Իրանի ժամանակակից պատմություն
Իրանի ժամանակակից պատմության ժամանակաշրջանը սկսում է 18-րդ դարի վերջից, երբ իշխանության եկավ Աղա-Մահմեդ խան Ղաջարը։ Նա հիմնադրեց Ղաջարիների դինաստիան (1796-1925), որին փոխարինելու եկան Փահլավիները (1925-1979)։ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակով Իրանի ժամանակակից պատմությունը շարունակում իր ընթացքը։
Պատմաբաններն ու հետազոտողները, ուսումնասիրելով Իրանի ժամանակակից պատմության կարևոր դրվագները, նրա համար սահմանել են հետևյալ բաժանումը.
- Աղա-Մահմեդ խան Ղաջարի գահակալությունը,
- Ֆաթհ Ալի շահ Ղաջարի գահակալությունը,
- Ռուս-պարսկական պատերազմներ (1804-1813 և 1826-1828) ու Գուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրերը,
- Իրանում ծխախոտային բողոքի ակցիաները,
- Իրանի սահմանադրական հեղափոխությունը,
- Իրանի 1921 թվականի (արեգակնային տարվա 1299 թվականի) հեղաշրջումը,
- 1941 թվականի (արեգակնային տարվա 1320 թվականի սեպտեմբերի) անգլո-խորհրդային ներխուժումը Իրան կամ Իրանական օպերացիան,
- Մոհամմադ Ռեզա Փահլավիի գահակալությունը,
- Իրանի նավթի ազգայնացման շարժումը
- Իանի 1953 թվականի (արեգակնային տարվա 1332 թվական) հեղաշրջումը
- Իրանի 1963 թվականի (արեգակնային տարվա 1340 թվական) «Շահի և ժողովրդի Սպիտակ հեղափոխությունը»
- 1979 թվականի (արեգակնային տարվա 1357 թվական) Իրանի իսլամական հեղափոխությունը,
- Իրանի Իսլամական Հանրապետության պատմությունը։
Աղա-Մուհամմադ (Մամեդ ,Մոհամմադ) Խան Ղաջարի գահակալությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղա-Մահմեդ խան Ղաջարը կամ Աղա-Մուհամմադ Շահզադեն, (արքայազնը) (ծնվել է 1742 թվականի հունիսի 17-ին Աստարաբադում (Դամղան) և մահացել 1797 թվականին Շուշի, Ղարաբաղի խանությունում) Իրանի Ղաջարական դինաստիայի հիմնադիրն ու առաջին թագավորն է։ Դրանով սկիզբ է դրվել Ղաջարական Պարսկաստանի պատմությանը։
Ղաջարական տոհմի ներկայացուցիչ Աղա- Մուհամմադ Խանը իշխանության հասավ՝տապալելով Քերիմ Խան Զենդի ժառանգների իշխանությունը։ Չնայած նրան, որ նրա թագադրման արարողությունը սկզբում տեղի ունեցավ Աստարաբադում՝ հետագայում, ինչ-ինչ ռազմավարական պատճառներով նա, իր թագավորության մայրաքաղաք սահմանելով Թեհրանը, երկրորդ անգամ թագադրվեց Թեհրանում[1]։ Իրանի ժողովրդական մշակույթում և բանահյուսության մեջ նա հիշատակվում է իբրև ամենադաժան, բայց ամենահզոր թագավորներից մեկը։ Աղա– Մուհամմադ Խանից հետո նրա եղբոր որդին՝ Ֆաթհ Ալի Շահ Ղաջարը, իշխանության գլուխ անցավ։
Իրանի սահմանադրական շարժումը կամ սահմանադրութան հեղափոխությունը (1905-1911)
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրանի սահմանադրական շարժումը կամ սահմանադրութան հեղափոխությունը ջանքերի և պատմական իրադարձությունների մի ամբողջություն է, որը ժողովրդի ցույցերի ճնշման տակ իր տրամաբանական հանգուցալուծմանը հասավ և 1906թ.-ի օգոստոսի 5-ին, (1285) Մոզաֆֆար Էդ-Դին Ղաջար շահը, հավանություն տալով սահմանադրական միապետության բոլոր կետերին, հրատարակեց սահմանադրությունը հաստատելու հրովարտակը[2]։ Սակայն դրանով Իրանի սահմանադրական շարժումն իր վերջնական լուծումը չգտավ և շարունակեց իր ընթացքը մինչև Մոհամմադ Ալի Շահ Ղաջարի իշխանության շրջանը։ Իրանում լրջորեն լծվելով երկրում միապետության վերացման և սահմանադրական կարգերի հաստատման գործին՝ ի վերջո հաղթական ավարտին են հասցնում սահմանադրական հեղափոխությունը և ձեռնամուխ լինում Ազգային ժողովի ձևավորմանն ու Իրանի առաջին Սահմանադրության ընդունմանը[3]։
«Շահի և ժողովրդի Սպիտակ հեղափոխությունը»
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրանի՝ 1963 թվականի օգոստոսի 19-ի (արեգակնային տարվա 1332 թվական کودتای ۲۸ مرداد) հեղաշրջումից հետո Մոհամմադ Ռեզա Փահլավի շահը ձեռնամուխ եղավ իր ուժերի ամրակայմանը և իրականացրեց ծրագրերի մի փաթեթ, որը հայտնի է «Սպիտակ հեղափոխություն» անունով, և որի հիմնական առանցքը կազմում էին հողային բարեփոխումները, և քանի որ խաղաղ բնույթ էր կրում և զերծ էր ամեն տեսակ այրունահեղություններից, ստացավ «Սպիտակ, առանց այրան հեղափոխություն» անունը[4]։
Այս նախագծերի իրականացումը և նավթային եկամուտների բազմապատիկ անգամ մեծացումը, Իրանի տնտեսական զարգացմանը և սոցիալական կառուցվածքի վերափոխմանը նպաստելով հանդերձ, 1960-1970-ական թվականներին դասակարգային տարաձայնությունների և սոցիալական լարվածության ավելացման մեծ աճ գրանցեց[5][6]։
Շահը, անվտանգության և հետախուզական միջոցները կենտրոնացնելով նոր միջին խավի և ազգայնական, մարքսիստական ու աշխարհիկ կուսակցությունների ճնշման վրա, հոգևորականության և նոր իսլամական պայքարող գաղափարախոսության դեմ իրեն բավականին խոցելի թիրախ դարձրեց[7]։
Նրա Սպիտակ հեղափոխությունը և հողային բարեփոխումները, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարություններին ցուցաբերած նրա աջակցությունը բախվեցին հոգևորականների և հատկապես Ռուհոլլահ Խոմեյնիի ընդդիմությանն ու անհամաձայնությանը։ Այս շրջանում ԻԻՀ մտավոր շրջանակի մի մասը (այդ թվում`Ալի Շարիաթի) շիիզմի վերաբերյալ քաղաքական և հեղափոխական մեկնաբանումով, շիիզմն՝ իբրև ազատագրման գաղափարախոսություն ներկայացնելով, մեծ ազդեցություն գործեցին ժողովրդական և հատկապես աշակերտների մտածողության վրա[8][9]։
Իրանի Իսլամական 1979 թվականի փետրվարյան հեղափոխությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի վերջո, Ռասթախիզ (վերածնունդ,հարություն) պետական կուսակցության վարած կրոնական և շուկայական լարված քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ ընդդիմության շարքերը համալրվեցին վաճառականների և պահպանողական ու ոչ քաղաքական հոգևորականների կողմից։
Իմամ Խոմեյնին էլ իր աքսորի տարիներին, ինչքան էլ որ ցանկանում էր միայն կոչ անել ժառանգական միապետության փոխարեն ստեղծել իսլամական պետություն, որը կղեկավարվեր հոգևոր իրավաբանների կողմից (ֆեղ- فقها), սակայն, ակամայից մատնանշելով իշխող միապետական ռեժիմի թերություններն ու թույլ կողմերը՝ նպաստել էր Իրանի մահմեդականների շրջանում զանգվածային դժգոհությունների առաջացմանը[10]։ Ինչպես նաև, այս նույն ժամանակաշրջանում սկսեցին ձևավորվել իսլամական գաղափարախոսության կողմնակից պահպանողական-ձախակողմյան մարքսիստական մի շարք կազմակերպություններ, որոնք այն համոզմունքն ունեին, որ իշխող վարչակարգի դեմ զինված պայքարի պետք է դիմել։
համոզմունքն ունեին, որ իշխող վարչակարգի դեմ զինված պայքարի պետք է դիմել։
Վերոնշյալ քաղաքական լարվածությունը և դժգոհությունները 1978 թ.-ին ԱՄՆ կառավարության և մարդու իրավունքների պաշտպանության ճնշումների ներքո քաղաքական մթնոլորտի ավելի բաց դառնալու հետ մեկտեղ, նույն տարվա աշնան ու ձմռան ամիսներին դրսևորվեցին փողոցային զանգվածային բողոքի ցույցերի տեսքով։
Ցուցարարները, քաղաքական քայլարշավ անցկացնելու համար օգտագործելով շիաների ավանդույթները, բողոքի ցույցերի զոհերի մահվան 40-րդ օրվա արարողությունները վերածեցին բողոքի քաղաքական քայլարշավի։
Այնպիսի իրադարձություններն, ինչպիսիք են՝ Ռոքսաբատ կինոթատրոնի հրդեհային աղետը, ցույցերի ժամանակ մի շարք ցուցարարների կոտորածը (այդ թվում՝ 1978թ.-ի սեպտեմբերի 8-ի սև կամ կատաղի ուրբաթի տված զոհերը), Շահի կողմից ընդդիմությանը արտոնություններ շնորհելու ուշացումը բողոքների ալիքի սաստկացման և հաշտեցման եզրեր գտնելու հնարավորության կորուստ, առիթ հանդիսացավ։
Տնտեսական անկումն ու ճգնաժամը, համընդհանուր գործադուլները և աշխատավոր բանվոր դասի միացումը բողոքի ակցիաներին վերջիվերջո կաթվածահար արեց երկրի տնտեսությունը։ Բողոքի ակցիաներին աշխատավոր բանվոր դասի և քաղաքային աղքատների միացումով բողոքի ցույցերի մասնակիցների շրջանակը հազարավոր մարդկանցից հասավ հարյուր հազարավոր, անգամ միլոնավոր մարդկանց։ Այս ամենը, ի վերջո, հանգեցրեց նրան, որ Ռոհուլլահ Խոմեյնին հեղափոխությունն առաջնորդելու նպատակով 1979 թվականի փետրվարի 10-ին հիմնի Իրանի Իսլամական հեղափոխական խորհրդատվական խորհուրդը, իսկ հաջորդ օրն էլ Շահը դուրս եկավ երկրից[11]։
Ի վերջո, Շահի հեռանալով և ազգայնամետ վարչապետ՝ Շապուր Բախտիարին կառավարության անհամաձայնության ու բողոքի արտահայտմամբ՝ Ռոհուլլահ Խոմեյնին հայրենիք վերադարձավ և 1979թ.-ի փետրվարի 1-ին (բահմանի 12-ին) նշանակեց հեղափոխության ժամանակավոր կառավարությունը[12]։
Ճարտարապետ Մհեդի Բազարգանը, ով հայտնի և ընդունված էր հասարակության շրջանում և մեծ փորձ ուներ նավթարդյունաբերության ազգայնացման պայքարի պատմության մեջ, Իսլամական հեղափոխական խորհրդատվական խորհրդի կողմից ներկայացվեց և առաջարկվեց իբրև վարչապետի թեկնածու և Իմամ Խոմեյնիի վճռով նշանակվեց այդ պաշտոնում։ Իմամ Խոմեյնիի՝ Մհեդի Բազարգանին վարչապետ նշանակելու տեքստում հստակեցրել է, որ առանց հաշվի առնելու կառավարություն ձևավորող կուսակցական հարաբերությունները՝ նրան նշանակել է այդ պաշտոնին, որպեսզի նա նախապատրաստի հանրաքվեի և ընտրությունների անցկացումը[13]։
Վերջում, Իմամ Խոմեյնին Իրանի ժողովրդին կոչ արեց արտահայտել իրենց կարծիքը այս ընտրության վերաբերյալ, ինչին էլ հաջորդեց երկրի ողջ տարածքում զանգվածային ցույցերի անցկացումը ի աջակցություն Իմամի որոշման[14]։ Իրանի օդուժի անձնակազմը 1979թ.-ի փետրվարի 3-ին Իման Խոմեյնիի նստավայրում (Թեհրանի Ալեվի դպրոցում) նրան հավատարմության խոստում տվեցին։
Քանի որ մինչ այդ բազմաթիվ զինվորներ և բարձրաստիճան սպաներ, Իմամ Խոմեյնիին Ֆաթվա տալով, լքելով պետական զորանոցները, միացան ժողովրդի շարքերին, արքունական բանակը փլուզման եզրին հայտնվեց։
1979թ.-ի փետրվարի 7-ին Հոմաֆեր օդուժը Թեհրանի ամենակարևոր օդային բազայում ապստամբություն ձեռնարկեց, ինչին հաջորդեց այն, որ Իրանի Իմպերիալների գվարդիան նրանց գործողությունները ճնշելու ուղարկվեց, բայց հասարակ ժողովուրդը հեղափոխական ուժերին սատարելու համար ասպարեզ մտավ[15]։
1979թ.-ի փետրվարի 8-ին ոստիկանական կայանները և պետական կենտրոնները մեկը մյուսի ետևից մարդկանց միջամտությամբ ընկան և անցան ժողովրդի ձեռքը։ Թեհրանի ռազմական ղեկավարը պաշտոնական հայտարարություն տարածեց, որի համաձայն երկրում պարետային ժամերի քանակը ավելացվեց մինչև ժամը 4-ը[16]։ Միևնույն ժամանակ, Բախտիարը ձևավորեց Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ և Հայզերի կողմից ծրագրավորված հեղաշրջում իրականացնելու հրամանագիր ստորագրեց։ Մյուս կողմից էլ, Իմամ Խոմեյնին ուղերձով դիմեց Թեհրանի բնակիչներին՝ կոչ անելով նրանց մոտալուտ դավադրությունը կանխելու համար դուրս գալ փողոց և իրենց ներկայությամբ պարետային ժամն ու ռազմական իշխանությունը գործնականորեն չեղյալ հայտարարել[17]:
Կանանց, երեխաների և տղամարդկանց՝ ջրհեղեղի նմանվող մեծ հոսքը, ողողեց բոլոր փողոցներն ու սկսեցին բարիկադներ պատրաստել։
Հեղաշրջական առաջին տանկերը և զրահապատ բրիգադները իրենց կայաններից դեռ նոր էին շարժվել, երբ վնասազերծվեցին ժողովրդի կողմից, և նրանց հեղաշրջումը, դեռ չսկսված, հենց սկզբից ձախողման մատնվեց։ Այսպիսով, Շահի վարչակարգի վերջին դիմադրությունը կոտրվեց[18]։
1979 թվականի փետրվարի 11-ի արևածագին Իրանում ծագեց Իմամ Խոմեյնու շարժման և Իսլամական հեղափոխության հաղթական արևը՝ ազդարարելով Իրանում բռնակալ թագավորների երկարատև իշխանության ավարտը։
Իրանի Իսլամական փետրվարյան հեղափոխությունը Իրանի ժամանակակից պատմության կարևոր դրվագներից է, որն Իրանի Պահլավական թագավորական կարգերի տապալումով և շիաների մարջաե-թաղլիդ Ռուհոլլահ Խոմեյնիի առաջնորդությամբ իսլամական կարգերի հաստատումով իր հաղթական հանգուցալուծմանն է հասել 1979 թվականին (կամ արեգակնային տարվա 1357թ.-ի իրանական բահման ամսվա 22-ին)։
Քանի որ այս հեղափոխական գործընթացում հակաթագավորական մտքեր արատահայտող իսլամական դեմքերն ակտիվ ներկայություն ցուցաբերեցին, Ռուհոլլահ Խոմեյնիի այս հեղափոխությունն անվանվեց Իսլամական հեղափոխություն։
Հատկանշական է, որ ի լրումն իսլամիզմի, այս հեղափոխության մեջ առկա էին այնպիսի տարբեր գաղափարախոսական տարրեր, ինչպիսիք են՝ սոցիալիզմը, լիբերալիզմը և ազգայնականությունը։ Միաժամանակ՝ այս հեղափոխությունն առաջին հեղափոխությունն էր, որը Միջին Արեւելքում իսլամիզմը հաղթանակի հասցրեց։
Այս հեղափոխությունը քսաներորդ դարի դասական հեղափոխության վերջին օրինակն էր, որը բացասական և անհաշտ բանավեճերի մթնոլորտում, հիմնվելով հստակ գաղափարախոսության հիման վրա, կարողացավ հաղթական արդյունքի հասնել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «حکومت آقا محمد خان». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ کسروی. از تاریخ مشروطهٔ. էջ 658.
- ↑ Rouhollah :, K. Ramazani (1966 University Press of Virginia, , p. 86). «The Foreign Policy of Iran,».
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Farah Diba Pahlavi: Erinnerungen. Bergisch-Gladbach, 2004, p. 135. 2004. էջ 135.
- ↑ ایران و انقلاب شاه و ملت،. ۱۳۵۶. էջեր ، صفحه ۱۳–۱۵.
- ↑ کاتوزیان, همایون. مصدق و کودتا (فصل اول: «دکتر محمد مصدق در تاریخ ایران»). էջեր ، ص۳۹–۴۵.
- ↑ Kristen, Blake (2009). The U.S. – Soviet Confrontation in Iran , 1945 – 1962. University Press of America,. էջ 155.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ غلامرضا, افخمی (۲۰۰۲). : جامعه، دولت و جنبش زنان ایران: ۱۳۲۰–۱۳۵۷. بتزدا،. էջեր ، ص ۱۲۴–۱۳۶.
- ↑ محمد, رضا پهلوی (، سپتامبر ۲۰۰۷). : به سوی تمدن بزرگ،. کتاب و انتشارات پارس، چاپ سوم، لس آنجلس.
- ↑ آبراهامیان, یرواند (۱۳۷۷). ایران بین دو انقلاب،. نشر نی، چاپ اول، ،. էջեր ص۵۹۱.
- ↑ رضا, معرب (دانشنامهٔ رشد - شبکهٔ ملی مدارس،). «. «قیام ۱۵ خرداد»».
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ «کارنامه نور (زندگینامه امام خمینی)،». « بخش اول». مجله حضور،.
- ↑ امیر, طیرانی (۱۳۹۴). * هفتاد سال پایداری. نشر چاپخش. էջեր 213ص.
- ↑ Amir, Said Arjomand. -, After Khmoeini, Iran under his successors,. Oxford University,. էջեր pp. 18-30.
{{cite book}}
:|pages=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ کاتوزیان, همایون. «نهضت آزادی» تشکل «دموکرات مسلمان» ایران و پنج دهه کوشش سیاسی،.
- ↑ ابراهیم, یزدی (انتشارات قلم). آخرین تلاشها در آخرین روزها -.
- ↑ ««نحوه شکلگیری سپاه پاسداران انقلاب اسلامی در گفتگو با دکتر علی دانش منفرد نخستین فرمانده سپاه»». ایران آنلاین. ۲ اردیبهشت ۱۳۹۶. بازبینیشده در ۱۴ خرداد ۱۳۹۶. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ احمد پاکتچی، فرامرز منوچهری، حمید انصاری. (بایگانیشده از نسخهٔ اصلی در 31 مه 2018). «دائرةالمعارف بزرگ اسلامی، خمینی، روحالله». دائرةالمعارف بزرگ اسلامی. . ج. 22. مرکز پژوهشهای ایرانی و اسلامی. . էջ 671.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rouhollah K. Ramazani: The Foreign Policy of Iran, University Press of Virginia, 1966, p. 86
- Farah Diba Pahlavi: Erinnerungen. Bergisch-Gladbach, 2004, p. 135
- Kristen Blake: The U.S. – Soviet Confrontation in Iran, 1945 – 1962. University Press of America, 2009, p. 155.
- «نحوه شکلگیری سپاه پاسداران انقلاب اسلامی در گفتگو با دکتر علی دانش منفرد نخستین فرمانده سپاه»، ایران آنلاین، ۲ اردیبهشت ۱۳۹۶. بازبینیشده در ۱۴ خرداد ۱۳۹۶.
- ایران بین دو انقلاب:درآمدی بر جامعهشناسی سیاسی ایران. ترجمهٔ برگردان احمد گل محمدی/محمدابراهیم فتاحی. تهران: نشر نی، ۱۳۸۴. شابک ۹۶۴-۳۱۲-۳۶۳-۴.
- کاتوزیان، محمدعلی (همایون). اقتصاد سیاسی ایران: از مشروطیت تا پایان سلسله پهلوی. ترجمۀ محمدرضا نفیسی/کامبیز عزیزی. تهران: نشر مرکز. شابک ۹۷۸۹۶۴-۳۰۵-۱۱۲-۹. محبوبی اردکانی، حسین. تاریخ موسسات تمدنی جدید در ایران. انتشارات دانشگاه تهران.
- کسروی، احمد. انقلاب مشروطه ایران، ۱۳۱۹ خورشیدی.
- «نهضت آزادی» تشکل «دموکرات مسلمان» ایران و پنج دهه کوشش سیاسی، نوشته همایون کاتوزیان
- یزدی، ابراهیم - آخرین تلاشها در آخرین روزها - انتشارات قلم
- همایون کاتوزیان، مصدق و کودتا