Լենդավա
Քաղաք | ||
---|---|---|
Լենդավա | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 123 կմ² | |
ԲԾՄ | 160 մետր | |
Բնակչություն | 10 464 մարդ (2019)[1] | |
Փոստային ինդեքսներ | 9220 | |
Պաշտոնական կայք | lendava.si | |
| ||
Լենդավա (սլովեն.՝ Lendava, հունգ.՝ Lendva, գերմ.՝ Lindau), նախկինում՝ Դոնյա-Լենդավա, քաղաք Սլովենիայի արևելյան մասում։ Քաղաքի բնակչությունը կազմում է 3 395 մարդ, ամբողջ համայնքը 2002 թվականի մարդահամարի տվյալներով 11 420 մարդ է[2]։
Լենդավան գտնվում է հունգարական (մոտ երկու կիլոմետր) և խորվաթական սահմանների անմիջական հարևանությամբ (մոտ հինգ կիլոմետր, անցնում է Մուրա գետով)։ Լենդավայում բնակվում է զգալի թվով հունգարացիներ. քաղաքը համարվում է հունգարական ազգային փոքրամասնության կենտրոն։ Լենդավան պաշտոնապես երկլեզու է։
Մինչւ 1918 թվականը Լենդավան պատկանում էր Հունգարիայի թագավորությանը, մտնում էր Զալա կոմիտեի մեջ[3]։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո մտավ սերբերի, խորվաթների և սլովենացիների թագավորության կազմի մեջ (հետագայում՝ Հարավսլավիայի)։ 1941-1945 թվականների ընթացքում օկուպացվել է հունգարական զորքերի կողմից և բռնի միացվել։ 20-րդ դարի 90-ական թվականներին Հարավսլավիայի փլուզումից հետո անկախ Սլովենիայի կազմում է[4]։
Քաղաքի գլխավոր տեսարժան վայրերն են քաղաքային թատրոնը, Հունգարական կենտրոնի շենքը, որը կառուցվել է հայտնի ճարտարապետ Իմրե Մակովցի նախագծով և սուրբ Եկատերինա եկեղեցին։
Լենդավայում հիմնվել է «Նաֆտա» ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս Սլովենիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.lendava.si/objave/347
- ↑ Կաղապար:Navedi splet
- ↑ Handbook of Austria and Lombardy-Venetia Cancellations on the Postage Stamp Issues 1850-1864, by Edwin Mueller, 1961.
- ↑ Lendava municipal site
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|