Լևոն Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Մինասյան (այլ կիրառումներ)
Լևոն Մինասյան
Ի ծնեԼևոն Ժակի Մինասյան
Ծնվել է1905
ԾննդավայրԿ․ Պոլիս
Վախճանվել է1978[1][2][3][4][5][6]
Մահվան վայրՎենետիկ, Իտալիա[7]
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություննկարիչ
ՄայրԻսկուհի Մինաս

Լևոն Ժակի Մինասյան (մայիսի 8, 1905(1905-05-08), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1978[1][2][3][4][5][6], Վենետիկ, Իտալիա[7]), հայ նկարիչ։

Լրագրող-հրատարակիչ Ժակ Մինասյանի և գրող Իսկուհի Մինասի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականին տեղափոխվել է Վենետիկ, սովորել Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում (մինչև 1926 թվականը), նաև նկարիչ Ալեսանդրո Միլեզիի արվեստանոցում։ Մինասյանի սկզբնական շրջանի աշխատանքներին բնորոշ է իրականության հավաստի պատկերումը։ 1948 թվականից ստեղծում է ֆանտաստիկ ձևերով, բանաստեղծականությամբ տոգորված նկարներ («Պատուհանը ծովի վրա», «Լքված կարուսել», «Իրերը արշալույսին», «Կոմպոզիցիա» և այլն)[8]։

Մինասյանի գործերը տեղ են գտել Վենետիկի ժամանակակից արվեստի միջազգային պատկերասրահում, Միլանի ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահում, Պադուայի Չիվիկո թանգարանում և այլուր։ 1958 թվականին Պադուայում հրատարակվել է «Լևոն Մինասյանի գծանկարները» ալբոմը։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Իտալիայում։ 1930 թվականից մասնակցել է Վենետիկի բիենալեին, Եվրոպայի երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա, Դանիա, Նորվեգիա և այլն) կազմակերպված միջազգային ցուցահանդեսների, արժանացել բազմաթիվ մրցանակների։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Avédissian o., Peintres et sculpteure Arméniens, Le Caire, 1959, page 304-305

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119397846 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Union List of Artist Names
  3. 3,0 3,1 3,2 Swartz A. Open Library — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Artnet — 1998.
  5. 5,0 5,1 5,2 Faceted Application of Subject Terminology
  6. 6,0 6,1 6,2 RKDartists
  7. 7,0 7,1 7,2 Union List of Artist Names — 2011.
  8. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007