Jump to content

Լենդավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Լենդավա
ԵրկիրՍլովենիա Սլովենիա
ՀամայնքMunicipality of Lendava?
Մակերես123 կմ²
ԲԾՄ160 մետր
Բնակչություն2954 մարդ (հունվարի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ9220
Պաշտոնական կայքlendava.si
Լենդավա (Սլովենիա)##
Լենդավա (Սլովենիա)

Լենդավա (սլովեն.՝ Lendava, հունգ.՝ Lendva, գերմ.՝ Lindau), նախկինում՝ Դոնյա-Լենդավա, քաղաք Սլովենիայի արևելյան մասում։ Քաղաքի բնակչությունը կազմում է 3 395 մարդ, ամբողջ համայնքը 2002 թվականի մարդահամարի տվյալներով 11 420 մարդ է[2]։

Լենդավան գտնվում է հունգարական (մոտ երկու կիլոմետր) և խորվաթական սահմանների անմիջական հարևանությամբ (մոտ հինգ կիլոմետր, անցնում է Մուրա գետով)։ Լենդավայում բնակվում է զգալի թվով հունգարացիներ. քաղաքը համարվում է հունգարական ազգային փոքրամասնության կենտրոն։ Լենդավան պաշտոնապես երկլեզու է։

Մինչւ 1918 թվականը Լենդավան պատկանում էր Հունգարիայի թագավորությանը, մտնում էր Զալա կոմիտեի մեջ[3]։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո մտավ սերբերի, խորվաթների և սլովենացիների թագավորության կազմի մեջ (հետագայում՝ Հարավսլավիայի)։ 1941-1945 թվականների ընթացքում օկուպացվել է հունգարական զորքերի կողմից և բռնի միացվել։ 20-րդ դարի 90-ական թվականներին Հարավսլավիայի փլուզումից հետո անկախ Սլովենիայի կազմում է[4]։

Քաղաքի գլխավոր տեսարժան վայրերն են քաղաքային թատրոնը, Հունգարական կենտրոնի շենքը, որը կառուցվել է հայտնի ճարտարապետ Իմրե Մակովցի նախագծով և սուրբ Եկատերինա եկեղեցին։

Լենդավայում հիմնվել է «Նաֆտա» ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս Սլովենիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Prebivalstvo - izbrani kazalniki, naselja, Slovenija, letnoStatistical Office of the Republic of Slovenia.
  2. Կաղապար:Navedi splet
  3. Handbook of Austria and Lombardy-Venetia Cancellations on the Postage Stamp Issues 1850-1864, by Edwin Mueller, 1961.
  4. Lendava municipal site

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենդավա» հոդվածին։