Jump to content

Լատվիայի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լատվիայի համալսարան
լատիշ․՝ Latvijas Augstskola, լատիշ․՝ Rīgas Universitāte և լատիշ․՝ Pētera Stučkas Latvijas Valsts Universitāte
Տեսակհամալսարան և հրատարակչություն
Հիմնադրված է1919
ՌեկտորGundars Bērziņš?
ԱնդամակցությունՈւտրեխտի ցանց, Եվրոպական համալսարանական հիմնադրամ, Եվրոպայի համալսարանների միություն[1], Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[2], Սպորտի և ժամանցի օբյեկտների միջազգային ասոցիացիա[3], ORCID[4] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[5]
Երկիր Լատվիա[6]
ՏեղագրությունՌիգա
Կայքlu.lv(լատիշերեն)
Լատվիայի համալսարան (Լատվիա)##
Լատվիայի համալսարան (Լատվիա)
Լատվիայի համալսարան, Լատվիա
 University of Latvia Վիքիպահեստում

Լատվիայի համալսարան (լատիշ․՝ Latvijas Universitāte), պետական համալսարան Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։ Հիմնադրվել է 1919 թվականին։ Համաշխարհային մասշտաբով աշխարհում զբաղեցնում է 701–750-րդ տեղը[7], Բալթյան երկրների համալսարանների շարքում Տարտուի, Տալլինի տեխնոլոգիական և Վիլնյուսի համալսարաններից հետո 4-րդ համալսարանն է[8]։

Կենտրոնական մասնաշենքը, որը ի սկզբանե կառուցվել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտի համար

Լատվիայի համալսարանը, որը ի սկզբանե կոչվել է «Լատվիայի բարձրագույն դպրոց» (լատիշ․՝ Latvijas Augstskola), հիմնադրվել է 1919 թվականի սեպտեմբերի 28-ին Ռիգայի նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի (հիմնադրված 1862 թվականին) հենքի վրա։ Համալսարանի առաջին ռեկտորն է եղել քիմիկոս Պաուլ Վալդենը։ 1923 թվականին դպրոցն անվանվել է Լատվիայի համալսարան (Universitas Latviensis)։

1919-1940 թվականներին Լաատվիայի համալսարանը եղել է Լատվիայի բարձրագույն կրթության, գիտության և մշակույթի ամենամեծ կենտրոնը։ Համալսարանի գլխավոր շենքը զբաղեցնում է Ռաինա բուլվարի 19 հասցեում գտնվող Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքը։

Նախապատերազմական տարիներին հնարավոր է եղել բարձրագույն ակադեմիական կրթություն ձեռք բերել ոչ միայն Լատվիայի համալսարանում, այլ նաև Լատվիայի պետական կոնսերվատորիայում և Լատվիայի գեղարվեստի ակադեմիայում։ Ժամանակի ընթացքում Լատվիայի համալսարանից առանձնացել և ինքնուրույն բարձրագույն ուսումնական հաստատություններ են դարձել Լատվիայի գյուղատնտեսական համալսարանը, Ռիգայի Ստրադինի անվան համալսարանը և Ռիգայի տեխնիկական համալսարանը։

Ռիգայի տեխնիկական համալսարանի շենքը փոստային բացիկի վրա, 20-րդ դարի սկիզբ, այժմ՝ Լատվիայի համալսարան
  • Լատվիայի բարձրագույն դպրոց(1919-1923)
  • Լատվիայի համալսարան (1923-1940)
  • Լատվիայի պետական համալսարան (1940-1941, 1944-1958)
  • Համալսարան Ռիգայում (1942-1944)
  • Պյոտր Ստուչկայի անվան Լատվիայի պետական համալսարան (1958-1990)
  • Լատվիայի համալսարան (1990)

Ֆակուլտետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քիմիայի ֆակուլտետ
  • Ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ
  • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
  • Կրթության, հոգեբանություն և արվեստի ֆակուլտետ
  • Աշխարհագրության և երկրի մասին գիտության ֆակուլտետ
  • Պատմության և փիլիսոփայության ֆակուլտետ
  • Իրավագիտության ֆակուլտետ
  • Բժշկական ֆակուլտետ
  • Հումանիտար ֆակուլտետ
  • Սոցիալական գիտությունների ֆակուլտետ
  • Աստվածաբանության ֆակուլտետ
  • Կոմպյուտերային գիտությունների ֆակուլտետ

Ի լրումն համալսարանի տարբեր ֆակուլտետների և նրա բժշկական մասնաճյուղի՝ Ռիգայի բժշկական քոլեջի (Rīgas Medicīnas koledža), համալսարանն առաջարկում է ռեսուրսներ, որոնք ավանդաբար կապված են հավատարմագրված բուհերի, այդ թվում մի քանի գրադարանների, հետազոտական կենտրոնների, ուսումնական կենտրոնների, լեզվի դպրոցի և կարիերայի կենտրոնի հետ[9]։

Մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների ինստիտուտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների ինստիտուտ (ՄՀԳԻ) հիմնադրվել է 1959 թվականին որպես համակարգչային գիտահետազոտական կենտրոն։ Ունի 200 հետազոտողներ, ասիստենտներ, ինժեներներ, ծրագրային ապահովման մասնագետներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://eua.eu/about/member-directory.html
  2. https://web.archive.org/web/20190714135243/https://www.coar-repositories.org/community/members-and-partners-by-country/
  3. https://iaks.sport/find-a-member
  4. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  5. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  6. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  7. QS World University Rankings 2013
  8. University comparision in Estonia, Latvia and Lithuania QS World University Rankings
  9. «LU.lv». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատվիայի համալսարան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 504