Լենինի փողոց (Ալուշտա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լենինի փողոց (այլ կիրառումներ)
Լենինի փողոց
Նախկին «Գրանդ հոթել» հյուրանոցի շենքը (Լենինի, 1 )
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էԱլուշտա
Երկարություն2,5 կմ
Անվանվել էՎլադիմիր Լենին
Փոստային ինդեքս298500

Լենինի փողոց (ռուս.՝ Улица Ленина), Ղրիմի Ալուշտա քաղաքի կենտրոնական փողոցը։ Անվանվել է համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Լենինի պատվին։ Սկիզբ է առնում Օկտյաբրսկայա փողոցից և ավարտվում Սուդակսկայա փողոցի հետ հատումով։ Երկարությունը 2,5 կիլոմետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալուշտա քաղաքի Լենինի փողոցը կենտրոնականն է քաղաքում։ Փողոցը ձգվում է ամբողջ քաղաքով, ունի երկու օղակաձև հանգույց։ Երթևեկությունը փողոցի մեծ մասում թույլատրված է։ Այստեղով երթևեկում են էիվ 2, 4, 5Ա, 6, 7, 8, 9 և 26 ռեյսային ավտոբուսները։ Կանգառները կոչվում են «Լենինի փողոց», «Միլիցիա» և ««Ալուշտա» գինու գործարան»։ Լենինի փողոցի 8-րդ տունը տեղական նշանակության ճարտարապետական հուշարձան է, որը կառուցվել է 20-րդ դարի սկզբին։ Այստեղ այժմ գործում է քաղաքի գավառագիտական թանգարանը[2]։

Հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ կոչվել է Կուտուզովի փողոց[3]։

Լենինի փողոցը սկսվում է Օկտյաբրսկայա փողոցից, հատում Ուլու Ուզեն գետը, Գորկու փողոցի հետ օղակաձև հանգույցը, Կարլ Մարքսի փողոցը, Պարկովայա փողոցը, Կալյադինի նրբանցքը, Ռևկոմովսկի նրբանցքը, երկու անգամ` Վլադիմիր Խրոմիխի փողոցը, Սպորտիվնի նրբանցքը, Օվրաժնի նրբանցքը, Կրասնոարմեյսկայա փողոցի հետ օղակաձև հանգույցը, Դեմերջի գետը, Իվանովի նրբանցքը և ավարտվում Սուդակսկայա փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 116 շինություն։ Երկարությունը 2,5 կիլոմետր է։

Լենինի փողոցի փոստային դասիչն է՝ 298500։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Главные улицы Алушты».
  3. «Дача «Голубка»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]