Լեմբիթ Էպիկ
Լեմբիթ Էպիկ անգլ.՝ Lembit Öpik | |
---|---|
Ծնվել է | մարտի 2, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Bangor |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Բրիստոլի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և գրող |
Ծնողներ | հայր՝ Uuno Öpik? |
Զբաղեցրած պաշտոններ | Liberal Democrat Frontbench Team?, member of the 54th Parliament of the United Kingdom?, Միացյալ Թագավորության 53-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 52-րդ պառլամենտի անդամ և Chair of Parliament? |
Կուսակցություն | Welsh Liberal Democrats? և Լիբերալ դեմոկրատներ |
Lembit Öpik Վիքիպահեստում |
Լեմբիթ Էպիկ (անգլ.՝ Lembit Öpik, մարտի 2, 1965, Bangor), բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամ՝ 1997-2010 թվականներին Լիբերալ-դեմոկրատներ կուսակցությունից[1][2], Ուելսում կուսակցության մասնաճյուղի ղեկավար 2001-2007 թվականներին[3][4]:
Կարճ կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1965 թվականի մարտի 2-ին Բանգորում, Հյուսիսային Իռլանդիա՝ էստոնական ընտանիքում, որը 1940-ականներին Էստոնիայից գաղթել է Մեծ Բրիտանիա: Նրա պապը աստղագետ Էռնստ Յուլիուս Էպիկն է եղել, որն աշխատել է Արմանյան աստղադիտարանում[5][6][7]:
Լեմբիթը կրթություն է ստացել Թագավորական Բելֆաստի ակադեմիական հաստատությունում և Բրիստոլի համալսարանում: 1988 թվականին նա սկսել է աշխատել Procter & Gamble ընկերությունում, իսկ 1990-ականներին զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ անձնակազմի պատրաստման ոլորտում[8][7][9]:
1991 թվականին Լեմբիթ Էպիկը ընտրվել է Լիբերալ-դեմոկրատների դաշնային գործադիր կոմիտեի անդամ։ 1992 թվականին նա ընտրվել է Նյուքասլի քաղաքային խորհրդի անդամ[8][10]: Այնուհետև նա անհաջող հանդես եկավ որպես Նյուքասլի թեկնածու 1992 թվականի խորհրդարանական ընտրություններում և Նորթումբրիայից թեկնածու 1994 թվականի Եվրախորհրդարանի ընտրություններում:
1997 թվականին Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում Լեմբիթ Էպիկը մասնակցել է որպես Լիբերալ-դեմոկրատների թեկնածու և մտել Համայնքների պալատ։ Նա պահպանել է իր տեղը 2001 և 2005 թվականների խորհրդարանական ընտրություններում՝ ամեն անգամ հասնելով իր օգտին տրված ձայների տոկոսի աճին։ 2010 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո նա այնուամենայնիվ զիջել է իր տեղը պահպանողական Գլին Դեյվիսին[11][12][13][14][1][2]:
Նա դարձել է Ուելսի լիբերալ դեմոկրատների (Լիբերալ-դեմոկրատների տարածաշրջանային մասնաճյուղ) առաջնորդը 2001 թվականին և զբաղեցրել այդ պաշտոնը մինչև 2007 թվականը[3][4]: 2004 և 2008 թվականներին նա առաջադրվել է կուսակցության նախագահի պաշտոնի համար, սակայն անհաջող[15][16]։ Նա նաև չի կարողացռլ դառնալ լիբերալ դեմոկրատական կուսակցության թեկնածու 2012 թվականի Լոնդոնի քաղաքապետի ընտրություններում[17]։
2018 թվականի հունիսի 24-ին Ավստրիայի Վիեննայում կայացած առաջին խորհրդարանական նստաշրջանի ժամանակ Լեմբիթ Էպիկն ընտրվել է «Ասգարդիայի տիեզերական թագավորության» խորհրդարանի նախագահ[18][19][20]։ «Ասգարդիայի նոր տիեզերական ազգի ծնունդը» հայտարարվել է 2016 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Փարիզում կայացած մամուլի ասուլիսում[21][22][23]։
2018 թվականի աշնանը հաղորդվել է, որ նա դիտարկում է Էստոնիայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։ Հաղորդվել է մասնավորապես, որ նա դիտարկում է ինչպես խորհրդարանական, այնպես էլ նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը[24][25][26]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Members of the House of Commons. Lembit Öpik Արխիվացված 2019-03-30 Wayback Machine. — Парламент Великобритании
- ↑ 2,0 2,1 Lembit Opik’s loss in Montgomery spoils Lib Dem night Արխիվացված 2019-03-30 Wayback Machine. — BBC, 7 May 2010
- ↑ 3,0 3,1 Opik to step down from party post Արխիվացված 2019-03-30 Wayback Machine. — BBC, 13 October 2007
- ↑ 4,0 4,1 Race open for new Lib Dem leader Արխիվացված 2019-03-30 Wayback Machine. — BBC, 11 October 2008
- ↑ Silver Tambur. Former British MP Lembit Öpik considers running for Estonian presidency Արխիվացված 2019-04-13 Wayback Machine. — Estonian World, 22 November 2018
- ↑ Lynn Barber. Interview: Lembit Opik Արխիվացված 2019-05-14 Wayback Machine. — The Guardian, 15 June 2008
- ↑ 7,0 7,1 From Bangor to Boris with Lembit Opik Արխիվացված 2019-03-30 Wayback Machine. — Evening Standard, 3 January 2012
- ↑ 8,0 8,1 Vote 2001: Candidates. Lembit Opik Արխիվացված 2016-04-14 Wayback Machine. — BBC
- ↑ Claire Phipps, Tamsin Irwin. The past masters on the present NUS Արխիվացված 2019-03-30 Wayback Machine. — The Guardian, 16 March 1999
- ↑ UK: Wales. Health on the agenda for public debate Արխիվացված 2019-03-30 Wayback Machine. — BBC, 16 November 1999
- ↑ Barber, Lynn (2008-06-14). «The interview: Lembit Opik». Theguardian.com. Արխիվացված օրիգինալից 2019-05-14-ին. Վերցված է 2019-05-16-ին.
- ↑ «Vote 2001 – Results & Constituencies – Montgomeryshire». BBC News. Արխիվացված օրիգինալից 2017-09-17-ին. Վերցված է 2010-05-07-ին.
- ↑ «Montgomeryshire – Aristotle». Guardian Unlimited Politics. London: The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2009-02-08-ին. Վերցված է 2010-05-07-ին.
- ↑ «Election 2010 – Montgomeryshire». BBC News. Արխիվացված օրիգինալից 2017-09-06-ին. Վերցված է 2010-05-07-ին.
- ↑ Hughes is new Lib Dem president Արխիվացված 2019-03-30 Wayback Machine. — BBC, 2 September 2004
- ↑ Deborah Summers. Öpik gracious in defeat Արխիվացված 2019-03-30 Wayback Machine. — The Guardian, 10 November 2008
- ↑ Brian Paddick beats Lembit Opik in Lib Dem London mayor vote Արխիվացված 2019-03-31 Wayback Machine. — BBC, 2 September 2011
- ↑ Anthony Cuthbertson. 'Space kingdom' Asgardia wants IQ tests for wannabe citizens Արխիվացված 2019-03-31 Wayback Machine. — The Independent, 26 June 2018
- ↑ New head of 'space nation' aims for the stars Արխիվացված 2019-04-10 Wayback Machine. — France 24, 25 June 2018
- ↑ ¿Qué es Asgardia, la primera 'nación espacial'? Արխիվացված 2019-04-10 Wayback Machine — Radio France Internationale, 26 June 2018
- ↑ Daniel Clery. Space oddity: Group claims to have created nation in space Արխիվացված 2018-06-29 Wayback Machine. — Science Magazine, 12 October 2016
- ↑ Scientists plan to create 'Asgardia' nation state in space Արխիվացված 2019-03-30 Wayback Machine. — BBC, 13 October 2016
- ↑ Dave Mosher. A multinational group wants you to join 'Asgardia'—the first outer space nation with a mission to defend Earth Արխիվացված 2019-03-30 Wayback Machine. — Business Insider Australia, 13 October 2016
- ↑ Lembit Opik considers president of Estonia race Արխիվացված 2019-05-25 Wayback Machine. — BBC, 19 November 2018
- ↑ Jonny Drury. Former Montgomeryshire MP Lembit keen for Estonian parliament bid Արխիվացված 2019-04-01 Wayback Machine. — Shropshire Star, 21 November 2018
- ↑ Steve Goodale. Former UK MP Lembit Opik endorsed in bid for Estonian presidency Արխիվացված 2019-03-31 Wayback Machine. — News Growl, 1 December 2018
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեմբիթ Էպիկ» հոդվածին։ |
|