Իրվին Քորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրվին Քորի
Ծնվել էհուլիսի 29, 1914(1914-07-29)[1][1][2]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Մահացել էփետրվարի 6, 2017(2017-02-06)[4][2][1][…] (102 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԿրթությունBelmont High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան և բռնցքամարտիկ
irwincorey.org

Իրվին Քորի (անգլ.՝ Irwin Corey, հուլիսի 29, 1914, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 6, 2017, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի կատակերգու, կինոդերասան և հասարակական գործիչ։ Հայտնի է նաև Professor բեմական անվամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քորին ծնվել է 1914 թվականի հուլիսի 29-ին Նյու Յորքում[6]։ Այն բանից հետո, երբ հայրը հեռացավ ընտանիքից, մայրը ստիպված էր նրան և մյուս հինգ երեխաներին որբանոց տանել[7], որտեղ Քորին մնաց մինչև դեռահասություն։ Այնուհետև տեղափոխվեց Կալիֆորնիա և ընդունվեց Լոս Անջելեսի Բելմոնթի ավագ դպրոց[6]։ Մեծ ճգնաժամի ժամանակ աշխատել է Շրջակա միջավայրի պահպանման քաղաքացիական կորպուսում, այնուհետև վերադարձել Արևելք և «Ոսկե ձեռնոցներ» սիրողական բոքսի մրցաշարում կիսաթեթև քաշային կարգում դարձել չեմպիոն։ 1938 թվականին «Pins and Needles» երաժշտական կատակերգությունում ստանում է սցենարիստի և կատարողի աշխատանք։

Քաղաքական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քորին սատարում էր ձախերին։ «Երբ փորձեցի Կոմունիստական կուսակցություն մտնել, նրանք ինձ անարխիստ անվանեցին»,— ասում էր նա[8]։ Նա սատարում էր կուբայացի երեխաներին, Մումիա Աբու Ջամալին և ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցությանը։ 1950-ական թվականներին նրա անունը սև ցուցակում է ընդգրկվում[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1969 Ինչպես ամուսնանալ
1975 Նախնական քնքշանքներ
1976 Ավտոլվացման կետ
1977 Գողեր
1977 Շատախո՜ս
1979 Փերու հեքիաթները
1982 Վրեժ
1983 Թաղվել եմ քո մեջ
1984 Ավազակները
1989 Սրանք ադեկվատներն են
1996 Ջեկ
1996 I'm Not Rappaport
2001 The Curse of the Jade Scorpion
2013 Իրվինը և Ֆրանը[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Bauer P. Encyclopædia Britannica
  3. Carnegie Hall linked open data — 2017.
  4. 4,0 4,1 https://www.washingtonpost.com/entertainment/irwin-corey-comic-who-styled-himself-the-worlds-foremost-authority-dies-at-102/2017/02/07/b39560ae-ed36-11e6-b4ff-ac2cf509efe5_story.html
  5. Irwin Corey, comic who styled himself the World’s Foremost Authority, dies at 102 (անգլ.)
  6. 6,0 6,1 Kilgannon, Corey. "A Familiar Figure Begs on the Street, but Not for Himself". City Room Blog. The New York Times"
  7. Happy Birthday to the World's Weirdest Comic: Professor Irwin Corey, the Gibberish Maven
  8. Kilgannon, Corey. "A Distinguished Professor With a Ph.D. in Nonsense", The New York Times, 2008
  9. Knipfel, Jim. Who Am the World‘s Foremost Authority? Արխիվացված 2004-06-24 Wayback Machine New York Press, 2001.
  10. Jordan Stone; Fran Corey, Irwin Corey, Dick Gregory, Susan Sarandon (2013 թ․ մայիսի 30). «Irwin & Fran». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]