Jump to content

Լատվիայի ժամանակավոր ազգային խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լատվիայի ժամանակավոր ազգային խորհրդի կողմից օգտագործված Լատվիայի գործող դրոշը

Լատվիայի ժամանակավոր ազգային խորհուրդ (լատիշ․՝ Latviešu Pagaidu Nacionālā padome), 1917 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսին Լատվիայի անկախության համար պայքարի ընթացքում Լատվիայի ազգային կուսակցությունների և կազմակերպությունների կողմից ստեղծված Լատվիայի իշխանության մարմին։

Խորհրդի ստեղծման ամսաթվի հարցը մնում է վիճահարույց, տարբեր աղբյուրներում նշվում են տարբեր ամսաթվեր՝ հոկտեմբերի 26-ին, նոյեմբերի 29-ին, դեկտեմբերի 2-ին։

1917 թվականի հոկտեմբերի 26-ին Պետրոգրադում տեղի ունեցավ Լատվիայի քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների նիստ, որը պատրաստել էր Լատվիայի ժամանակավոր ազգային խորհրդի ստեղծումը։ Ավելի ուշ նրանք տեղափոխվեցին Վալկա, որտեղ նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 2-ը տեղի ունեցավ նիստ, որի ընթացքում Լատվիայի ժամանակավոր ազգային խորհուրդը մինչև Լատվիայի սահմանադրական ժողովը պաշտոնապես հայտարարվեց Լատվիայի ժողովրդի շահերը ներկայացնող միակ և լիարժեք մարմինը, որի խնդիրներն էին՝ գումարել Լատվիայի Սահմանադրական ժողով, ինքնավարության նախագծի մշակում և Լատվիայի տարածքների տարածքային միավորում[1]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի դեկտեմբերի 2-ին Լատվիայի ժամանակավոր ազգային խորհուրդն ընդունեց Լատվիայի ինքնորոշման մասին հռչակագիրը՝ սահմանելով Վիձեմայի, Կուրզեմեի և Լատգալիայի շրջանների կարգավիճակը, որոնք վերահսկվում էին Խորհրդի կողմնակիցների կողմից։ Այն դարձավ Լատվիայի բարձրագույն իրավասու մարմինը, 1918 թվականի հուլիսից այդ մասին նշվում է նրա փաստաթղթերում։ Լատվիայի ժամանակավոր ազգային խորհրդի գործողություններին դեմ են հանդես եկել բոլշևիկները Իսկոլատից։ 1918 թվականի հունվարի 1-ին նրանք պաշտոնապես արգելեցին Խորհրդի գործունեությունը, սակայն որոշման ստորագրումը ձախողվեց, և Խորհուրդը շարունակեց իր աշխատանքը[2]։ Նույն ամսվա ընթացքում Պետրոգրադում տեղի է ունեցել Լատվիայի ժամանակավոր ազգային խորհրդի նիստը, որտեղ քննարկվեց անկախության հռչակման հարցը[3]։ Խորհուրդը իր բողոքն է հայտնել Բրեստի հաշտությանը և գերմանացիների կողմից Կուռլանդիայի անեքսիային[4], քանի որ հակված է դեպի Անտանտի կողմը, թեև շատ լատվիական քաղաքական գործիչներ ելույթ են ունեցել Գերմանիայի հետ դաշինքի օգտին։ Հոկտեմբերի 23-ին Բրիտանիայի կառավարությունը Լատվիայի ժամանակավոր ազգային խորհրդին ժամանակավորապես ճանաչել է որպես Լատվիայի կառավարությունը՝ մինչև Փարիզի հաշտության կոնֆերանսի կողմից որոշումներ կայացնելը, այս որոշումը ձևակերպվել է նոյեմբերի 11-ին Բրիտանիայի ԱԳՆ պաշտոնական գրությամբ, որով Լատվիայի ժամանակավոր ազգային խորհուրդը ճանաչվել է որպես լատվիական ժողովրդի շահերը ներկայացնող Լատվիայի կառավարություն[1]։ Նոյեմբերի 11-ին Գերմանիայի և Անտանտի միջև ստորագրվել է հրադադար, ինչը հնարավորություն է տվել լատվիացիներին ստեղծել անկախ Լատվիա։ Նոյեմբերի 17-ին Լատվիայի ժամանակավոր ազգային խորհուրդը, Ժողովրդավարական բլոկը և այլ կուսակցությունների ներկայացուցիչներ դժվարին բանակցություններից հետո ստեղծեցին ժամանակավոր խորհրդարան` Լատվիայի ժողովրդական խորհուրդը, որը հռչակել էր նոյեմբերի 18-ին Լատվիայի անկախ և ժողովրդավարական հանրապետություն[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Латвия в 1917—1919 годах — Вексиллография
  2. Valka — Latvijas neatkarības šūpulis Aija Priedīte. valka.lv
  3. Šulcs L. Atskats uz Latvijas valstiskās idejas izveidošanos // Tieslietu Ministrijas Vēstnesis, 1926, Nr. 7/8, 288. — 291. lpp.
  4. «Latviešu Nacionālās Padomes protests pret Brestļitovskas miera līgumu un Kurzemes aneksiju». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  5. Смирин Г. Основные факты истории Латвии. — 2-е изд. — Рига: SI, 1999. — 141 с. — ISBN 9984–630–36–6

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Latvijas Brīvības cīņas 1918—1920. Enciklopēdija. Rīga:Preses nams, 1999: