Jump to content

Լա Պալոմա (Ուրուգվայ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Լա Պալոմա
իսպ.՝ La Paloma
ԵրկիրՈւրուգվայ Ուրուգվայ
ՀամայնքRocha Department?
ԲԾՄ0 մետր
Բնակչություն3495 մարդ (2011)[1]
Ժամային գոտիAmerica/Montevideo?
Հեռախոսային կոդ4479
Փոստային դասիչ27001
Պաշտոնական կայքrocha.gub.uy/portal/index.php?seccion=la-paloma
Լա Պալոմա (Ուրուգվայ) (Ուրուգվայ)##
Լա Պալոմա (Ուրուգվայ) (Ուրուգվայ)

Լա Պալոմա (իսպ.՝ La Paloma), ծովափնյա առողջարանային ոչ մեծ քաղաք Ուրուգվայի հարավարևելյան մասում՝ Ռոչա դեպարտամենտում։ Ընկած է Ուրուգվայի ազգային թիվ 10 ավտոմայրուղու 244-րդ կիլոմետրի մոտակայքում՝ թիվ 15 ավտոմայրուղու հետ դրա հատման վայրի մոտ, մերձակա Լա Պեդրերա քաղաքից 8, Խոսե Ֆարո Իգնասիո քաղաքից՝ 53 կիլոմետր հեռավորության վրա, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է։

Լա Պալոման հիմնադրվել է 1874 թվականի սեպտեմբերի 1-ին[2]։ 1939-ի նոյեմբերի 8-ին բնակավայրն ստացել է Pueblo-ի (գյուղի)[3], 1982-ի հոկտեմբերի 18-ին՝ Ciudad-ի (քաղաքի) կարգավիճակ[4]։ 1940-ական թվականներին առողջարանային թաղամասերն ընդարձակվել են՝ ըստ անվանի ճարտարապետ Խուան Անտոնիո Սկասոյի պատրաստած-պլան-նախագծի[5]։

Առողջարանային այս փոքր, խաղաղ քաղաքն ունի բազմաթիվ լողափեր, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է մոտավորապես քսան կիլոմետր։ Բնակավայրում մշտապես ապրողների թիվը շուրջ երեքուկես հազար է։ Ամռանը, հատկապես հունվար-փետրվար ամիսներին, հանգստացողների հսկայական հոսքի հաշվին բնակչության ընդհանուր թվաքանակը հասնում է մինչև երեսուն հազարի։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարդահամարի տվյալներով Լա Պալոմայի մշտական բնակիչների թվաքանակը եղել է 3.495 [6], տների, բնակարանների, կացարանների թիվը՝ 4.633[7]:

Տարին Բնակչությունը
1963 818 716
1975 1,389 1,297
1985 2,235 1,686
1996 3,084 2,814
2004 3,202 3,583
2011 3,495 4,633

Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística de Uruguay[2][8]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Población por grupo decenal de edades, según área, localidad y sexo. Rocha (իսպ.)Instituto Nacional de Estadística (Uruguay).
  2. 2,0 2,1 «Statistics of urban localities (1963–2004)». INE. 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. «LEY N° 9.888». República Oriental del Uruguay, Poder Legislativo. 1939. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 2-ին.
  4. «Ley Nº 15.333». República Oriental del Uruguay, Poder Legislativo. 1982. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  5. |título=Breve relato del desarrollo urbano de La Paloma (1875-2002)|url=http://www.rochainfo.com/balneario/urpal.htm%7Cfechaacceso=20(չաշխատող հղում) de marzo de 2015}}
  6. «Censos 2011 Cuadros Rocha». INE. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  7. «Censos 2011 Rocha». INE. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  8. «1963–1996 Statistics / L». Instituto Nacional de Estadística de Uruguay. 2004. Արխիվացված է օրիգինալից (DOC) 2011 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]