Լալու Պրասադ Յադավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լալու Պրասադ Յադավ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 11, 1948(1948-06-11) (75 տարեկան)
ԾննդավայրGopalganj, Bihar, Saran division, Բիհար, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
ԿրթությունPatna University?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինRabri Devi?
Զբաղեցրած պաշտոններՌաջյա Սաբհայի անդամ, Member of the Bihar Legislative Assembly?, Minister of Railways?, Member of the 12th Lok Sabha? և Member of the 9th Lok Sabha?
ԿուսակցությունRashtriya Janata Dal?
ԵրեխաներTejashwi Yadav?, Tej Pratap Yadav?, Misa Bharati Devi?, Rohini Devi?, Raj Lakshmi Yadav? և Anushka Yadav?
Կայքrjd.co.in/shri-lalu-prasad-yadav.html
 Lalu Prasad Yadav Վիքիպահեստում

Լալու Պրասադ Յադավ (անգլ.՝ Lalu Prasad Yadav, հինդի՝ लालू प्रसाद यादव, հունիսի 11, 1948(1948-06-11), Gopalganj, Bihar, Saran division, Բիհար, Հնդկաստան), հնդիկ քաղաքական և պետական գործիչ։ 2004-2009 թվականներին եղել է Հնդկաստանի երկաթուղիների նախարար, 1990-1997 թվականներին՝ Բիհար նահանգի գլխավոր նախարար (վարչակազմի ղեկավար)։ «Ռաշտրիա Ջանատա Դալ» կուսակցության հիմնադիրը և ղեկավարն է[1]։ Լոկ Սաբհայի 14-րդ և 15-րդ գումարումների պատգամավոր է եղել Սարան և Բիհար շրջաններից։

Քաղաքական կարիերան նա սկսել է ուսանողական տարիներից։ 1977 թվականին նա ընտրվել է Լոկ Սաբհա «Ջանատա Դալ» կուսակցությունից` դառնալով Հնդկաստանի խորհրդարանի ամենաերիտասարդ անդամներից մեկը[2]։ 1990 թվականին ընտրվել է Բիհարի գլխավոր նախարար։ 1997 թվականին նա կոռուպցիոն սկանդալի պատճառով ստիպված էր հրաժարական տալ։ Արդյունքում դատարանը լիովին արդարացրել է նրան։ 1997-2005 թվականներին գլխավոր նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Յադավի կինը՝ Ռաբրի Դևին[3]։ Ըստ մի շարք դիտորդների, այս ընթացքում Յադավը մնում էր նահանգի փաստացի ղեկավարը[4]։

Հայտնի է որպես խարիզմատիկ քաղաքական առաջնորդ, լայնորեն հայտնի է հանրության շրջանում[5][6] : Քննադատվում է «կաստայական քաղաքականության» համար[6] : Ութ երեխաների հայր է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Profile: Laloo Prasad Yadav». BBC (անգլերեն). 2006 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 6-ին.
  2. Lalu Prasad Yadav
  3. «Rabri's kitchen instinct». India Today. Վերցված է 2009 թ․ ապրիլի 28-ին.
  4. Matthias Williams (2009 թ․ ապրիլի 14). «Bihar: after the "Jungle Raj"». Reuters (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.
  5. Amita Malik. «Laloo in Wonderland». The Tribune. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 18-ին.
  6. 6,0 6,1 Amberish K Diwanji. «Laloo in a rascal, but I will vote for him». Rediff.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լալու Պրասադ Յադավ» հոդվածին։