Իվան Մարտինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Մարտինով
Ծնվել էհունվարի 11, 1912(1912-01-11)
ԾննդավայրԼովեչ, Բուլղարիա
Վախճանվել էապրիլի 11, 1991(1991-04-11) (79 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունգրող

Իվան Մարտինով (Իվան Ցեկով Գեորգիև, բուլղար․՝ Иван Мартинов, (հունվարի 11, 1912(1912-01-11), Լովեչ, Բուլղարիա - ապրիլի 11, 1991(1991-04-11), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի գրող, կուսակցական գործիչ։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր (1951)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Մարտինովը ծնվել է 1912 թվականի հունվարի 11-ին Լովեչում։ Սովորել է Լովեչի մանկավարժական ուսումնարանում։ Աշխատել է տպարանում։ Առաջին ստեղծագործությունը տպագրվել է 1929 թվականին „Струя“ ուսանողական ամսագրում։ 1930-ական թվականներին եղել է Երիտասարդական աշխատանքային միության ակտիվ անդամներից մեկը, տեղափոխվել է Սոֆիա, սովորել արական գիմնազիայում։ Սոֆիայի համալսարանում հետևել է սլավոնական բանասիրության դասընթացներին, սակայն 1932-1934 թվականներին հակաֆաշիստական գրական գործունեության համար երկու անգամ ձերբակալվել է։ Աշխատավոր գրողների միության և «Խրիստո Սմիռնենսկի» գրական հասարակության հիմնադիրն է եղել։

1944 թվականի սեպտեմբերի 9-ից հետո Մարտինովի նախաձեռնությամբ և խմբագրությամբ լույս է տեսել «Ֆրոնտովիկ» («Ճակատային») զինվորական թերթը։ Խմբագրել է նաև Համասլավոնական կոմիտեի օրգան «Սլավոններ» հանդեսը[1][2]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքներ

  • «Ճակատ» (ժամանակին բռնագրավված ֆաշիստական ոստիկանության կողմից)
  • «Ապրանք առանց գնորդի», 1937
  • «Պատմվածքներ Անտոն Բելինի մասին»
  • «Երևանյան շիշը»

Վիպակներ

  • «Գերի», 1947
  • «Հանքափորներ», 1950

Վեպեր

  • «Ձեղնահարկ», 1942
  • «Երիտասարդություն», 1957
  • «Հավերժական կրակը», 1961

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր, 1951
  • Մշակույթի վաստակավոր գործիչ, 1965
  • «1944, սեպտեմբերի 9» շքանշան, 1972
  • Սոցիալիստական աշխատանքի հերոս, 1982
  • «Գեորգի Դիմիտրովի» շքանշան, 1982
  • Լովեչի պատվավոր քաղաքացի, 1972, ապրիլի 24

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բուլղարական պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1966
  2. Иван Мартинов

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Почетните граждани на Ловеч, Регионален исторически музей – Ловеч, съставител Капка Кузманова, ИК „Вита“, Вт., 2009, с. 37-40. ISBN 978-954-8259-84-2