Լեդի Սիդնի Մորգան
Լեդի Սիդնի Մորգան անգլ.՝ Sydney, Lady Morgan | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Sydney Owenson |
Ծնվել է | 1783[1][2][3] |
Ծննդավայր | Դուբլին, Լենստեր |
Վախճանվել է | ապրիլի 14, 1859[1] |
Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Բրոմփթոնի գերեզմանատուն |
Գրական անուն | Glorvina |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, վիպասան, գրող, արվեստագետ և տնային դաստիարակ |
Լեզու | անգլերեն[4] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Wild Irish Girl?, Florence McCarthy?, France?, O'Donnel: A National Tale?, Patriotic Sketches of Ireland, Written in Connaught?, St. Clair, or the Heiress of Desmond, by S.O.?, The Lay of an Irish Harp?, The Life and Times of Salvator Rosa?, The Missionary: An Indian Tale?, The Novice of Saint Dominick? և Woman; or, Ida of Athens? |
Ամուսին | Thomas Charles Morgan? |
Ազգականներ | Sydney Jane Clarke?, Olivia Clarke? և Josephine Clarke? |
Lady Morgan Վիքիպահեստում |
Լեդի Սիդնի Մորգան (1783[1][2][3], Դուբլին, Լենստեր - ապրիլի 14, 1859[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), իռլանդացի բանաստեղծ, առավել հայտնի որպես Իռլանդացի վայրի աղջիկը աշխատության հեղինակ։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիդնի Օվենսոնը իռլանդացի կաթոլիկ և հմուտ դերասան Ռոբերտ Օվենսոն և Ջեյն Հիլ ամուսնական զույգի դուստրն էր։ Հայրը մեծացել է Լոնդոնում և Անգլիայում անցկացրած տարիների ընթացքում հանդիպեց և ամուսնացավ Ջեյն Հիլի հետ, ով Շրուտսբերիի վաճառականներից մեկի դուստրն էր։ 1776 թվականին Օվենսոն ամուսինները վերադարձան Իռլանդիա՝ հիմնական բնակություն հաստատելու համար։ Զույգը հիմնադրվեց Դուբլինում, իսկ ապրուստի հիմնական միջոցներն առաջանում էին Օվենսոնի թատերական ներկայացումներից։ 1778-ականներին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը՝ Սիդնին, ում նրա հայրն անվանեց իր տատիկի պատվին։ Սիդնիի ծննդյան տարեթիվը հայտնի չէ և նրա առանձնահատկություններից մեկն այն էր, որ նա հակված էր խուսափելու իր իրական տարիքից։ Ավելի ուշ, նա, որպես իր ծննդյան տարեթիվ նշում էր 1785 թվականի դեկտեմբերի 25, սակայն այս տարեթիվը չի նշվել նրա մահվան վկայականում։ Այնտեղ հիշատակվում էր, որ նա մոտ ութսուն տարեկան էր։
Իր կյանքի վաղ տարիները Սիդնին անց է կացրել Օվենսոնների՝ Դուբլինի առանձնատանը՝ իր մոր և քրոջ՝ Օլիվիայի հետ։ Նախնական ուսումը ստացել է մոր կողմից, իսկ հետագայում նաև դաստիարակություն ստացավ Թոմաս Դերմոդի անունով մի պատանու մոտ։ 1789 թվականին, երբ մահացավ Սիդնիի մայրը, նա ընդամենը տասը տարեկան էր, հայրը երկու դուստրերին ուղարկեց մասնավոր դպրոց՝ այնտեղ ավարտելու կրթությունը։ Սիդնին երեք տարի անցկացրեց Հուգենոտ ակադեմիայում և ապա հաճախեց Դուբլինի ավարտական դպրոց։
1798 թվականին, Օվենսոն ընտանիքը ֆինանսական դժվարությունների առաջ կանգնեց և Սիդնին ստիպված լքեց տունը՝ ապրուստի միջոց գտնելու համար։ Նա որպես տնային դաստիարակչուհի աշխատանքի անցավ Ուեսթմեթ քաղաքի Բրեքլինի դղյակում։ Այս միջավայրում նա զբաղվեց բացառապես ընթերցանությամբ, երգ ու պարով։ Իր կյանքի այս շրջանում նա սկսեց գրելու իր կարիերան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիդնին իր սերնդի ամենավառ ու բուռն քննարկվող գրական գործիչներից մեկն էր։ Նա իր կարիերան սկսեց բանաստեղծությունների մեծ ծավալով։ Նա հավաքեց իռլանդական ժողովրդական մեղեդիներ, որոնց համար գրեց բառերը, դրանով իսկ շարունակելով ստեղծագործական այն ոճը, որը որդեգրել էր դեռևս Թոմաս Մուրը։ Նրա «Սուրբ Քլեր» (1804) վեպը ՝ անխոհեմ ամուսնության, դժբախտ սիրո մասին է, որտեղ նկատելի է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի ազդեցությունը։ Նրա՝ մեկ այլ վեպ ՝ «Սուրբ Դոմինիքսի նորեկը» (1806), նույնպես բարձր գնահատվեց նրա երևակայության և նկարագրության հատկությունների համար։
Գիրքը, որը մեծ հեղինակություն բերեց նրան և միևնույն ժաման դարձավ մեծ խոսակցությունների առիթ Իռլանդացի վայրի աղջիկն էր (The Wild Irish Girl), որտեղ նա հանդես է գալիս որպես քաղաքական գործիչ։ Այստեղ նա շռայլորեն նկարագրում է իռլանդական բնապատկերների գեղեցկությունը, Իռլանդիայի բնական հարստությունը և նրա վաղ պատմության վեհ ավանդույթները։ Կաթոլիկ և լիբերալ հասարակության մեջ նա հայտնի է որպես Գլորվինա։
Պերսի Բիշի Շելլիին հիացրել է Սիդնիի՝ Միսիոները ստեղծագործությունը և հետագայում մեծ ազդեցություն ունեցել նրա մի շարք ստեղծագործությունների վրա։
1814 թվականին լույս տեսավ Սիդնիի՝ լավագույն Օ' Դոնել ստեղծագործությունը, որտեղ խորապես ներկայացվում է հասարակության խոցելի խավերի վառ նկարագիրը։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան նրա մահը, 1859 թվականին, իր հուշերը գրի առնելու համար, Լեդի Մորգանին օգնել է նրա ընկերուհին՝ Ժերալդինը։ Նրանք առաջին անգամ հանդիպել են 1853 թվականին, երբ Ժերալդինը նոր էր ժամանել Լոնդոն։ Լոնդոնում տեղավորվելու հարցում նրան մեծ օգնություն ցուցաբերեց նոր ծանոթությունը։ Ժերալդինն իր հուշերում մեծ քնքշությամբ է արտահայտվում Լեդի Մորգանի մասին[5]։
Լեդի Մորգանի կենսագրականը և մի շարք հետաքրքիր նամակներ տպագրվեցին Ուիլյամ Հեփվորթ Դիքսոնի կողմից 1862 թվականին
Լեդի Մորգանի կիսանդրիներից մեկը տեղ է գտել Լոնդոնի՝ Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում, իսկ մյուսը՝ Ֆրանսիայի՝ Դեվիդ դ'Անգերսի թանգարանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.fembio.org/biographie.php/frau/frauendatenbank?fem_id=20078
- ↑ 2,0 2,1 opac.vatlib.it
- ↑ 3,0 3,1 NUKAT — 2002.
- ↑ Морган (ռուս.) // Малый энциклопедический словарь — 2 — СПб.: 1909. — Т. 2.
- ↑ Clarke, Norma (1990). Heights: Writing, Friendship, Love: The Jewsbury Sisters, Felicia Hemans, and Jane Welsh Carlyle. London: Routledge.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեդի Սիդնի Մորգան» հոդվածին։ |
|