-media/scriitoarea-leonida-lari-a-murit-la-62-de-ani-9050087%7Cjęzyk=en}}(չաշխատող հղում)
- ↑ A murit Leonida Lari|czasopismo=adevarul.ro|data dostępu=2017-01-18|url=http://adevarul.ro/moldova/actualitate/a-murit-leonida-lari-1_50abcdfe7c42d5a6638071af/index.html%7Cjęzyk=en}}(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Activitatea parlamentară a Leonidei Lari Արխիվացված 2014-07-14 Wayback Machine în Camera Deputaților din România
- Ушла из жизни поэтесса Леонида Лари (ռուս.) Արխիվացված 2016-04-16 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդա Լարի» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 26 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Մոլդովայում ծնվածներ
- Դեկտեմբերի 11 մահեր
- 2011 մահեր
- Քիշնև քաղաքում մահացածներ
- Մոլդովայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Կին գրողներ
- Մոլդովացի գրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Խորհրդային լրագրողներ
- Մոլդովացի բանաստեղծներ
- Արձակագիրներ
- Խորհրդային թարգմանչուհիներ
- Մոլդովայի քաղաքական գործիչներ
- Մոլդովացի կին լրագրողներ
- Մոլդովացի կին քաղաքական գործիչներ
- ԽՍՀՄ ԳԽ պատգամավորներ