Լարրի Կրամեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարրի Կրամեր
անգլ.՝ Larry Kramer
Ծնվել էհունիսի 25, 1935(1935-06-25)[1][2][3][…]
ԾննդավայրԲրիջպորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[3]
Վախճանվել էմայիսի 27, 2020(2020-05-27)[3] (84 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Մասնագիտությունսցենարիստ, դրամատուրգ, վիպասան, ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ, ՁԻԱՀ ակտիվիստ և պրոդյուսեր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԵյլի համալսարան (1957) և Վուդրո Վիլսոնի անվան ավագ դպրոց
ԱնդամակցությունGMHC?
Պարգևներ
 Larry Kramer Վիքիպահեստում

Լարրի Կրամեր (անգլ.՝ Larry Kramer, հունիսի 25, 1935(1935-06-25)[1][2][3][…], Բրիջպորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[3] - մայիսի 27, 2020(2020-05-27)[3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի դրամատուրգ, սցենարիստ և ակտիվիստ։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրամերը իր գործունեությունը սկսել է որպես Columbia Pictures ընկերության աշխատող[6]։ Շատ չանցած կազմակերպությունը նրան ներգրավել է Դ.Գ. Լոուրենսի «Սիրահարված կանայք» վեպի սցենարի էկրանավորման համար, որը նրան բերել է «Օսկար», BAFTA և ԱՄՆ սցենարիստների Գիլդիայի անվանակարգերում մրցանակներ։ Հետագա տարիներին Կրամերը հայտնի է դարձել 1978 թվականին գրված «Համասեռամոլներ» վեպի շնորհիվ, որը իր ժամանակին բացասական արձագանքների է արժանացել ԼԳԲՏ համայնքի կողմից, թեև այն դարձել է համասեռամոլության թեմայով ամենավաճառվող և ազդեցիկ վեպերից մեկը[6][7]։

Ակտիվիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրամերը 1980-ական թվականների սկզբին հայտնի է դարձել որպես ՁԻԱՀ ակտիվիստ, և աճող ՄԻԱՎ/ՁԻԱՀ համաճարակի ֆոնին նա դարձել է «Համասեռամոլների առողջության ճգնաժամ» կազմակերպության համահիմնադիրը[7]։ Որոշ ժամանակ անց նա դուրս է մղվել կազմակերպության խորհրդի կազմից՝ իր ակտիվության մեթոդների հետ կազմակերպության մյուս անադամների անհամաձայնության պատճառով։ ՄԻԱՎ համաճարակն արտացոլվել է Կրամերի «Սովորական սիրտը» պիեսում, որի հիման վրա նա հետագայում գրել է Սովորական սիրտ համանուն ֆիլմի սցենարը։ 1987 թվականին Կրամերը հանդես է եկել որպես ACT UP միջազգային կազմակերպություն քաղաքական խմբի համահիմնադիր։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրամերը մահացել է 2020 թվականի մայիսի 27-ին՝ թոքաբորբի հետևանքով։ Նա 84 տարեկան էր[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Babelio (ֆր.) — 2007.
  4. Playwright and Activist Larry Kramer to Receive 2013 Isabelle Stevenson AwardTony Awards, 2013.
  5. 93Obie Award.
  6. 6,0 6,1 «We must love one another or die : the life and legacies of Larry Kramer». St. Martin's Press. 1997. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
  7. 7,0 7,1 Specter, Michael. «Larry Kramer, Public Nuisance». The New Yorker (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
  8. Lewis, Daniel (2020 թ․ մայիսի 27). «Larry Kramer, Playwright and Outspoken AIDS Activist, Dies at 84» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mass, Lawrence D. We Must Love One Another or Die: The Life and Legacies of Larry Kramer. — Palgrave Macmillan, 1997. — ISBN 9780312177041
  • Shilts, Randy And the Band Played On. — St. Martin's Press, 1987. — ISBN 9780312374631

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարրի Կրամեր» հոդվածին։