Իսկուհի Մինաս
Իսկուհի Մինաս | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1884[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2] |
Վախճանվել է | սեպտեմբերի 7, 1951[1] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա[1] |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ֆրանսերեն[2] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Զավակներ | Լևոն Մինասյան |
Իսկուհի Մինաս (Մինասյան, հոկտեմբերի 2, 1884[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2] - սեպտեմբերի 7, 1951[1], Փարիզ, Ֆրանսիա[1][3]), հայ գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնական կրթությունն ստացել է Կ․ Պոլսի իտալական օրիորդաց դպրոցում և իտալական Քերց վարժարանում։
1900-1901 թվականներին տպագրել է առաջին գործերը։ Իսկուհի Մինասի նախընտրած ժանրերն են արձակ բանաստեղծությունը և նովելը։ Գրել է ֆրանսերեն։ «Վենետիկյան մարգարիտներ» (1914), «Հեծեծանքներ», «Ուժգին ժամեր», «Ինչ որ մեռնում է», «Աթենքի վարդերը», «Իտալիայի լուսաստվերը» (1928) ժողովածուներում գերիշխող թախիծը հոռետեսության հետևանք չէ, այլ լույսին, գեղեցկին հասնելու յուրօրինակ աստիճան։ «Ապրել» (1930) ժողովածուի նովելներից մեկը պատկերում է Գրիգոր Զոհրապի կյանքը։ Վերջինիս թարգմանությամբ Իսկուհի Մինասի որոշ նովելներ լույս են տեսել հայ մամուլում Դանիել Վարուժանի, Գրիգոր Զոհրապի, Զապել Եսայանի թարգմանությամբ։
Ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հեծեծանք», 1913 թ.
- «Ներկուռ ժամեր», 1914 թ.
- «Վենետիկյան մարգարիտներ», 1914 թ.
- «Վիպակներ և հեքիաթներ», 1918 թ., Փարիզ
- «Գիշերային ձայներ», 1925 թ.
- «Անտիկ ծաղիկներ», 1925 թ.
- «Իտալական լուսաստվերը», 1928 թ.
- «Ինչ որ մեռնում է», վեպ, 1928 թ.
- «Ապրել», 1930 թ.
- «Հպարտ ցեղեր», 1933 թ.
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է եղել «Պատրի» ֆրանսերեն պարբերականի խմբագիր Ժան Մինասյանի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 554)։ |