Jump to content

Իտատիա ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտատիա ազգային պարկ
Parque Nacional do Itatiaia
Տեսակազգային պարկ
Կազմված էԱնտլանտյան անտառ
Մասն էSerra da Mantiqueira Environmental Protection Area?
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքԻտատիա, Մինաս Ժերաիս և Ռիո դե Ժանեյրո
Հիմնվել էհունիսի 14, 1937[1]
Մակերես28 086 հեկտար[2]
ԲԾՄ1248 մետր և 407 մետր
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Իտատիա ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Իտատիա ազգային պարկ

Իտատիա ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional do Itatiaia), ամենահին ազգային պարկը Բրազիլիայում, որը հիմնադրվել է 1937 թվականին։ Այն գտնվում է Ռիո դե Ժանեյրո և Մինաս Ժերայս նահանգների միջև։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտատիա ազգային պարկը Բրազիլիայի ամենահին ազգային պարկն է, որը ստեղծվել է 1937 թվականի հունիսի 14-ին նախագահ Ժետուլիու Վարգասի կողմից։ Պարկը գտնվում է Սերրա դա Մանտիկեյրա լեռնազանգվածում։ Այն ընդգրկում է Ռիո դե Ժանեյրո նահանգի Իտատիա և Ռեզենդե քաղաքները, և Մինաս Ժերայս նահանգի Բոկայնա դի Մինաս և Իտամոնտի համայնքները։ Ազգային պարկը լեռնային և ժայռոտ տարածք է, որի բարձրությունը կազմում 540-2791 մետր։ Ամենաբարձր կետը Ագուլյաս Նեգրաս լեռնագագաթն է[3]։

Պարկի առավելագույն բարձրություն ունեցող հատվածից սկիզբ են առնում 12 գետավազններ, որոնք սնում են Պարանա գետի վտակ Ռիո Գրանդե գետը, և Պարաիբա դու Սուլը, որն էլ ամենակարևոր գետն է Ռիո դե Ժանեյրո նահանգում։ Պարկի առավել ցածր հատվածն ունի փարթամ անտառային (Ատլանտյան) բուսականություն և լայնահուն գետեր՝ բնական ջրավազաններով և ջրվեժներով[3]։

Ագուլյաս Նեգրասը նահանգում երրորդ ամենաբարձր գագաթն է, որն ունի 2878 մետր բարձրություն։ Պարկը գրավում է թռչնադիտող զբոսաշրջիկներին աշխարհի տարբեր ծայրերից, ովքեր հնարավորություն ունեն ուսումնասիրել շուրջ 350 տեսակ թռչուններ։ Այլ գրավչություններից են արշավներն ու ժայռամագլցումը։ Պարկը շրջապատված է Սերրա դա Մանտիկեյրա բնապահպանական տարածքով, որը պահպանում է պարկի էկոլոգիական բուֆերային գոտին։

Պարկի բարձր տարածք կարելի է հասնել հիմնական մուտքից 35 կմ հեռավորության վրա գտնվող մուտքով, որտեղից հասանելի է Ագուլյաս Նեգրաս լեռնագագաթն ու Պրատելեյրաս համալիրը։ Պարկի ցածր տարածքը շատ ավելի մոտ է Իտատիա քաղաքին և ունի շատ ջրվեժներ, ինչպիսին է Véu da Noiva՝ 45 մետր բարձրությամբ։ Ցածր տարածքում կա նաև Բնական Պատմության թանգարան։ Իտատիա տուպի լեզվով նշանակում է «բազմագագաթ ժայռ»։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Itatiaia National Park, ICMBio, Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտատիա ազգային պարկ» հոդվածին։