Լեոնարդո Մալատեստա (իտալ.՝ Leonardo di Francesco di Lazzaro Malatesta, 1483[1][2], Պիստոյա, Տոսկանա, Իտալիա[1] - 1518[1], Պիստոյա, Տոսկանա, Իտալիա[1]), հայտնի է նաև որպես Լեոնարդո դա Պիստոյա (իտալ.՝ Leonardo da Pistoia), 16-րդ դարի սկզբի իտալացի նկարիչ։ Համարվում է Ֆրա Բարտոլոմեոյի և Ռաֆայել Սանտիի հետևորդը։ Ավելի վաղ Ռաֆայելին վերագրվող որոշ նկարներ հետագայում ճանաչվել են որպես Լեոնարդո Մալատեստայի աշխատանքներ[3].
«Մադոննան երեխայի հետ» (Madonna con bambino, 1516 թվական) - գտնվում է Բեռլինի պետական թանգարանում, հիշեցնում է Ռաֆայելի Մադոննան հովանի տակ։
«Բրիջուոթերի Մադոննան» (իտալ.՝ La madone Bridgewater) — գտնվում է Բրյուսելի կերպարվեստի թագավորական թանգարանում։ Նախկինում այս նկարը համարվել է Ռաֆայել Սանտիի աշխատանքը[4]։
«Մադոննան և ոսկե ճարմանդով երեխան» (1505 թվական) - Վրոցլավի ազգային թանգարան
«Մադոննան և երեխաները սրբերի հետ» - Սուրբ Պետրոսի եկեղեցի (Կասալգուիդի), Պիստոյա
Մադոննան և ոսկե ճարմանդով երեխան
Մադոննան և երեխան սրբերի հետ
Սուրբ ընտանիք և Սուրբ Հովհաննես, անձնական հավաքածու