Լավաթերա եռամսյա
Լավաթերա եռամսյա | |
![]() Լավաթերա եռամսյա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Փիփերթածաղկավորներ (Malvales) |
Ընտանիք | Փիփերթազգիներ (Malvaceae) |
Ենթաընտանիք | Փիփերթայիններ (Malvoideae) |
Տրիբա | Malveae |
Ցեղ | Լավաթերա (Lavatera) |
Տեսակ | Լավաթերա եռամսյա (L. trimestris) |
Միջազգային անվանում | |
Lavatera trimestris |
Լավաթերա եռամսյա (լատ․՝ Lavatera trimestris), միամյա ծաղկադեկորատիվ բույս։ Բարձրությունը հասնում է 1 մետրի։ Ծաղիկները սպիտակ են կամ վարդագույն։ Պատկանում է տուղտազգիների ընտանիքին։ Տերևները կոթունավոր են, հերթադիր, անկյունավոր-սրտանման, ատամնաեզր։ Հայրենիքը Իսպանիան է։ Ծաղկում է հուլիսից մինչև սեպտեմբեր։ Ունի ցածրաճ այլատեսակ, որի ծաղիկները կարմրավարդագույն են։
Մշակումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերմերը ապրիլին ցանում են սառը ջերմոցներում կամ մայիսին՝ անմիջպես բաց գրունտում։ Բարձրահասակ սորտերը տնկում են բույսը բույսից 40, իսկ ցածրաճ սորտերը՝ 30 սմ հեռավորության վրա։
Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Լավ է աճում տաք, արևոտ պայմաններում։ Պահանջկոտ չէ նաև խոնավության նկատմամբ։
Մշակվում է Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում, Միջերկրական ծովի ավազանում, նախկին ԽՍՀՄ-ում։ Հայաստանում հազվադեպ է հանդիպում։
Օգտագործումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լավաթերան բարձր դեկորատիվ ծաղկատեսակ է։ Երբեմն անվանում են «պարտիզային վարդ»։ Կան տեսակներ, որոնք աչքի են ընկնում նաև գեղեցիկ տերևներով։ Օգտագործվում է միքսբորդերներում, ծաղկային օջախներում, եզրաշերտերում և որպես սոլիտեր։
Մեծ հետաքրքրություն է ներկայացնում որպես թելատու (ցողունային) և ներկատու բույս[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լևոն Հարությունյան (1987). Քո շրջապատի ծաղիկները. Երևան: «Արևիկ». էջ էջ 108.
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լավաթերա եռամսյա» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լավաթերա եռամսյա» հոդվածին։ |
|