Լենրի Փիթերս
Լենրի Փիթերս | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1932[1] |
Ծննդավայր | Բանջուլ, Գամբիա |
Վախճանվել է | մայիսի 28, 2009[2][1] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Դակար, Սենեգալ[3] |
Մասնագիտություն | վիրաբույժ, բանաստեղծ և գրող |
Քաղաքացիություն | Գամբիա |
Կրթություն | Թրինիթի քոլեջ |
Պարգևներ |
Լենրի Լեոպոլդ Ուիլֆրեդ Փիթերս (անգլ.՝ Lenrie Peters, սեպտեմբերի 1, 1932[1], Բանջուլ, Գամբիա - մայիսի 28, 2009[2][1], Դակար, Սենեգալ[3]), գամբիացի բանաստեղծ, արձակագիր, վիրաբույժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Սիերա Լեոնե կրեոլական ընտանիքում։ 1949 թվականին տեղափոխվել է Սիերա Լեոնե, որտեղ սովորել է Ֆրիտաունի Ուելսի արքայազնի դպրոցում։ 1952 թվականից նա ուսումը շարունակել է Քեմբրիջի Տրինիտի քոլեջում, 1956 թվականին ստացել է գիտության բակալավրի աստիճան։ Ուսման ընթացքում ընտրվել է Աֆրիկայի ուսանողների միության նախագահ։
1956-1959 թվականներին սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցում, 1959 թվականին ստացել է վիրաբույժի դիպլոմ։
1955-1968 թվականներին աշխատել է BBC ռադիոյում, ծրագրեր պատրաստել աֆրիկյան երկրների համար։ Նա բժշկությամբ է զբաղվել Գիլդֆորդում և Նորթհեմփթոնում։ Անգլիայի վիրաբույժների թագավորական քոլեջի անդամ էր։
Վերադառնալով Գամբիա՝ շարունակել է իր վիրաբուժական պրակտիկան Բանջուլում։ Որպես մարդասեր ձգտում էր կիսել իր հարստությունը կարիքավորների հետ։
Ընտրվել է Գամբիայի հուշարձանների պահպանության պատմական հանձնաժողովի նախագահ, եղել է Գամբիայի ազգային գրադարանի և Գամբիայի քոլեջի տնօրենների խորհրդի նախագահ (1979-1987)։
Նա մահացել է Դաքարում հիվանդության պատճառով։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծություններ (1964), Արբանյակներ (1967), Կատչիկալի (1971) բանաստեղծական ժողովածուների հեղինակ, անձնական բժշկական պրակտիկայի տպավորությունների հիման վրա գրված «Երկրորդ շրջանը» (1965) վեպը, որը պատմում է աֆրիկյան հասարակության վիճակի մասին շատ երկրների անկախության նախօրեին։
Ընտրվել է Գամբիայի գրողների միության նախագահ։
Օգտագործված գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1964: Poems (Ibadan: Mbari Publications)
- 1967: Satellites (London: Heinemann, African Writers Series No. 37)
- 1971: Katchikali (London: Heinemann, African Writers Series No. 103) 0-435-90633-X ; 0-435-90103-6
- 1981: Selected Poetry (London: Heinemann, African Writers Series No. 238) 0-435-90238-5
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 http://thepoint.gm/africa/gambia/article/adieu-lenrie-peters
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #138877599 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Энциклопедический справочник «Африка». — М.: Советская Энциклопедия. Главный редактор Ан. А. Громыко. 1986—1987.