Լավաթերա եռամսյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լավաթերա եռամսյա
Լավաթերա եռամսյա
Լավաթերա եռամսյա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Փիփերթածաղկավորներ (Malvales)
Ընտանիք Փիփերթազգիներ (Malvaceae)
Ենթաընտանիք Փիփերթայիններ (Malvoideae)
Տրիբա Malveae
Ցեղ Լավաթերա (Lavatera)
Տեսակ Լավաթերա եռամսյա (L. trimestris)
Միջազգային անվանում
Lavatera trimestris

Լավաթերա եռամսյա (լատ․՝ Lavatera trimestris), միամյա ծաղկադեկորատիվ բույս։ Բարձրությունը հասնում է 1 մետրի։ Ծաղիկները սպիտակ են կամ վարդագույն։ Պատկանում է տուղտազգիների ընտանիքին։ Տերևները կոթունավոր են, հերթադիր, անկյունավոր-սրտանման, ատամնաեզր։ Հայրենիքը Իսպանիան է։ Ծաղկում է հուլիսից մինչև սեպտեմբեր։ Ունի ցածրաճ այլատեսակ, որի ծաղիկները կարմրավարդագույն են։

Մշակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերմերը ապրիլին ցանում են սառը ջերմոցներում կամ մայիսին՝ անմիջպես բաց գրունտում։ Բարձրահասակ սորտերը տնկում են բույսը բույսից 40, իսկ ցածրաճ սորտերը՝ 30 սմ հեռավորության վրա։

Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Լավ է աճում տաք, արևոտ պայմաններում։ Պահանջկոտ չէ նաև խոնավության նկատմամբ։

Մշակվում է Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում, Միջերկրական ծովի ավազանում, նախկին ԽՍՀՄ-ում։ Հայաստանում հազվադեպ է հանդիպում։

Օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավաթերան բարձր դեկորատիվ ծաղկատեսակ է։ Երբեմն անվանում են «պարտիզային վարդ»։ Կան տեսակներ, որոնք աչքի են ընկնում նաև գեղեցիկ տերևներով։ Օգտագործվում է միքսբորդերներում, ծաղկային օջախներում, եզրաշերտերում և որպես սոլիտեր։

Մեծ հետաքրքրություն է ներկայացնում որպես թելատու (ցողունային) և ներկատու բույս[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լևոն Հարությունյան (1987). Քո շրջապատի ծաղիկները. Երևան: «Արևիկ». էջ էջ 108.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լավաթերա եռամսյա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լավաթերա եռամսյա» հոդվածին։