Լատվիայի ազգային օպերա
Լատվիայի ազգային օպերա | |
---|---|
Տեսակ | օպերային ընկերություն և պետական ձեռնարկություն |
Երկիր | Լատվիա |
Հիմնադրման ամսաթիվ | 1919[1] և հունվարի 8, 2009 |
Կայք | opera.lv(լատիշերեն)(անգլ.) |
Latvian National Opera Վիքիպահեստում |
Լատվիայի ազգային օպերա (ԼԱՕ, լատիշ․՝ Latvijas Nacionālā opera un balets), պետական հաստատություն Լատվիայում, որն զբաղվում է օպերայի, բալետի և դասական երաժշտության զարգացմամբ։ Տեղակայված է Ռիգայում՝ բուլվար Ասպազիաս 3 հասցեում[2]։ Օպերայի կազմի մեջ են մտնում նաև Լատվիայի ազգային բալետը (ԼԱԲ), ԼԱՕ երգչախումբը և ԼԱՕ նվագախումբը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը, որտեղ ի սկզբանե գտնվել է Լատվիայի ազգային օպերան, քաղաքի կենտրոնում կառուցվել է 1863 թվականին որպես առաջին քաղաքային (գերմանական) թատրոն (ճարտարապետ՝ Լյուդվիգ Բոնշտեդտ), սակայն 20 տարի անց տեղի ունեցած մեծ հրդեհի պատճառով շենքը 1885-1887 թվականներին վերակառուցվել է (ճարտարապետ՝ Ռեյնհոլդ Շմելինգ)։ 1919 թվականին թատրոնի շենք է տեղափոխվել Լատվիայի ազգային օպերան, որը չի ունեցել իր մշտական վայրը։ Առաջին ներկայացումը՝ Ռիխարդ Վագների «Թռչող հոլանդացին», տեղի է ունեցել 1919 թվականի հունվարի 21-ին։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1856 թվականին սկսել են կառուցել շենքը, որն ավարտել են 1863 թվականին։ 1882 թվականին տեղի ունեցած հրդեհի պատճառով շենքի մեծ մասն ավերվել է։ 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, օպերան էվակուացվել է Ռուսաստան։ Ռիգա է վերադարձվել 1919 թվականին Յազեպ Վիտոլի ղեկավարությամբ։ 1919 թվականի հունվարի 21-ին կայացել է առաջին ներկայացումը՝ «Թռչող հոլանդացին»։ 1944 թվականին կառույցն անվանափոխվել է և կոչվել Լատվիական ԽՍՀ օպերայի և բալետի թատրոն։ 1957-1958 թվականներին թատրոնի շենքը վերանորոգվել է։ 1990 թվականին թատրոնը վերանվանվել է Լատվիայի ազգային օպերա։ 1995 թվականին սկսված վերակառուցման և վերանորոգման աշխատանքները տևել են 5 տարի։ 2001 թվականին տեղի է ունեցել Ազգային օպերայի բացման հանդիսավոր արարողությունը։
Գլխավոր ռեժիսորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դմիտրի Արբենին (1918-1922)
- Պյոտր Մելնիկով (1922-1933)
Գլխավոր դիրիժորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թեոդոր Ռոյտեր, օպերայի գլխավոր դիրիժոր (1919-1944)
- Լեոնիդ Վիգներս, օպերայի գլխավոր դիրիժոր (1944-1949)
- Միխայիլ Ժուկով, դիրիժոր, օպերայի գլխավոր դիրիժոր (1948-1951)
- Գինտարս Ռինկյավիչյուս, օպերայի գլխավոր դիրիժոր (1996-2003)
Հայտնի արվեստագետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վալենտին Բլինով, բալետի մենակատար (1947-1966)
- Վելտա Վիլցինյա, բալետի մենակատար (1949 - 1968)
- Ալեքսանդր Վիլյումանիս, օպերային մեներգիչ (1945-1958)
- Ժերմենա Հեյնե-Վագներ, օպերային մեներգիչ (1950-1975)
- Մարկ Գուրման, բալետի մենակատար (1958-1978)
- Ալեքսանդր Դաշկով, օպերային մեներգիչ (1944-1975)
- Ուլդիս Ժագատա, բալետի մենակատար (1944-1968)
- Էլֆրիդա Պակուլ, օպերային մեներգիչ (1944-1956)
- Դմիտրի Սմիրնով, օպերային մեներգիչ
- Հարալդ Ռիտենբերգս, բալետի մենակատար (1950-1977)
- Լարիսա Տուրիսովա, բալետի մենակատար (1966-1990)[3]
- Ալեքսանդրա Ֆյոդորովա, բալետի մենակատար, բալետմեյստեր (1925-1933)[4]
- Արթուր ՖԻնբերգ, օպերայի մեներգիչ (1946-1974)
- Արթուր Էկիս, բալետի մենակատար (1950-1977)
Լատվիայի ազգային օպերայի բեմում հանդես են եկել Ֆեոդոր Շալյապինը, Վալերիա Բարսովան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ German traces in Latvia: From German Theater to Latvian National Opera
- ↑ Jonathan Bousfield Baltic States Rough Guides 2004 "The Latvian National Symphony Orchestra and the Latvian National Opera are the biggest shows in town, but be sure to look out for performances by Kremerata Baltica, a chamber ensemble put together by the Riga-born violinist Gidon Kremer"
- ↑ Русские Латвии. Лариса Туисова
- ↑ «Русские Латвии. Александра Фёдорова». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատվիայի ազգային օպերա» հոդվածին։ |
|