Լարիսա Ավետիսյան
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1958[1] (66 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1981) |
Մասնագիտություն | հիգիենիստ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (2003) |
Պարգևներ |
Լարիսա Ռաֆիկի Ավետիսյան (հոկտեմբերի 13, 1958[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հիգիենիստ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2005): Երևանի պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր (2016)[2][3]։ Կանխարգելիչ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լարիսա Ավետիսյանը ծնվել է 1958 թվականի հոկտեմբերի 13-ին, Երևանում։ 1965-1975 թվականներին սովորել է Երևանի թիվ 90 միջնակարգ դպրոցում, 1975-1981 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի սան-հիգիենիկ ֆակուլտետում։ Աշխատում է նույն ինստիտուտի երեխաների և դեռահասների հիգիենայի (2001 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնում)[4], 1998-2005 թվականներին եղել է ԵՊԲՀ պրոֆիլային հիգիենաների ամբիոնի դոցենտ, 2005 թվականից՝ ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի վարիչ։ 2010 թվականից ԵՊԲՀ կրթության որակի գնահատման և ապահովման մշտական հանձնաժողովի նախագահն է, 2011 թվականից՝ «Կրթություն և գիտություն» ամսագրի գլխավոր խմբագիրը։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականին Մոսկվայի Երեխաների և դեռահասների հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզ` ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2003 թվականին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում պաշտպանել է դոկտորական թեզ` ստանալով բժշկական գիտությունների դոկտորի կոչում։ 2005 թվականին ԲՈՀ-ի կողմից ստացել է պրոֆեսորի կոչում։
Աշխատանքները վերաբերում են երեխաների և դեռահասների ֆիզիկական զարգացման, առողջական վիճակի և հիվանդացության վրա արտաքին միջավայրի տարբեր գործոնների ազդեցությանը։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոսկվայի Երեխաների առողջության ԳՀԻ հիմնահարցերի հանձնաժողովի անդամ, 2001
- ՌԴ ԲԳԱԱ Երեխաների և դեռահասների հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտի պրոբլեմային հանձնաժողովի անդամ, 2003
- ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Առողջապահության կազմակերպման և կանխարգելիչ բժշկության 045 մասնագիտական խորհրդի անդամ, 2003
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2011
- ԵՊԲՀ ոսկե մեդալ, 2011
- ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2015
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1566
- ↑ www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Լարիսա Ավետիսյանը նշանակվել է ԵՊԲՀ պրոռեկտոր». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 142։
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հոկտեմբերի 13 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- ՀՀ վարչապետի հուշամեդալակիրներ
- Հայ հիգիենիստներ
- Հայ պրոֆեսորներ