Իվան Մարտինով
Իվան Մարտինով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11, 1912 |
Ծննդավայր | Լովեչ, Բուլղարիա |
Վախճանվել է | ապրիլի 11, 1991 (79 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Մասնագիտություն | գրող |
Իվան Մարտինով (Իվան Ցեկով Գեորգիև, բուլղար․՝ Иван Мартинов, (հունվարի 11, 1912, Լովեչ, Բուլղարիա - ապրիլի 11, 1991, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի գրող, կուսակցական գործիչ։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր (1951)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իվան Մարտինովը ծնվել է 1912 թվականի հունվարի 11-ին Լովեչում։ Սովորել է Լովեչի մանկավարժական ուսումնարանում։ Աշխատել է տպարանում։ Առաջին ստեղծագործությունը տպագրվել է 1929 թվականին „Струя“ ուսանողական ամսագրում։ 1930-ական թվականներին եղել է Երիտասարդական աշխատանքային միության ակտիվ անդամներից մեկը, տեղափոխվել է Սոֆիա, սովորել արական գիմնազիայում։ Սոֆիայի համալսարանում հետևել է սլավոնական բանասիրության դասընթացներին, սակայն 1932-1934 թվականներին հակաֆաշիստական գրական գործունեության համար երկու անգամ ձերբակալվել է։ Աշխատավոր գրողների միության և «Խրիստո Սմիռնենսկի» գրական հասարակության հիմնադիրն է եղել։
1944 թվականի սեպտեմբերի 9-ից հետո Մարտինովի նախաձեռնությամբ և խմբագրությամբ լույս է տեսել «Ֆրոնտովիկ» («Ճակատային») զինվորական թերթը։ Խմբագրել է նաև Համասլավոնական կոմիտեի օրգան «Սլավոններ» հանդեսը[1][2]։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքներ
- «Ճակատ» (ժամանակին բռնագրավված ֆաշիստական ոստիկանության կողմից)
- «Ապրանք առանց գնորդի», 1937
- «Պատմվածքներ Անտոն Բելինի մասին»
- «Երևանյան շիշը»
Վիպակներ
- «Գերի», 1947
- «Հանքափորներ», 1950
Վեպեր
- «Ձեղնահարկ», 1942
- «Երիտասարդություն», 1957
- «Հավերժական կրակը», 1961
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր, 1951
- Մշակույթի վաստակավոր գործիչ, 1965
- «1944, սեպտեմբերի 9» շքանշան, 1972
- Սոցիալիստական աշխատանքի հերոս, 1982
- «Գեորգի Դիմիտրովի» շքանշան, 1982
- Լովեչի պատվավոր քաղաքացի, 1972, ապրիլի 24
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բուլղարական պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1966
- ↑ Иван Мартинов
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Почетните граждани на Ловеч, Регионален исторически музей – Ловеч, съставител Капка Кузманова, ИК „Вита“, Вт., 2009, с. 37-40. ISBN 978-954-8259-84-2
|