Իվան Ռեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Ռեոն
Ծնվել էմայիսի 13, 1985(1985-05-13)[1][2][3] (38 տարեկան)
ԾննդավայրCarmarthen, Ուելս, Միացյալ Թագավորություն[4]
ԿրթությունԼոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա և Ysgol Gyfun Gymraeg Glantaf?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, երգիչ, կոմպոզիտոր, կիթառահար, հեղինակ-կատարող, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
ԺանրերԻնդի ֆոլք
Պարգևներ և մրցանակներ
iwanrheon.com

Իվան Ռեոն (վալլիերեն՝ Iwan Rheon, մայիսի 13, 1985(1985-05-13)[1][2][3], Carmarthen, Ուելս, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի դերասան, երգիչ և երգահան։ Առավել հայտնի է դարձել՝ նկարահանվելով «Գահերի խաղ» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Ռամսի Բոլթոնի դերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Ռեոնը Էյնիր և Թոմաս Ռեոնների որդին է։ Նա ունի Ալեդ անունով ավագ եղբայր։ Ընտանիքը տեղափոխվել է Քարդիֆ, երբ Իվանը եղել է հինգ տարեկան։ 17 տարեկանում սկսել է խաղալ դպրոցական դրամատիկական խմբակում։ Ավելի ուշ, մասնակցել է Վալիական գրական-երաժշտական փառատոնին։ Ավարտել է Լոնդոնի երաժշտության և դրամատիկական արվեստների ակադեմիան։

Իր առաջնախաղն ունեցել է «Pobol y Cwm» վալիական (ուելսյան) հեռուստասերիալում։ Առավել խոշոր առաջին դերը ստացել է Լիվերպուլի թագավորական թատրոնում, որտեղ խաղացել է «8 մղոն երկարություն» ներկայացման մեջ։ 2009 թվականին Իվանը մասնակցել է «Spring Awakening» ռոք մյուզիքլ ներկայացմանը, որի համար ստացել է Լոուրենս Օլիվիեի մրցանակ։

Իվանը սկսել է զբաղվել երաժշտությամբ դե 16 տարեկանից։ Որոշ ժամանակ եղել է The Convictions խմբի մենակատար, իսկ 2010 թվականին լքել է խումբը՝ դերասանական կարիերան շարունակելու համար։ Նույն տարում թողարկել է դեբյուտային «Tongue Tied» մինի ալբոմը։ 2011 թվականին թողարկել է «Changing Times» մինի ալբոմը[5]։

2013 թվականի ապրիլի 7-ին Իվան Ռեոնը թողարկել է իր երրորդ «Bang! Bang!» ալբոմը, իսկ երկու օր անց թողարկվել է համանուն երգի տեսահոլովակը։

2015 թվականի հունվարի 26-ին Իվանը թողարկել է չորրորդ լիարժեք ալբոմը, որը կոչվում է «Dinard»: Այն բաղկացած է 10 նոր երգերից և նախորդի մինի ալբոմի երգերից։

2012 թվականից հանդիպում է բրիտանացի դերասանուհի Զո Գրիզդեյլի հետ։

Նկարահանվել է «Գահերի խաղ» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Ռամսի Բոլթոնի դերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 MAK (польск.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.wetpaint.com/game-of-thrones/iwan-rheon
  5. Мария Иванова. (2012 թ․ մարտի 20). «Ниже радара: Iwan Rheon и Childish Gambino». Звуки.ру. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Ռեոն» հոդվածին։