Jump to content

Իսկուհի Մինաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսկուհի Մինաս
Ծնվել էհոկտեմբերի 2, 1884(1884-10-02)[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[2]
Վախճանվել էսեպտեմբերի 7, 1951(1951-09-07)[1] (66 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա[1]
Մասնագիտությունգրող
Լեզուֆրանսերեն[2]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԶավակներԼևոն Մինասյան
Изображение автографа

Իսկուհի Մինաս (Մինասյան, հոկտեմբերի 2, 1884(1884-10-02)[1], Կոստանդնուպոլիս[2] - սեպտեմբերի 7, 1951(1951-09-07)[1], Փարիզ, Ֆրանսիա[1][3]), հայ գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունն ստացել է Կ․ Պոլսի իտալական օրիորդաց դպրոցում և իտալական Քերց վարժարանում։

1900-1901 թվականներին տպագրել է առաջին գործերը։ Իսկուհի Մինասի նախընտրած ժանրերն են արձակ բանաստեղծությունը և նովելը։ Գրել է ֆրանսերեն։ «Վենետիկյան մարգարիտներ» (1914), «Հեծեծանքներ», «Ուժգին ժամեր», «Ինչ որ մեռնում է», «Աթենքի վարդերը», «Իտալիայի լուսաստվերը» (1928) ժողովածուներում գերիշխող թախիծը հոռետեսության հետևանք չէ, այլ լույսին, գեղեցկին հասնելու յուրօրինակ աստիճան։ «Ապրել» (1930) ժողովածուի նովելներից մեկը պատկերում է Գրիգոր Զոհրապի կյանքը։ Վերջինիս թարգմանությամբ Իսկուհի Մինասի որոշ նովելներ լույս են տեսել հայ մամուլում Դանիել Վարուժանի, Գրիգոր Զոհրապի, Զապել Եսայանի թարգմանությամբ։

Ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հեծեծանք», 1913 թ.
  • «Ներկուռ ժամեր», 1914 թ.
  • «Վենետիկյան մարգարիտներ», 1914 թ.
  • «Վիպակներ և հեքիաթներ», 1918 թ., Փարիզ
  • «Գիշերային ձայներ», 1925 թ.
  • «Անտիկ ծաղիկներ», 1925 թ.
  • «Իտալական լուսաստվերը», 1928 թ.
  • «Ինչ որ մեռնում է», վեպ, 1928 թ.
  • «Ապրել», 1930 թ.
  • «Հպարտ ցեղեր», 1933 թ.

Ամուսնացած է եղել «Պատրի» ֆրանսերեն պարբերականի խմբագիր Ժան Մինասյանի հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://avproduction.am/?ln=am&page=person&id=2636
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 554.
  3. «Իսկուհի Մինասի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 554