Jump to content

Լաերտ Վաղարշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաերտ Վաղարշյան
Ծնվել էհունիսի 6, 1922(1922-06-06)
ԾննդավայրԿրասնոդար, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էհունվարի 30, 2000(2000-01-30) (77 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1951)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր
սցենարիստ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
IMDbID ID 1347684

Լաերտ Վաղարշի Վաղարշյան (հունիսի 6, 1922(1922-06-06), Կրասնոդար, Խորհրդային Ռուսաստան - հունվարի 30, 2000(2000-01-30), Երևան, Հայաստան), հայ խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1976), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանի որդին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1946-1948 թվականներին սովորել է Ե․ Վախթանգովի անվան թատրոնին կից ռեժիսորական դասընթացներում, 1951 թվականին՝ ավարտել Համամիութենական կինոինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1941 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում (1967-1969 թվականներին՝ տնօրեն)։ 1969-1976 թվականներին եղել է ՀԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության վարչության առաջին քարտուղարը։ 1970 թվականից Երևանի հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում դասավանդել է ռեժիսուրա և դերասանի վարպետություն (1982 թվականից՝ պրոֆեսոր)։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է «Փեսատես» (1956), «Առաջին սիրո երգը» (1958, Յու․ Երզնկյանի հետ), «Կոչված են ապրելու» (1961), «Քաոս» (1975, համամիութենական կինոփառատոնի (Բաքու) մրցանակ՝ լավագույն էկրանավորման համար)), «011 աքսորականը» (1979) գեղարվեստական և «Մարտիրոս Սարյան» (1965, համամիութենական կինոփառատոնի (Կին) մրցանակ)), «Այսօր արևոտ օր է» (1979), «Արամ Խաչատրյան», «Արվեստագետ, քաղաքացին» (1981-1983, չորսմասանոց) վավերագրական ֆիլմերը։ Իր մի քանի կինոնկարներում հանդես է եկել իբրև սցենարի համահեղինակ։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 252