Սովորել է Պետերբուրգում, այնուհետև՝ Վենետիկում և Ֆլորենցիայում (1716–19)։ Նիկիտինի վաղ շրջանի դիմանկարներին բնորոշ է պատկերման հավաստիությունը (արքայորդու կնոջ՝ Աննա Պետրովնայի և արքայադուստր Նատալյա Ալեքսեևնայի դիմանկարները, երկուսն էլ՝ 1716, Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա)։ Հասուն շրջանի (1720-ական թթ․) ստեղծագործությունները առանձնանում են բնորդի վառ անհատական բնութագրումով, առարկայական աշխարհի նյութական արտահայտումով, հնչեղ կոլորիտով (Պետրոս I-ի դիմանկարը, «Պետրոս I մահվան մահճում», 1725, Մ․ Գ․ Ստրոգանովի դիմանկարը, 1726, բոլորն էլ՝ Ռուսական թանգարանում, Լենինգրադ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 295)։