Լեոնարդո Մալատեստա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնարդո Մալատեստա
Ծնվել է1483[1][2]
ԾննդավայրՊիստոյա, Տոսկանա, Իտալիա[1]
Վախճանվել է1518[1]
Մահվան վայրՊիստոյա, Տոսկանա, Իտալիա[1]
Մասնագիտություննկարիչ
 Leonardo di Francesco di Lazzaro Malatesta Վիքիպահեստում

Լեոնարդո Մալատեստա (իտալ.՝ Leonardo di Francesco di Lazzaro Malatesta, 1483[1][2], Պիստոյա, Տոսկանա, Իտալիա[1] - 1518[1], Պիստոյա, Տոսկանա, Իտալիա[1]), հայտնի է նաև որպես Լեոնարդո դա Պիստոյա (իտալ.՝ Leonardo da Pistoia), 16-րդ դարի սկզբի իտալացի նկարիչ։ Համարվում է Ֆրա Բարտոլոմեոյի և Ռաֆայել Սանտիի հետևորդը։ Ավելի վաղ Ռաֆայելին վերագրվող որոշ նկարներ հետագայում ճանաչվել են որպես Լեոնարդո Մալատեստայի աշխատանքներ[3].

Հատկանշական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մադոննան երեխայի հետ» (Madonna con bambino, 1516 թվական) - գտնվում է Բեռլինի պետական թանգարանում, հիշեցնում է Ռաֆայելի Մադոննան հովանի տակ։
  • «Բրիջուոթերի Մադոննան» (իտալ.՝ La madone Bridgewater) — գտնվում է Բրյուսելի կերպարվեստի թագավորական թանգարանում։ Նախկինում այս նկարը համարվել է Ռաֆայել Սանտիի աշխատանքը[4]։
  • «Մադոննան և ոսկե ճարմանդով երեխան» (1505 թվական) - Վրոցլավի ազգային թանգարան
  • «Մադոննան և երեխաները սրբերի հետ» - Սուրբ Պետրոսի եկեղեցի (Կասալգուիդի), Պիստոյա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 http://www.oxfordartonline.com/benezit/view/10.1093/benz/9780199773787.001.0001/acref-9780199773787-e-00115138
  3. MALATESTA, Leonardo di Francesco di Lazzero (1483 - 1518), Painter : Benezit Dictionary of Artists - oi. — doi:10.1093/benz/9780199773787.article.b00115138 Архивировано из первоисточника 16 Ապրիլի 2016.
  4. «Œuvre « La madone Bridgewater » – Musées royaux des Beaux-Arts de Belgique». www.fine-arts-museum.be. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնարդո Մալատեստա» հոդվածին։