Լայլա Պակալնինյա
Լայլա Պակալնինյա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1962[1][2] (62 տարեկան) |
Ծննդավայր | Լիեպայա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | Լատվիա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր |
IMDb | ID ID 0657084 |
Լայլա Պակալնինյա (լատիշ․՝ Laila Pakalniņa, հունիսի 4, 1962[1][2], Լիեպայա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի կինոռեժիսոր և սցենարիստ։ Ավարտել է ՎԳԻԿ-Ը, 1991 թվականից սկսած նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր, մասնակցել է «Արսենալ» կինոփառատոնին։ 2003 թվականին ստացել է Մեծ Քրիստափ լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ անվանակարգում Պիթոն (Pitons) կինոնկարի համար, 2007 թվականին նույն անվանակարգում՝ Ջուր (Ūdens) ֆիլմի համար։ Ամուսնացած է Յուրիս Պակալնինշի հետ։
Կինոստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոշիկ
Կոշիկ ֆիլմը մասնակցել է Բեռլինի կինոփառատոնին։ Երուսաղեմի կինոփառատոնին ֆիլմը ցուցադրվեց տեղեկատվական ծրագրում։ 1998 թվականին մասնակցել է «Եվրասիա» առաջին միջազգային կինոփառատոնին, նույն թվականին ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում[3]։
- Ջուր
2006 թվականի փետրվարի 11-ից 15-ը Ջուրը կինոնկարը մասնակցել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթային ծրագրին[4]։ 2007 թվականին ֆիլմը «Լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում ստացել է Մեծ Քրիստափ մրցանակ։
- «33 գազանիկներ Սանտա – Կլաուսի համար»
2011 թվականին կինոնկարը ընդգրկվել է Ամստերդամի փաստավավերագրական ֆիլմերի մրցութային ծրագրում (IDFA)[5]:
- «Թռչուններ»
2012 թվականին «Թռչուններ» ֆիլմը դարձավ այն երեք գեղարվեստական կինոնկարներից մեկը, որը ստացավ Հռոմի միջազգային կինոփառատոնի CinemaXX ծրագրի մրցանակը[6]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vela (1991)
- Doms (1991)
- Anna Ziemassvetki (1992)
- Baznica (1993)
- Pramis (1996)
- Pasts (1996)
- Ozols (1997)
- Kurpe (1998)
- Tusya (2000)
- Papa Gena (2001)
- Mostieties! (2001)
- Martins (2002)
- Pitons (2003)
- Visions of Europe (2004)
- Buss (2004)
- Leiputrija (2004)
- Teodors (2006)
- Udens (2006)
- Kilnieks (2006)
- Par dzimteniti (2008)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ «Страница Каннского фестиваля». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Короткометражка Лайлы Пакалнини включена в конкурс Берлинале». Արխիվացված է օրիգինալից 2017-02-14-ին. Վերցված է 2018-11-06-ին.
- ↑ «Фильм Пакалнини — в конкурсном смотре фестиваля в Амстердаме». Արխիվացված է օրիգինալից 2017-02-14-ին. Վերցված է 2018-11-06-ին.
- ↑ «Фильм латвийского режиссёра получил приз Римского кинофестиваля». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лайла Пакалниня: «Мне просто нравится делать кино» . Интервью «Нашей газете» (Швейцария)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայլա Պակալնինյա» հոդվածին։ |
|