Jump to content

Լարիսա Սելեզնյովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարիսա Սելեզնյովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝գեղասահորդուհի
Երկիր՝ Ռուսաստան,  ԽՍՀՄ և  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 12, 1963(1963-09-12) (61 տարեկան)
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Սելեզնյովա Լարիսա Յուրիևնա (ռուս.՝ Лари́са Ю́рьевна Селезнёва, սեպտեմբերի 12, 1963(1963-09-12), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդուհի, հանդես է եկել զուգասահքում։ Լինելով Օլեգ Մակարովի պարային զույգը՝ 1984 թվականի Սարաևոյի ձմեռային օլիմպիական խաղերին դարձել է բրոնզե մրցանակակիր, պատանիների աշխարհի առաջնություններում (1980 և 1981 թթ.)՝ կրկնակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ քառակի չեմպիոն։ Միջազգային դասի ԽՍՀՄ սպորտի վարպետ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1989 թ.): Ներկա պահին ապրում և աշխատում է ԱՄՆ-ում՝ որպես մարզիչ։

Սկզբնական շրջանում Լարիսան ու Օլեգը մարզվում էին Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, զուգասահքում (Լյուդմիլա Սմիրնովայի հետ) աշխարհի եռակի չեմպիոն Անդրեյ Սուրայկինի ղեկավարությամբ, ով սպորտային կարիերայի ավարտից հետո աշխատել է Թամարա Մոսկվինայի հետ մի թիմում։ Երբ զույգի արդյունքները բարելավվեցին, Սուրայկինը որոշեց առանձնանալ ու նրանց մարզել միայնակ, սակայն սպորտային ղեկավարությունը որոշեց նրանց մարզումը փոխանցել ավելի փորձառու մասնագետ Իգոր Մոսկվինին։ Մոսկվինի ղեկավարությամբ Սելեզնյովա/Մակարով զույգը տիրապետեց մի շարք դժվարագույն թռիչքների՝ եռակի տուլուպ, կրկնակի ակսել, կրկնակի ակսելի կասկադ-կրկնակի տուլուպ՝ մեկ ծրագրում, ինչպես նաև նետումների կոմբինացիա՝ կրկնակի ակսել-եռյակ-կրկնակի ակսել թռիչք։ Բացի այդ, զույգը համաշխարհային ծրագրերում առաջին անգամ ցուցադրեց չորս խիստ բարդ նետումներ՝ եռակի ռիտտբերգեր, սալխ, տուլուպ, ինչպես նաև ակսել՝ երկու ու կես պտույտով։ Իսկ զուգընկերուհու «նետումներով» պահումները մինչև այսօր ոչ մեկ չի համարձակվում կրկնել։ Այս ամենը հնարավորություն տվեց զույգին ԽՍՀՄ հավաքականի կազմում ընդգրկվելու առաջին իսկ մրցաշրջանից օլիմպիական խաղերում (1984 թ.) նվաճել բրոնզ։

2002 թվականին այդ ժամանակահատվածում Հակենսակում աշխատող Թամարա և Իգոր Մոսկվինները (Օլիմպիական խաղերին էին պատրաստում Ելենա Բերեժնա/Անտոն Սիխառուլիդձե և ամերիկյան Ինա/Ցիմմերման զույգերին), իմանալով, որ հարևան սառցահրապարակում աշխատելու համար մարզիչ են փնտրում, ԱՄՆ հրավիրեցին Լարիսային և Օլեգին, որտեղ էլ ապրում և աշխատում են վերջիններս մինչև օրս[1]։

Ամուսնացած է իր նախկին զուգընկերոջ՝ Օլեգ Մակարովի հետ։ Նրանց աղջիկը՝ Քսենյա Մակարովան, 2010 թվականի Ռուսաստանի առաջնության կանանց մենասահքի չեմպիոնուհին է։ Քսենյայի պարերի խորեոգրաֆիայով զբաղվում է Լարիսան։

Սպորտային ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականից հետո

Մրցումներ 1986—87 1987—88 1988—89 1989—90
Ձմեռային օլիմպիական խաղեր 4
Աշխարհի առաջնություններ 4 3 4
Եվրոպայի առաջնություններ 1 2 1 2
ԽՍՀՄ առաջնություններ 1 1 1
NHK Trophy 1 2
«Московские Новости» մրցարշավ 3

Մինչև 1986 թվականը

Մրցումներ 1978—79 1979—80 1980—81 1981—82 1982—83 1983—84 1984—85 1985—86
Ձմեռային օլիմպիական խաղեր 3
Աշխարհի առաջնություններ 4 2 4
Եվրոպայի առաջնություններ 4 2
Պատանիների կարգում աշխարհի առաջնություններ 2 1 1
ԽՍՀՄ առաջնություններ 5 4 1
Պատանիների կարգում ԽՍՀՄ առաջնություններ 1 1 1
«Московские Новости» մրցարշավ 1
Ennia Challenge Cup 2 1

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]